Խնդիրներ կան, որոնք պետք է հաշվի առնել. ռազմագետը՝ 5 տարին մեկ 3-ամսյա զինծառայության գաղափարի մասին

Անհնարին բան չկա, պարզապես այդ ամենը ժամանակատար է: ՀԺ-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գաղափար կա ժամկետային զինծառայությունը փոխելու եւ 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն դարձնելու:

Նշենք, որ վարչապետը շաբաթ օրը՝ ապրիլի 17-ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պետք է գրավիչ դարձնեն ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխեն, ժամկետը կրճատեն: «Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել է վարչապետը:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ անհնար է վաղը վերցնել եւ նման համակարգ դնել, քանի որ ՀՀ-ն ունի անվտանգության խնդիր. «Այդ ամեն ինչի մեջ պետք է շատ մեծ հաշվարկներ կատարել, թե մոտավորապես ինչքան ժամանակ կպահանջվի՝ մի համակարգից մյուսն անցում կատարելու համար: Ինձ չի թվում, որ դա հեշտ աշխատանք է: Կարծում եմ առնվազն 5-ից 10 տարի ժամանակ է պետք դրա համար»:

Նրա կարծիքով՝ 5 տարին շատ երկար ժամանակահատված է. «Այսինքն յուրաքանչյուր արական սեռի անձ քանի դեռ զորակոչային տարիքի մեջ է 5 տարին մեկ 3 ամսով գնալու է ծառայելո՞ւ: Եթե նման համակարգ է ստեղծվում, դա խնդիրներ է առաջացնելու, առնվազն հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակից զորացրվելուց հետո մեր բազմաթիվ արական սեռի ներկայացուցիչներ մեկնում են արտագնա աշխատանքի»:

Նա նշեց, որ մարդիկ, ովքեր ունեն աշխատանք նրանց 3 ամսով աշխատանքից կտրելու դեպքում գործատուն չի պահի այդ տեղը: Ըստ փորձագետի՝ սրանք խնդիրներ են, որոնք պետք է հաշվի առնել:

Հարցին՝ գործող ժամկետային ծառայության 2 տարվա համակարգը խնդիրներ չունի՞, Պետրոսյանցը պատասխանեց. «Այս համակարգն ունի խնդիրներ, միշտ էլ խոսվել է: Ուղղակի հաշվի առնելով շատ հանգամանքներ երբեւէ կոնցեպտուալ փոփոխության մոտեցում չի եղել: Ինչքան էլ, որ դա վատ համակարգ է, թերություններով է, այնուամենայնիվ կա գործող համակարգ: Քանի դեռ դրան զուգահեռ մենք չենք ներդրել մեկ այլ համակարգ՝ իրավունք չունենք հրաժարվելու այս համակարգից»:

Դիտարկմանը՝ ստացվում է այս գաղափարն անհնար չէ իրականացնել, սակայն ժամանակատար է, ռազմական փորձագետն արձագանքեց, որ իր անձնական կարծիքով պետք է սկսվի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ամբողջ գործընթացը, իսկ ներկա համակարգը պետք է ինչպես կա այդպես էլ շարունակվի. «Երբ պրոֆեսիոնալ բանակի համակարգը սկսվի ներդրվել՝ արդեն կերեւա, թե ինչ է պետք անել: Իմ կարծիքով՝ այս համակարգն էլ պետք է գոյություն ունենա, պրոֆեսիոնալ բանակն էլ: Մենք այնպիսի մի միջավայրում ենք, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա զինվորական որեւէ մասնագիտություն»:

Ըստ նրա՝ պարտադիր ժամկետային ծառայությունը պետք է վերածել ոչ թե մարտական խնդիրների կատարման, այլ զինվորական մասնագիտության ուսուցման, ինչի համար առնվազն 1 տարի պետք է. «Զորակոչվում է, 1 տարվա ընթացքում զինվորական մասնագիտացում է ստանում, հետո արդեն զորացրվում է: Հետո հնարավոր է այդ զորացրվողների միջից մարդիկ անցում կատարեն պրոֆեսիոնալ բանակում ծառայության: Իմ կարծիքով դա ավելի ճիշտ տարբերակ կլինի, քան 5 տարին մեկ 3 ամսով ծառայությունը»:

Պետրոսյանցն ընդգծեց՝ 1 տարի ծառայությունից հետո արդեն 2 տարին մեկ կարող է 10 օրով հավաքներ լինել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն. «Այս պատերազմը ցույց տվեց, որ զորահավաքի խնդիրը չկարողացանք լուծել: Եթե դու խաղաղ ժամանակ ուսումնավարժական հավաքներ չես անցկացնում` չես կարողանում ստեղծել ներդաշնակված մարտական ստորաբաժանում: Իրականում զորահավաքի նման ինչ-որ բան մեզ մոտ եղել է, բայց այդ ժամանակ ներդաշնակված մարտական ստորաբաժանումներ չեն ստեղծվել, իսկ եթե դա չկա, տվյալ ստորաբաժանումը չի կարող մարտական խնդիրներ լուծել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1932 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա