Երևան
12 °C
Վերջին օրերին կրկին սկսել են լուրեր տարածվել, որ Արցախի ու Սյունիքի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում:
Բանը հասել է այնտեղ, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաեւ Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Ընդ որում, տանը եղել են բնակիչներ, այդ թվում երկու մանկահասակ երեխա:
Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ-ն՝ խստորեն դատապարտելով «հակառակորդի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձեւավորել ԱՀ քաղաքացիների շրջանում եւ տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը»։
Հիշեցնենք, որ այս կրակոցներին նախորդել էին հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը եւ այլն:
Որքանո՞վ այս գործողությունները կապ ունեն ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հետ, ինչպե՞ս են այս միջադեպերը հնարավոր դառնում խաղաղապահների ներկայութմաբ՝ թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ.
- Պարոն Բաբայան, խնդրում եմ նախ ասել, թե այս պահին ինչ իրավիճակ է, կրակոցներն ինչ ինտենսիվություն ունեն:
-Հիմա իրավիճակը կայուն է ընդհանուր առմամբ, խուճապ չկա, որեւէ պատերազմին բնորոշ իրավիճակ չկա, բայց հակառակորդը ամեն անգամ դիմում է նորանոր սադրանքների, կրակում է: Մենք պարզապես պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք, որ նման ոճը լինելու է բնորոշ հակառակորդին: Լայնածավալ պատերազմ նա ի վիճակի չէ սկսելու՝ հատկապես հաշվի առնելով, որ այստեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը եւ ցանկացած հարձակում Արցախի վրա կլինի ոչ այնքան հարձակում Արցախի վրա, ինչքան Ռուսաստանի դեմ հարձակում եւ հետեւաբար ավելի լայն տարածաշրջանում արկածախնդրություն:
- Կխուսափի՞ դրանից հակառակորդը:
- Կխուսափեն, իմ կարծիքով, այս պահի դրությամբ 100 տոկոսով: Բայց եթե լինեն այլ տարածաշրջանային զարգացումներ, լարվածության այլ օջախներ, որտեղ ներգրավված կլինի Ռուսաստանը՝ հնարավոր է: Դրա համար, ինչքան կայուն լինի Ռուսաստանը, այնքան ավելի կայուն է լինելու նաեւ տարածաշրջանում, մեր պարագայում՝ արցախաադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը:
- Իսկ ո՞րն է Ադրբեջանի նպատակը, եթե համարում եք, որ լայնածավալ գործողությունների այս պահին ունակ չեն:
- Նպատակը այն է, որ հայաթափվի Արցախը: Տեսնում են, որ լայնածավալ պատերազմով այդ հարցը չլուծվեց, այսպիսի էժանագին ձեւով են փորձում հասնել մեծ նպատակների: Որովհետեւ կրակոցներ, քարկոծություն...իրենք մտածում են, որ դա մարդկանց մոտ կարող է հուսահատություն, վհատություն առաջացնել, մարդիկ չեն ուզենա ապրել Արցախում, որ այն մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ կամ գալ Արցախ, չեն գա: Արտագաղթ են ուզում Արցախում անել, եւ բացի դրանից, հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները խարխլել:
- Եթե անկեղծ լինենք, այնուամենայնիվ կան մարդիկ, որոնց վրա այդ ձեր նշած էժան քայլերը ազդում են հոգեբանորեն: Եվ մենք տեսնում ենք այդպիսի գրառումնե (քիչ, բայց կան դրանք), թե՝ հետո էլ ասում եք վերադարձեք Արցախ, ինչպե՞ս վերադառնանք: Կարելի՞ է ասել, որ հակառակորդն այնուամենայնիվ որոշ չափով հասնում է իր նպատակին:
- Այո՛, որոշ չափով հասնում են, բայց մենք մի բան էլ պետք է հասկանանք, որ երբեմն հայ օգտատերերի անուններով աշխատում են ադրբեջանցիներն ու թուրքերը: Բայց բնական է, որ որոշ մարդկանց մոտ դա կարող է ադպիսի տրամադրություններ առաջացնել: Մենք պետք է մեր իմունային համակարգը ուժեղացնենք եւ երբեւիցե թույլ չտանք, որ այդ սադրանքները իշխեն մեր հոգիներում եւ մտքերում:
- Մեր կողմից լինո՞ւմ են համարժեք պատասխաններ կամ պե՞տք է, որ լինեն:
- Մեր պատասխանը մեկն է, այդ սադրանքներից չվհատվել, ուժեղանալ, հաղթահարել այդ ծանրագույն վիճակը, որ ստեղծվել է, եւ սա կլինի լավագույն պատասխանը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ կարող է ընդմիշտ հասնել այս կամ այն նպատակին, ինքը չարաչար սխալվում է, տվյալ դեպքում նույն Ադրբեջանը: Եթե մենք ճիշտ դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ավելի ուժեղ ենք դուրս գալու, իսկ եթե ավելի ուժեղ ենք դուրս գալու, հետեւաբար սա կունենա նաեւ իր հետեւանքները:
- Դուք նշեցիք, որ խաղաղապահների այդտեղ լինելը կաշկանդում է որոշ չափով՝ ավելի լայնածավալ գործողություններ չանելու համար, իսկ այս փոքր սադրանքների դեպքում խաղաղապահների գոյությունը կանխիչ գործոն ինչո՞ւ չի հանդիսանում:
- Որովհետեւ բարդ է տվյալ դեպքում քայլերի դիմել. Ադրբեջանը հաշվարկ է կատարում, որ փոքր միջադեպի համար, որը կարելի է բարդել ինչ-որ մի խենթ մարդու վրա, ով պատերազմի ժամանակ իրենց ասած «հայկական ագրեսիայի հետեւանքով» կորցրել է բարեկամներին, դրա համար հո պատասխան չենք տալու: Այ սա է իրենց հաշվարկի հիմքը:
- Բայց ամեն այսպիսի սադրանքից հետո լինո՞ւմ է խոսակցություն խաղաղապահների հետ, նրանց ղեկավարի հետ:
- Իհարկե, անպայման:
- Կոնկրետ այս դեպքում ինչպե՞ս են մեկնաբանել Ստեփանակերտում բնակելի տան ուղղությամբ կրակոցները:
- Շատ մտահոգ են, այնպես չէ, որ դա անտեսում են, չի կարող էդպիսի բան լինել, բայց պետք է նաեւ հասկանալ ողջ նրբությունը: Իհարկե, համապատասխան քայլեր ձեռնարկվում են, ես չեմ կասկածում, բայց մենք նաեւ պետք է հասկանանք, որ սա Ադրբեջանի գործելաոճն է եւ այդ երկիրը նման գործելաոճից չի հրաժարվելու:
- Ի՞նչ նկատի ունեք, երբ որ ասում եք համապատասխան քայլեր ձեռնարկվում են՝ ռազմակա՞ն, թե դիվանագիտական են այդ քայլերը:
- Բոլոր տեսակետներից, ինձ թվում է պետք է լինելու ավելի տեխնիկական հագեցվածությունը ուժեղացնել սահմանների երկայնքով, այլ քայլեր ձեռնարկել, զորք տեղակայել. դա ցույց կտա ժամանակը, բայց նման սադրանքերը չեն կարող անհետեւանք մնալ:
- Պարոն Բաբայան, եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապրիլի 24-ին ընդառաջ միշտ ակտիվացե՞լ են: Այսինքն կարելի՞ է սա որոշ չափով նաեւ պայմանավորել դրանով:
- Ինչ-որ տեղ՝ այո, իհարկե նման օրերին ավելի ընդգծված են իրենց քաղաքականությունը տանում, բայց այդ ակտիվացումն ունի ռազմավարական նշանակություն: Այսինքն այդ ուղղությունը նրանք որդեգրել են, հետեւաբար տոն օրերը, հիշարժան օրերը, այսպիսի համազգային ողբի օրերը նրանք օգտագործում են:
- Խնդրում եմ ձեր կարծիքը նաեւ Սյունիքում տեղի ունեցողի մասին: Այսօր լուրեր են տարածել ադրբեջանական կողմից՝ իբր հայկական կողմը սադրանքներ է իրականացրել, գնդակոծել իրենց դիրքերը: Ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները Սյունիքում՝ մանավանդ որ խոսում են 101 տարի անց Զանգեզուր վերադառնալու մասին եւ այլն:
- Իհարկե իրենք սուտ են ասում, սա միանշանակ հայկական կողմից սադրանք չէր կարող լինել: Սակայն ես ուզում եմ խոսել այլ բանի մասին. դժբախտաբար մենք մեր պատմությունը լավ չգիտենք եւ սա ողբերգություն է մեզ համար: Սյունիքն ու Արցախն են ողնաշարը հայոց պետականության: Եվ այդ ողնաշարի խարխլումը, թուլացումը իհարկե ազդեցություն է ունենալու ողջ հայության վրա: Ադրբեջանը, դժբախտաբար, դա շատ լավ գիտի, իրենք մեր պատմությունը ավելի լավ են ուսումնասիրել, քան մենք ինքներս: Էլ չեմ ասում, որ պետք է շատ լավ ուսումնասիրենք նաեւ Ադրբեջանի պատմությունը: Դրա համար Սյունիքն ու Արցախը իրենց համար այն բանալին է, այն միջոցն է՝ ոչնչացնելու հայոց պետականությունը: Հիմա մենք տեսնում ենք ինչ վտանգված է հայոց պետականությունը Ղարաբաղյան պատերազմից հետո:
- Ի՞նչ կերպ է պետք օգտագործել պատմության իմացությունը: Ի՞նչ պետք է փոխել մեր գործողություններում:
- Իմանալը շատ բան է փոխում՝ առաջին հերթին վերաբերմունք: Ռազմավարություն պետք է փոխենք, մտածելակերպ պետք է փոխենք: Հիշո՞ւմ եք, մարդիկ կային, ովքեր ասում էին՝ Արցախը բեռ է հայոց պետականության համար: Այդպիսի մարդիկ էլ կան: Հիմա տեսնո՞ւմ եք ինչ է տեղի ունենում, երբ որ Արցախը այս վիճակում է: Տեսնո՞ւմ եք ինչպիսի վտանգ է մայր Հայաստանին սպառնում. Վտանգ, որը չկար 30 տարի, երբ որ Արցախը եղել է այլ կարգավիճակում: Հիմա ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են պապանձվել, դե թող կանգնեն եւ ասեն՝ բե՞ռ է, թե վահան Արցախը՝ Հայոց պետականության համար: Խնդիրը մատաղ սերնդի դաստիարակության մեջ է. պետք է դաստիարակել հայրենասեր, չեմ ասում նացիոնալիստական, երեխաներ: Մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը, որովհետեւ անցյալն ազդում է ներկայի վրա, եթե ներկայում մենք մոռանում ենք անցյալը, մենք վտանգում ենք ապագան. այդ շղթան պետք է պահպանվի: Մենք պիտի նորմալ երկիր կառուցենք, պրոֆեսիոնալիզմը, սոցիալական արդարությունը, հայրենասիրությունը պետք է լինեն ազգային արժեքներ:
- Բայց դրա համար պետք է, որ այս լարվածությունը, որ կա պատերազմից հետո, թուլանա:
- Բոլորը պետք է լինի համատեղ, եթե լինի ճիշտ դաստիարակությունը, եթե հավատքը լինի, եթե մեր արժեքները հարգենք, սիրենք, փայափայենք, շատ ու շատ բաներից կարելի է խուսափել: Պետք է ի վերջո կարողանանք հանդարտ, նորմալ իրավիճակ ձեւավորել, պետք է լինի կոնսենսուս. Սա երկարատեւ գործընթաց է, չգիտեմ մենք երբ ենք հասնելու այդ մոդելին, որովհետեւ շիկացած է մթնոլորտը, շատ իրարամերժ են պատկերացումները, բայց այլ տարբերակ չունենք: Հիմա ամենակարեւորը, որ հանգուցալուծումը լինի, բայց լինի հնարավորինս հանգիստ, անցնցում: Մայր Հայաստանում քաղաքացիական պատերազմը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, որից անպայմանորեն օգտվելու է թշնամին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ
Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT