Երևան
12 °C
Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողները նորից մայրանալու հնարավորություն ունեն: Որոշ ծնողներ արդեն դիմում են համապատասխան բժշկական կենտրոններ:
Որդեկորույս մայրերը զավակ ունենալու ցանկության դեպքում կարող են դիմել և օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար: Այս տարվա փետրվարի 25-ին Կառավարաությունը փոփոխություններ կատարեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդ որոշման, շահառուների ցանկին ավելացան Արցախյան պատերազմի հետևանքով իրենց տղաներին կորցրած ծնողները, ընդ որում՝ ոչ միայն զինծառայողների, այլեւ պատերազմին մասնակցած կամավորների:
Ընդ որում, եթե շահառուների մյուս խմբերի դեպքում գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, նրանք պետք է անզավակ լինեն և դիմեն մինչև 42 տարեկանը, ապա պատերազմում զոհվածների մայրերի դեպքում սահմանափակում չկա, իսկ ծառայությունից կարող են օգտվել մինչև 53 տարեկանը:
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով բժշկական ծառայություն մատուցող կենտրոները Երևանում հինգն են ՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» («Մարգարյան ծննդատուն»), «Շենգավիթ բժշկական կենտրոն», «Ֆերթիլիթի պտղաբերության կենտրոն», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ («Հանրապետական ծննդատուն») և «Աստղիկ» բժշկական կենտրոն:
«Մոր և մանկան առողջության կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևը մեզ հետ զրուցում ասաց՝ զավակ կորցրած ծնողների նորից երեխա ունենալու ցանկությունը մեծ է, մայրերը կենտրոն են դիմում վիշտը դեմքին, բայց հավատը աչքերում:
«Բավականին քանակով ծնողներ են դիմել, կոնկրետ թիվ չեմ կարող նշել, բոլորին անհրաժեշտ ծառայությունները տրվում է պետպատվերի շրջանակում, եթե որևէ մեկը այս ծնողների նկատմամբ գումարային հարց բարձրացնի, դա հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ոչ մի ծնողի չենք մերժել, բոլորը հնարավորություն են ունենում օգտվել վերարտադրողական ծառայությունից և նորից բալիկ ունենալ»,- ասաց նա:
Ծնողները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունից օգտվելու համար բժշկական կենտրոներ են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը՝ իրենց անձնագրերը, զոհված երեխայի մահվան վկայականը: Ըստ բժշկի՝ որդեկորույս ծնողների դիմումները կարող են մերժվել միայն, եթե նրանք ունեն առողջական լուրջ խնդիրներ:
«Արդեն ունենք հղիության դեպք, մայրիկը 7-8 շաբաթական հղիություն ունի: Ծնողները դիմում են մեզ, ներկայացնում են անհրաժեշտ փաստատթղթերը, մենք իրենց տվյալները ներկայացնում ենք նախարարության: Բավականին արագ դրական պատասխանը ստանում ենք՝ մեկ շաբաթ կամ 5 օրվա ընթացքում: Այլևս կարիք չկա, որ սպասենք դրական պատասխանը ստանալուն, մենք սկսում ենք գործընթացը, եթե հակացուցում չկա»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Նրա խոսքով՝ նորից երեխա ունենալու համար դիմում են նաև պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք, սակայն, ծառայությունից օգտվել չեն կարող, քանի որ իրենց երեխան զոհվածների ցուցակում չկա: Բժիշկն ասում է՝ հոգեբանական տեսանկյունից շփվել զավակ կորցրած ծնողների հետ՝ դժվար է: «Ցավում եմ, որ անհետ կորած ծնողներին մերժում ենք, իհարկե, հույս կա, որ իրենց երեխան մի օր գուցե գտնվի, բայց ես կուզեի իրենց էլ օգնեինք, նորից երեխա ունենային։ Հոգեբանորեն շատ դժվար է, երբ ծնողները դիմացդ նստած ամեն բառը ասելուց հետո լալիս են, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր ազգի կորուստը վերականգնենք: Հույսը վերջում է մահանում, տա Աստված, որ մենք կարողանանք բոլոր զոհված տղաների քանակը վերականգնենք, դա իմ ցանկությունն է»,- ասաց Գեորգի Օկոեւը:
10-ից ավելի որդեկորույս ծնող էլ արդեն դիմել է «Աստղիկ բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության կլինիկա»: Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ ծնողները, ճիշտ է, դեռ չեն հաղթահարել վիշտը, բայց ցանկանում են տանը նորից երեխայի ձայն լսել:
«Ծնողները հոգեբանական շատ ծանր վիճակում են, բայց հույս ունեն, որ նորից երեխա կունենան: Ճիշտ է, մի փոքր խնդիրներ են լինում, որովհետև դիմում են 42 տարեկանից բարձր մայրեր, որոնց ձվաբջիջները արդեն սահմանափակ են լինում, նման դեպքում դիմում ենք դոնորական ձվաբջիջի օգնությանը, մի կին ունենք 46 տարեկան, նա, օրինակ, կմայրանա դոնորական ձվաբջիջի միջոցով»,- մեզ հետ զրույցում ասաց Լիանա Բադիկյանը:
Այստեղ նույնպես դիմելու կարգը նույն է, միակ խնդիրը, որի պատճառով կարող է որդեկորույս ծնողների դիմումը մերժվել՝ նորից առողջականն է: «Անհրաժեշտ հետազոտություն են անցնում, եթե որևէ խնդիր չի լինում, արդեն սկսում ենք մայրանալու գործընթացը: Ունենք մեկ դեպք, երբ հետազոտության ընթացքում պարզվեց, որ կինը ունի կրծքի քացկեղ, այստեղ արդեն նա չի կարող մայրանալ, քանի որ երեխա պետք է կրի, դա բարդ հետևանք կարող է ունենալ իր համար: Բայց բացի առողջական խնդիրների առկայությունից, նախարարությունը որևէ ծնողի չի մերժել, բոլոր ծնողները հույս ունեն, որ կունենան մի զավակ և իրենց կյանքը նորից կիմաստավորվի»:
Հայրենիքի պաշտպանության համար իրենց զավակներին կորցրած ծնողները նորից զավակ ունենալու համար դիմում են նաև «Պտղաբերության կենտրոն»: Այստեղ մոտավորապես 20-ից ավելի որդեկորույս մայր կրկին կլսի երեխայի ճիչը:
«Ծնողները գալիս են մեզ մոտ, դիմում են մեզ եվ դիմելուց հետո մեր կենտրոնի բժիշկները սկսում են արտամարնային բեղնավորումը, այլեվս կարիք չկա դիմումները ուղարկել նախարարություն։ Գործընթացը սկսելուց հետո միայն, այդ ծնողների տվյալները ուղարկում ենք նախարարությանը։ Դիմում են 40-42 տարեկան և ավելի տարիք ունեցող մայրերը: Չեն շեշտում՝ տղա երեխա են ուզում կամ աղջիկ, իրենք ոգևորվածությամբ և մեծ հույսով ուղղակի սպասում են նորից զավակ ունենալուն»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:
«Շենգավիթ բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական բաժին» էլ դիմել են 6 որդեկորույս ծնողներ: «Քանի որ ծրագիրը նոր է, ծնողները դեռևս նոր են դիմում մեզ»,- ասաց վերարտադրողական բաժնի մասնագետ Մարգարիտ Գրիգորյանը։
Մասնագետի խոսքով՝ իրենց որդիներին պատերազմում կորցրած ծնողները ցանկանում են հատկապես լույս աշխարհ բերել տղա երեխա, ուզում են ապրել և ուրախություն զգալ։ Մայրանալու համար դիմում են նաև փոխնակ մոր օգնությանը։
«Ես մտածում էի, որ այդ ծնողները երևի հոգեպես պատրաստ չեն լինի նորից երեխա ունենալուն, որ իրենց հետ դժվար կլինի, բայց, երբ որ սկսեցին մեզ դիմել, հասկացա՝ բոլորն էլ կարծում են, որ կյանքը պետք է շարունակել, կարող են նորից ուրախություն գտնել։ Այսինքն՝ իրենք հոգեպես ծանր վիճակում են, բայց շատ ոգևորված և հույսով սպասում են, որ նորից երեխայի ձայն լսեն։ Ճիշտ է, հիմնականում շեշտը դնում են տղա երեխայի վրա, կարևորում են, որ նորից տղա ծնվի: Այսինքն՝ ցանականում են նախօրոք որոշել սաղմի սեռը, բայց մենք բացատրում ենք իրենց, որ հատուկ սեռով պայմանավորված հղիությունը իմաստ չունի: Այսինքն՝ նախօրոք երեխայի սեռը հնարավոր է որոշել, դա արվում է հատուկ հետազոտությամբ, բայց նախ դա օրենքով արգելված է, և արվում է միայն որոշակի բացառությամբ, օրինակ՝ եթե կինը չի կարող լույս աշխարհ բերել աղջիկ երեխա, որովհետև ինչ-որ բջիջի խնդիր ունի, այդ դեպքում նախօրոք որոշվում է սաղմի սեռը: Ունենք արդեն նաև զույգեր, ովքեր ցանկանում են փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ, քանի որ իրենց տարիքը բարձր է»,- ասաց նա։
Վերարտադրողական բաժնի մասնագետի խոսքով՝ սա լավ հնարավորություն է ծնողների համար, որպեսզի իրենք նորից գտնեն իրենց կյանքի իմաստը։
Հանրապետական ծննդատան բժիշկ Վահան Վարդապետյան էլ մեզ հետ զրույցում նշեց՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել երեք որդեկորույս ծնող։ Նրանցից միայն երկուսի դեպքում են սկսվել անհրաժեշտ հետազոտությունները, երրորդ ծնողը առաջին այցից հետո այլևս չի այցելել կենտրոն:
Մենք նաև առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզել՝ ինչ որոշում է նախատեսում նախարարությունը, եթե Արցախյան այս վերջին պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները նույնպես ցանկանում են զավակ ունենալ։ Պարզվեց, որ այդ ծնողների դիմումները նախարարությունը արդեն ստացել է։ Մի քանի ծնողները արդեն վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցով կրկին մայրանալու հնարավորություն են ստացել։
«Անհետ կորած զինծառայողների ծնողները դիմում են արդեն մեզ՝ բժշկական կենտրոների փոխարեն: Իրենց համար գործում է նախարարի հատուկ հրամանը, որպեսզի կարողանան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով մատուցվող բժշկական ծառայությունից, այն դեպքերում եթե նրանք ծրագրում ընգրկված չեն: Աջակցել ենք բոլոր այն ծնողներին, ովքեր դիմել են, որևէ մեկը չի մերժվել»,- մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մոր և մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Իրական հաշտեցման համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, անհետ կորածների ճակատագրերը պարզվեն
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ․ Թրամփը հանձնարարականներ է տվել
Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին
Տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն․ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել է ողբերգական դեպք․ Սարգսյան
ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ
Պետական քաղաքականությունն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացմանը․ նախարար
Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան
Սրբուհի Գալյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարին
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին
Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան
Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը․ տեսանյութ
Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձերպեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան
47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը
Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել
Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան
Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ
Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ
ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան
Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ
Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան
Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր
«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը
2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան
Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ
Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին
Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT