Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին

23/04/2021 schedule19:16

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ՖՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Վարչապետը նշել է, որ վերջին 5 ամսվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը 3-րդ անգամ է այցելում Հայաստան, և հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Մակրոնի՝ դժվար պահին հայ ժողովրդին ձեռք մեկնելու վճռականությունն ու հետևողական քայլերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ապացույցն է հայ-ֆրանսիական ամուր բարեկամության, որը խարսխված է պատմական, մշակութային, քաղաքական լայն առնչությունների և արժեքների վրա: «Ֆրանսիան առանցքային դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս տարի հունվարին լրացավ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման 20-ամյակը: Շատ կարևոր հանգրվան էր նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ և հրամանագրով ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայի պետական օրացույցում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է բարեկամ Ֆրանսիային զորակցության համար», - ասել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար պատիվ է, որպես Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ, վաղը՝ ապրիլի 24-ին, լինել Հայաստանի, հայ ժողովրդի կողքին և մասնակցել ոգեկոչման արարողություններին: Նրա խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ֆրանսիան մասնակցելու է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պատվիրակությունների մակարդակով, քանզի Ֆրանսիայում նույնպես զգում են հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը և զորակցություն հայտնում: Այդ մասին են վկայում ՖՀ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունումը, արդեն 3 տարի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Պետքարտուղարը հայտնել է, որ Ֆրանսիայում ևս տեղի են ունենալու ոգեկոչման միջոցառումներ:

ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման աշխատանքների շուրջ:

Առաջնահերթությունների շարքում վարչապետը կարևորել է տարածաշրջանում կայունության ապահովումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է անթաքույց ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը և հավակնություններ է հայտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ: Վարչապետը դատապարտելի է համարել վերջերս Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը և ընդգծել, որ նման հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սահմանադրական ընթացակարգերին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրն ընտրությունների ժողովրդավարական որակն աներկբա պահպանելն է՝ հավելելով, որ հետպատերազմական ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանը կարողացավ ապահովել գործընթացների ժողովրդավարական բնույթը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է միջազգային դիտորդական առաքելությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության օրակարգը, անդրադարձել նախորդ քննարկման պայմանավորվածությունների կատարմանը: Երկուստեք գոհունակություն է հայտնվել առ այն, որ բավական մեծ աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ, որոշակիորեն ուրվագծվել են համատեղ ծրագրերը: Այս առումով կարևորվել են փոխադարձ ակտիվ շփումները:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է նախագահ Մակրոնին փոխանցել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետում այց կատարելու հրավերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1010 դիտում

Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել

Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը

Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը

Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»

Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ

Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը

Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել

ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը

Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան. Արարատ Միրզոյան

Արզնիի ձերբակալված համայնքապետն ազատ է արձակվել

Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել․ նախարար

Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչու են առաջադրել Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը

Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել առանձնապես ծանր հանցանք կատարած կասկածյալներ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Վարչապետի գլխավորությամբ հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր են քննարկվել

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 10-ին

Ավանեսյանի վարորդին պարեկները տուգանել են

18-ամյա տղան վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա. հիվանդանոցում ստել են, թե վնասվածք է ստացել պատշգամբից ընկնելով

ChatGPT-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները՝ նորացված. վարչապետ

Եկեղեցին կունենա նոր Ամենայն հայոց կաթողիկոս. եկեղեցականները հայտնվելու են նոր իրողության առաջ. Սիմոնյան

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքը» ստեղծելու փորձը. Խամենեիի օգնական

ՌԴ 11 շրջանում այս գիշեր ոչնչացվել է 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` խիստ նկատողություն. Ավանեսյանը՝ միջադեպի մասին

Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել. տեսանյութ

Փոխվարչապետը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

2025-ի 5 ամիսների ընթացքում բյուջե վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքը

Վեճ, կրակոցներ Ավան վարչական շրջանում. վիրավորում են ստացել մասնակիցներից մեկն ու 76-ամյա կին անցորդը

Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ 2 երկրի նախագահների քննարկման առանցքում

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը Գյումրիում մեքենա է գողացել, բռնվել՝ Բավրայի ճանապարհին

Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հունիսի 10-15-ը

Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա

Մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը. նախարարն այցելել է քննական կենտրոն

Հայաստանը վերահաստատել է ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը. Ղազարյան

Իդրամը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից

Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

Միրզոյանը ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ անունից համաձայնագիր է ստորագրել