Երևան
12 °C
Տեխնիկական կանեփի վերաբերյալ ներկայացված տվյալներն ուռճացված են, այս նախագիծն այլ նպատակներ է հետապնդում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյուղատնտես Հարություն Մնացականյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Թմրամիջոցների մասին» օրենքին եւ կից օրենքներին: Նախագիծը վերաբերում է արտադրական եւ արդյունաբերական կանեփի աճեցման եւ հետագայում վերամշակման գործընթացին:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ տեխնիկական կանեփն օգտագործվում է բազմազան ոլորտներում եւ ապրանքատեսակներում, ինչպիսիք են՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: Ըստ էության այս նախագծով Կառավարությունը նպատակ ունի անցնելու բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանը: «Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրներում: Ընդ որում՝ 1 հեկտար տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-ից 210 լիտր ՍԲԴ յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարելի է վերածել մոտավորապես 1.5 տոննա մանրաթելի: Արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրված է նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում»,- նշել էր Ավինյանը՝ հավելելով, որ 1 տոննա հումքի արտահանման համար գործելու է մոտավորապես 60 մլն դրամ տուրքի չափ:
«Եթե պետությունը նման որոշում է կայացնում գոնե առնվազն պարտավոր էր ուսումնասիրել ոլորտը, գոնե գյուղացիներին պետք է ներկայացնեին, թե կանեփից ինչ են ստանում: Ենթադրենք ստանում են ՍԲԴ յուղ, այդ յուղի ինքնարժեքը որքան է, ինչ գնով է հնարավոր արտահանել: Կամ, թե օրինակ՝ կանեփի թելն ինչ արժե»,- նշեց Մնացականյանը:
Նրա կարծիքով՝ ոչ մի հաշվարկ չկա եւ շատ հավանական է, որ մարդիկ շահագրգռված մտնեն կանեփի արտադրության տակ եւ լուրջ վնասներ կրեն, իսկ ինչ-որ անձինք լուրջ շահույթներ կստանան այդտեղ, խոսքը՝ կանեփի սածիլներ ներկրողների, համակարգը սարքողների մասին է:
«Սրա երկրորդ էֆեկտն այն է լինելու, որ թմրանյութերի շրջանառությունը վերահսկողությունից դուրս կգա: Քանի որ չեն կարողանալու վերահսկել, թե որ կանեփն է սատիվա, որը ինդիկա: Հնդկական ինդիկան կանեփը պարունակում է տետրահիդրոկանաբինոլ, իսկ սատիվան տեխնիկական կանեփն է»,- նշեց գյուղատնտեսը՝ հավելելով, որ սկսելու են ինդիկա արտադրել, չի ստացվելու վերահսկել եւ խառնվելու է իրար ամեն ինչ:
Ըստ նրա՝ սրա արդյունքում թմրամիջոցների առք ու վաճառքով զբաղվողները մեծ եկամուտներ ու շահույթներ են ստանալու:
Հարցին՝ այսինքն պետությունը տեխնիկական կանեփի արտադրությունից շահելու փոխարեն տուժելո՞ւ է, Մնացականյանը դրական պատասխան տվեց. «Մի քանի հոգի շահելու են, հիմնականում այն սպեկուլյանտները, որոնք կանեփի սածիլներ են վաճառելու գյուղացիներին, որպեսզի աճեցնեն: Գյուղացիները կանգնելու են փաստի առաջ, կանեփը տարածվելու է ամբողջ երկրով մեկ՝ անկանոն, որովհետեւ թռչունները, միջատներն այդ սերմերը տանելու են: Թմրանյութի առք ու վաճառքով զբաղվողներն առիթից օգտվելու են եւ տարբեր տեղերում աճեցնելու են»:
Անդրադառնալով հարցին, ըստ իրեն ո՞րն է նման նախագիծ օրակարգ բերելու նպատակը, եթե բացասական այդքան կողմեր կան, գյուղատնտեսը ասաց. «Կոնկրետ 2-3 հոգի շահագրգիռ անձ մեծ գումարներ են աշխատելու: Կառավարության մեջ էլ քանի որ մեծամասնությունը ոլորտից անտեղյակ եւ անգրագետ են, նրանց աչքերին թոզ են փչել: Կասկածներ ունեմ, որ անգամ որոշ անդամներ շահագրգռված են ու այդտեղ փայաբաժին ունեն»:
Նա ընդգծեց՝ տեխնիկական կանեփի մասին ներկայացվող եկամտաբերության վերաբերյալ տվյալները խիստ չափազանցված են:
Մնացականյանի խոսքով՝ Հայաստանում մեծ մասշտաբի հողեր ունեցողներ չկան, որոնք այդ գործով կզբաղվեն. «Մի բան էլ ասեմ. այդ կանեփը շահութաբեր է հիմնականում այն երկրներում, որտեղ մարիխուանան օրինականացված է: Բերելու են Հայաստան, տարածվելու է անկանոն, վերահսկողությունից դուրս է գալու եւ լինելու է այն, ինչ լինելու է»:
Հարցին՝ արդյունքում ոչ մեկ տեխնիկական կանեփ չի՞ աճեցնելու, գյուղատնտեսը պատասխանեց. «Տեխնիկական կանեփ գյուղացիները շահագրգռված ցանելու են: Մտածելու են միլիոններ են աշխատելու: Կամ շահույթ չեն ստանալու կամ շատ ցածր շահութաբերություն են ստանալու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT