Երևան
12 °C
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մեծ փաթեթը, որ մի շարք առանցքային փոփոխություններ է նախատեսում:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ 18:30-ին գումարվելիք արտահերթ նիստում: Մինչ այդ պատգամավորները կարող են առաջարկներ ներկայացնել:
Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները երեկ վստահեցրին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ՝ ֆիզիկապես չեն հասցնի բոլոր իրավական գործընթացներն անցնել: Մինչ նախագծի վերաբերյալ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը անդրադառնալը ներկայացնենք մի շարք առանցքային փոփոխություններ:
փոփոխություններ
Փաթեթով առաջարկվում է՝ նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում առաջարկվում է 15 մլն դրամ:
Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից՝ 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:
Փոխվում է նաեւ քաղաքական կոալիցիաներ ձեւավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձեւավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք համաձայնության ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
Եթե 14 օրում բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությունը (դաշինքը) քաղաքական կոալիցիա չի ձեւավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
Հաջորդ փոփոխությունը՝ հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնում. ֆինանսական ծախսերը կլինեն ավելի թափանցիկ, մասնավորապես՝ եթե նախկինում անվճար գույք կամ այլ ծառայություն էր տրամադրվում, եւ այն հնարավոր էր չհայտարարագրել, հիմա արդեն հնարավոր չի լինի:
Մյուս փոփոխությունը հետեւյալն է. նախորդ ընտրություններին ներդրված Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուների միջեւ բանավեճերի կարգը ստանում է օրենքի ուժ: Ամրագրվում է, որ Հանրային ռադիոն եւ Հանրային հեռուստատեսությունը պարտավորվում են նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում կազմակերպել հեռուստաբանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ ԱԺ ընտրությունների դեպքում հեռուստաբանավեճերի քանակը չպետք է պակաս լինի 4-ից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տեւողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից առնվազն մեկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների 1-ին համարները։
Մյուս առանցքային փոփոխությունն այն է, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները քվեարկությունից հետո երկօրյա ժամկետում հրապարակվելու են ԿԸՀ-ի համացանցային կայքում:
քննարկում
Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը, որը ղեկավարում էր 7-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից հետո Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ձեւավորված աշխատանքային խումբը:
Դանիելյանը հիշեցրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել մարտին, ապա ուղարկվել Վենետիկի հանձնաժողով եւ ստացվել դրական եզրակացություն: Հիշեցրեց նաեւ, որ ամբողջական փաթեթից առանձնացվել եւ ավելի վաղ ընդունվել են նաեւ պարզ համամասնական ընտրակարգին անցման եւ ռեյտինգայինից հրաժարման դրույթը, ինչպես նաեւ ընտրախախտումների սանկցիաները խստացնող, վարչական եւ քրեական պատասխանատվության նոր միջոցներ սահմանող մասերը:
Դանիելյանն ասաց, որ քանի որ մայիսի 10-ին նախատեսված է վարչապետի ընտրություն, եւ վարչապետ չընտրվելու դեպքում գործող խորհրդարանն արձակվելու է, ուստի որոշվել է արագ ընթացակարգով ընդունել ԸՕ փոփոխությունները՝ հաշվի առնելով, որ «Իմ քայլը» խմբակցությունը այդպիսի հանձնառություն էր վերցրել:
Ասաց նաեւ, որ որոշ դրույթներ դուրս են եկել նախնական նախագծից, ինչպես օրինակ, երրորդ անձանց ինստիտուտի ներդրումը: Ընդգծեց՝ այդ դրույթի կապակցությամբ եղել են մտահոգություններ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը, որը սկզբնական փուլում ներգրավված էր փոփոխությունների մշակման աշխատանքներին, իսկ հետո հրաժարվեց դրանից, հետաքրքրվեց, թե նախագծի վերջնական տարբերակը ո՞ւմ հետ են քննարկել, արդյոք այն քննարկվել է փակ դռների ետեւո՞ւմ:
«Փակ դռների հետեւում, այն է՝ աշխատանքային կարգով քննարկել ենք նաեւ ձեզ հետ, դա աշխատանքային կարգ է, որեւէ վատ բան չկա: Ասում եք փետրվարին եղած նախագիծը փոփոխվել է. փոփոխվել է եւ դուք որեւէ առաջարկ չեք արել: Գործընկերության ոգին դուք ինքներդ խախտեցիք այն պահից, երբ հրապարակային հայտարարեցիք, թե իբրեւ ԸՕ փոփոխությունները իշխանությունը իրականացնում են, որովհետեւ գրանտներ է կերել եւ գրանտներ պետք է արդարացնի: Դրա համար, երբ որ խոսում եք գործընկերությունից, ես կարծում եմ՝ արժե հավատարիմ մնալ որոշակի նվազագույն խաղի կանոնների»,- արձագանքեց Դանիելյանը:
Գորգիսյանը նշեց, որ իր խոսքն ուղղված է եղել մի ՀԿ-ի, որի ամեն գրառումից հետո իշխող խմբակցությունը նախաձեռնություն է բերում: «Ցավում եմ, որ մի ամբողջ խմբակցություն գերի է դարձել սույն ՀԿ-ին կամ անձին»,- հավելեց ԼՀԿ-ական պատգամավորը:
«Ինձ ծանոթ չէ որեւէ ՀԿ, որը կարողանա օրենսդրություն ընդունել, էնպես որ եկեք հիմա մի փորձեք նահանջել ձեր խոսքից, հրապարակավ արտահայտված: Երկրորդ, չկա որեւէ ՀԿ կամ այլ կառույց, որն ունի ազդեցություն, եւ «Իմ քայլը» դրա գերին է»,- ասաց Դանիելյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով գերի լինելու վերաբերյալ հայտարարությանը, նկատեց, որ դա կոչվում է ներառական աշխատանք, եւ ընդգծեց՝ որոշ ՀԿ-ներ եւ այլ կազմակերպություններ ու անհատներ եղել են շատ ակտիվ փոփոխությունների մշակմանը օգնելու հարցում, ի տարբերություն խորհրդարանական գործընկերների:
Նախագծի քննարկման ընթացքում հետաքրքիր առաջարկներով հանդես եկավ որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Հիշեցնելով, որ 2018-ի ԱԺ ընտրություններից հետո բոլորը սպասում էին ԸՕ փոփոխություններին, Հովսեփյանն ասաց, որ լավ կլիներ, եթե դրանում ներառվեր մի դրույթ, որը հնարավորություն կտար ընտրողին՝ հետ կանչել իր ընտրած պատգամավորին: Սրանով, ըստ նրա, պատգամավորը չի լինի զուտ աթոռ զբաղեցնող կամ մանդատ կրող: Եթե պատգամավորը չի կատարում իր պարտականությունները, ըստ Հովսեփյանի, ընտրողը պետք է կարողանա նրան փոխարինել մեկ ուրիշով:
Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը՝ որպես արտախորհրդարանական ուժ, մասնակցել է քննարկումներին, եւ ինքը կողմ է քվեարկելու:
Կառավարության եզրակացությունը ներկայացնելու ընթացքում Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ փոփոխությունները բխում են Կառավարության հաստատած դատական ու իրավական բարեփոխումների ծրագրից` ամփոփելով ընտրական բարեփոխումների կարեւոր փուլը, որը սկսել է պարզ համամասնական համակարգի անցնելուն միտված փոփոխությամբ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ, եզրափակելով քննարկումը, ասաց, որ առաջարկվող փոփոխությունները Հայաստանում տասնամյակներ շարունակ պահանջել են ընդդիմադիր ուժերն ու տարբեր կազմակերպություններ: Նշեց՝ դրանք բոլորն ընդգրկված են այս փաթեթում՝ կարծիք հայտնելով, որ այն արժանվույնս կգնահատվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT