Երևան
12 °C
Պաշտոնյաների կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը խոչընդոտելու մասին քրեական գործն ուղարկվել է դատարան: Պարզվել է, որ Ֆինանսների նախկին փոխնախարարը հրահանգել է Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալին դիզվառելիքի ձևակերպումներն իրականացնել միայն իր թույլտվությամբ:
Պետի տեղակալը, կատարելով փոխնախարարի ապօրինի հանձնարարությունը, թույլ չի տվել դիզվառելիքի խմբաքանակը ձևակերպել, այլ դիզվառելիքով բեռնատարները հրահանգել է տեղափոխել պահեստ, այնուհետ՝ ամիսներ շարունակ թողել այնտեղ: Բեռները, ի վերջո, վերադարձել են հետ, այնուհետ՝ ընկերության միջամտությամբ կրկին հատել հայ-վրացական սահմանը: Հարկադիր պարապուրդի համար դիզվառելիքը ներկրող ընկերությունը 1.200.000 ՌԴ ռուբլի է փոխհատուցել վարորդներին, ինչը նշանակում է՝ գույքային ծանր վնաս է կրել:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ փոխնախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ մեկ այլ քրգործով արդեն իսկ ընտրվել էր կալանավորումը որպես խափանման միջոց և հայտարարվել հետախուզում:
Դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Ա. Ա.-ն 2015թ. նոյեմբերին ապօրինի հանձնարարություն է տվել իր ենթակայությամբ պետական ծառայություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալ Ս. Մ.-ին՝ առանց իր թույլտվության չիրականացնել Բագրատաշենի մաքսային կետով ներմուծվող դիզվառելիքի ձևակերպումներ:
Ի կատարումն նշված ապօրինի հանձնարարության՝ վերջինս իր հերթին Բագրատաշենի մաքսային կետի ձևակերպման բաժանմունքների պետերին հանձնարարել է դիզելային վառելիքի ներմուծման դեպքերում զեկուցել իրեն և առանց իր թույլտվության չիրականացնել մաքսային ձևակերպում:
2015թ. նոյեմբերին 7-ին «Կ... Ի...» ՍՊԸ-ն ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձեռք է բերել 500 տ. դիզելային վառելիք, որի մի մասը՝ 181.6տ, մինչև 2015թ. նոյեմբերի 26-ը փոխադրվել է ՀՀ, նույն մաքսային կետում ստացել է մաքսային ձևակերպում և մատակարարվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Վառելիքի մյուս մասը երկու խմբաքանակով ՀՀ է փոխադրվել 2015թ. դեկտեմբերին:
Դիզվառելիքի այս խմբաքանակներն անցել են Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողների ստուգումները, ինչից հետո Ս. Մ.-ն, տվյալ օրվա հերթապահ բաժանմունքի պետ Մ. Հ.-ից տեղեկանալով հիշյալ բեռի՝ մաքսակետում գտնվելու մասին, «Մաքսային տարանցում» ընթացակարգը եզրափակելու հրահանգներ տալու փոխարեն, կատարելով փոխնախարարի ապօրինի հանձնարարությունը, Մ. Հ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել չկատարել հիշյալ բեռի մաքսային ձևակերպումը և մաքսային տեսուչներին թույլ չի տրվել իրականացնել բեռի մաքսային ձևակերպումը: Այնուհետև Ս. Մ.-ն մաքսային կետում գտնվող վարորդներին առանց որևէ պատճառաբանության հրահանգել է բեռնատարները տեղափոխել Այրում քաղաքում գտնվող մաքսային պահեստի տարածք, ինչով կասեցվել է բեռի տեղափոխումը նշանակման վայր:
Փոխնախարար Ա. Ա.-ն, տեղեկանալով դիզելային վառելիքի հիշյալ խմբաքանակի ՀՀ ներմուծվելու, ինչպես նաև դրանք մաքսային պահեստ փոխադրելու մասին, հանձնարարել է որևէ գործողություն չկատարել և սպասել իր հետագա հանձնարարություններին:
Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 11-ը առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու վարորդներին չեն վերադարձվել փաստաթղթերը, ապա նշված ավտոմեքենաներն ուղեկցվել են հայ-վրացական պետական սահմանի չեզոք գոտի, որտեղ առանց ձևակերպման վարորդներին վերադարձվել են փաստաթղթերը, նրանցից պահանջել են դիզելային վառելիքով բեռնված ավտոմեքենաները դուրս բերել ՀՀ տարածքից:
Այնուհետև Ա. Ա.-ն տեղեկացրել է Ս. Մ.-ին, որ վերը նշված բեռնատարները վերադառնալու են ՀՀ և հանձնարարել է առանց ձգձգումների կատարել բեռի ձևակերպումն ու բաց թողնել ՀՀ տարածք։ Եվ 2015թ. դեկտեմբերի 14-ի երեկոյան մատակարար և տեղափոխող ընկերությունների միջամտության արդյունքում նշված ավտոմեքենաները վերադարձել և հատելով վրաց-հայկական պետական սահմանը՝ կրկին մուտք են գործել Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ նույն օրը սահմանված կարգով կատարվել է «Մաքսային տարանցում» ընթացակարգի եզրափակում, ու վարորդները հնարավորություն են ստացել փոխադրել բեռը:
Պաշտոնատար անձանց դիտավորյալ հանցավոր գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և «Կ... Ի...» ՍՊԸ օրինական շահերին, վերջինիս կողմից նշված ավտոմեքենաների պարապուրդի համար հավելյալ վճարվել է 8.352.000 ՀՀ դրամին համարժեք 1.200.000 ՌԴ ռուբլի, որն առաջացրել է գույքային ծանր հետևանքներ: Բացի այդ, պարզվել է նաև, որ այս դեպքից հետո նշված ընկերությունն այլևս դիզվառելիք չի ներկրել:
Վերոնշյալի հիման վրա ՀՀ ֆինանսների փոխնախարար Ա. Ա.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քանի որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:
Քրեական օրենսգրքի նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի պետի նախկին տեղակալ Ս. Մ.-ին և մաքսային կետի բաժանմունքի նախկին պետ Մ. Հ.-ին:
Նկատի ունենալով, որ Ս. Մ.-ն հետագայում մահացել է՝ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:
Իսկ Մ. Հ.-ի մասով նախաքննությունն ավարտվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործից անջատված այս մասով հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և, ըստ մեղադրանքի, Մ. Հ.-ի՝ քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
Դատախազության հաղորդագրության մեջ նշվող Ա. Ա.-ն Ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը
Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին
ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան
Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ
Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ
Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ
Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ
Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև
ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին
Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան
Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում
Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի
Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ
Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ
Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում
Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT