Եվրախորհրդարանը հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ բանաձև ընդունեց

Րոպեներ առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում 607կողմ ձայնով ընդունվեց Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձևը: Վերջին պահին բանաձևում լրացում կատարվեց ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 607 պատգամավոր, դեմ է հանդես եկել 27-ը, ձեռնպահ մնացել՝ 54 խորհրդարանական:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով քննարկման պահանջով հանդես էին եկել բազմաթիվ եվրոպացի պատգամավորներ:

Մի քանի կարծիք ու կոչ՝ ստորև.

Վիոլա ֆոն Կրամոն-Թրաուբադել,ԵԽ «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբավորման անդամ, գերմանացի պատգամավոր - Պատերազմը զզվելի է և անարդար: Հազարավոր սպանված զինվորներ Հայաստանից ու Ադրբեջանից, շատ ավելի տեղահանված քաղաքացիական անձինք: Սա է այն գինը, որը նախագահ Ալիևն անվանում է «աննախադեպ հաղթանակ: Հակառակորդ կողմին նվաստացնելը Հաղթանակի զբոսայգիներում և նրանց սահմանները խախտելը միայն ընդլայնում է բռնությունների շրջանակը:

Պետրաս Աուշտրևիչուս, Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր - «Հայաստանի ու Ադրբեջանի միջև աշնանը տեղի ունեցած պատերազմը ողբերգություն է, որը մեծ կորուստների ու տառապանքի պատճառ է դարձել: Ամեն հնարավորը պետք է արվի խաղաղ համակեցության, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակման  համար: Եվրամիությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա խաղաղ բանակցային գործընթացին:

Պերնանդո Բառենա Արզա, ԵԽ Ձախերի խմբակցության անդամ, իսպանացի պատգամավոր - Շուրջ 200 հայեր շարունակում են գերության մեջ գտնվել Ադրբեջանում: Ադրբեջանցի զինվորականներն ռազմագերիներին սպանում են, ինչը համարվում է պատերազմական հանցագործություն: Ժամանակն է, որ այս խորհրդարանը պահանջի Ադրբեջանից անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր այն հայերին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո, լիարժեք հարգել հրադադարի համաձայնագիրը, զերծ մնալ հայկական տարածք հետագա ռազմական ներխուժումից:

Պետրաս Օշտրավիչիուս, ԵԽ «Renew Europe» խմբավորման անդամ, լիտվացի պատգամավոր - Եվրամիությունը պետք է նախաձեռնի ու ակտիվորեն մասնակցի խաղաղության գործընթացին, աջակցի իր կարևոր արևելյան գործընկերներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին: Պետք է հնարավոր ամեն բան արվի՝ հակամարտությունից անցնելու դեպի խաղաղ համակեցություն: Առաջ գնալու ճանապարհը ռազմագերիների, գերիների ու այլ կալանավորված անձանց ազատ արձակումն է: Ռազմագերիների կյանքին ու առողջությանը պետք է ոչինչ չսպառնա, նրանց արժանապատվությունը չպետք է նսեմացվի:

Անդրեյ Կովաչև, ԵԽ բուլղարացի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Հայաստանի հարցերով զեկուցող - Պաշտոնական Բաքուն պետք է կատարի ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված դրույթը, որի համաձայն պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն գերեվարված զինվորականներն ու քաղաքացիական անձինք, վերադարձվեն զոհվածների աճյունները: Մինչդեռ  ադրբեջանական կողմը գերեվարվածներին որակում է որպես ահաբեկիչներ կամ հանցագործներ:  

Իզաբել Սանտոս, ԵԽ սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբակցության անդամ, պորտուգալացի պատգամավոր – Ռազմագերիների նկատմամբ բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը Ժնևյան Կոնվենցիայի խախտում է: Մենք պահանջում ենք, որ բոլոր ռազմագերիներն ազատ արձակվեն առանց նախապայմանների: Մինսկի խմբի հետ հայկական և ադրբեջանական կողմերը պետք է հրաժարվեն թշնամական հռետորաբանությունից ու վերադառնան բանակցային սեղանին:

Թոմ Վանդենքենդելար, ԵԺԿ խմբակցության անդամ, բելգիացի պատգամավոր – Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկար ժամանակ է շարունակվում և դա պետք է մտահոգի Եվրամիությանը: Անորոշ է ռազմագերիների ճակատագիրը, պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, քայլեր ձեռնարկել նրանց վերադարձի ուղղությամբ: Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ:

Ջորդի Սոլե, Եվրախորհրդարանի պատգամավոր - Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ անօրինական կերպով պահելով ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն: Պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունը, պաշտպանվի նրանց մշակութային ժառանգությունը: Արցախի վերջնական կարգավիճակը պետք է լինի քաղաքական լուծում՝ հաշվի առնելով այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը, այն չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով:

Մարինա Կալյուրանդ, ԵԽ էստոնացի պատգամավոր – Եվրախորհրդարանը երեք կարևոր հարց պետք է լուծի. Առաջինը՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակումն է, ադրբեջանական կողմի՝ միջազգային պարտավորությունների կատարումը, ներառյալ հրադադարի համաձայնագիրն ու ՄԻԵԴ-ի կանոնակարգը: Ադրբեջանը պետք է դադարեցնի ատելության տարածումը, որի ցայտուն օրինակը «Ռազմավարի պուրակի» ստեղծումն է և սահմանային միջադեպի լուծումը: Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի սահմանից:

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլաս - Այսօր, ամիսներ անց էլ շատ հայեր դեռ գերի են Ալիևի ձեռքում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել իրենց ընտանիքներին: Եկեք չսպասենք, որ Ալիևը վերադարձնի գերիներին: Նա դա չի անի, մենք պետք է ստիպենք նրան: Ես ձեզ կոչ եմ անում փրկել Եվրոպայի արժանապատվությունը, կոչ եմ անում կանգնել հայ ժողովրդի կողքին, օգնել որ հայերը վերադառնան իրենց ընտանիքներ: Մենք բոլորս հայեր ենք: 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2951 դիտում

«Ամբերդ» օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Ծաղկաձորում և Ապարանում ձյան մեջ արգելափակված մեքենաներ են դուրս բերվել

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են

Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ

Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին

Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ

Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ

Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ

Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ

Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր

360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»

Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ

Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել

Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր

Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը

Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ

Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին

Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ

Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը

Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել

Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք

Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ

Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը

Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին

Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը

Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում. կայանված մեքենան դարձել է ոչ շահագործելի

Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Հեղեղվել են Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքներ համարվող Մեքքան և Մեդինան. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին