Երևան
12 °C
Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ֆունդամենտալ հարցը, որ, կարծում եմ, պետք է պատասխան ստանա, հետեւյալն է՝ արդյոք սա պետության կամ Կառավարության վերաբերմո՞ւնքն է արտահայտում զոհված զինվորների եւ ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս հարցի պատասխանը գտնելու համար նախ ցանկանում է, որ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացնի, թե ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:
Արձագանքելով Ավանեսյանն ասաց, որ մինչեւ 2018 թվականը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունեցել է միայն Երեւանի դիահերձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել:
«Նշեմ, որ ծառայությունն իրականացվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող՝ անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում: Դատաբժշկական ծառայությունը Երեւանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի 200: Մշակվել եւ կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը: Նախագծվել է Երեւան քաղաքում կենտրոնական կառույցի եւ մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, ու սկսվել են լայնածավալ աշխատանքներ: Այս ծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սեւան եւ Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր: Նշեմ մի քանի կատարված փոփոխություններ այս կենտրոններում:
2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երեւանի կենտրոնական դիահերձարանը, եւ սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, եւ կառուցվել է սառնարանային նոր բլոկ, հիմա ընթանում է երկրորդի կառուցումը»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ, հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում: 2020 թվականին Գորիսում տեղադրվել է սառնարանային բլոկ: 2021-ին վերակառուցվում եւ սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը:
«Պիտի ասեմ, որ այժմ էլ նախագծվել է եւ ընթանում է Սեւան քաղաքի մասնաճյուղի ամբողջական վերակառուցման ծրագիրը: 2018 թվականից առաջ պիտի նշեմ, որ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել, 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել եւ տեղադրվել է առաջին սեկվենատորը, իսկ 2020-ին՝ 2-րդ ամբողջական հոսքագիծը»,- ընդգծեց Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նյութատեխնիկական այս հզորությունների զարգացումը չափազանց կարեւոր է, բայց մասնագետների առկայությունը եւ նրանց մշտական հնարավորությունների զարգացումը եւս իրենց ուշադրության կենտրոնում են եղել. «Ընդհանուր առմամբ, 25 տոկոսով աճել է նրանց աշխատավարձային ֆոնդը: Ուժեղացվել է գիտագործնական բաղադրիչը: Եթե խոսենք բյուջետային հատկացումների մասին, ունենք հետեւյալ պատկերը. 2017 թվականին նրանց ընդհանուր բյուջեն կազմել է 389 մլն դրամ, 2018-ի առաջին ամիսներին այն կրճատվել է 24 մլն դրամով, 2019-ին՝ դարձել 481 մլն, իսկ 2020-ին՝ 594 մլն դրամ»:
Վարչապետի պաշտոնակատարն ամփոփելով ասաց՝ պետք է ասել, որ այդ համակարգի բյուջեն 2019-ին 2018-ի համեմատ ավելացել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, իսկ 2020 թվականին 2018-ի համեմատ ավելացել է 63 տոկոսով կամ 230 մլն դրամով:
«Հիմա ինչո՞ւ ենք այս փոփոխությունների արդյունքում ունեցել այն տեսարանը, որն ունենք, որովհետեւ մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ: Այստեղ կարեւորը մտածողության խնդիրն է: ՀՀ-ում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել 2018 թվականից առաջ, եւ մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը: Առաջին սեկվենատորը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները, 2018 թվականի մայիսից առաջ ՀՀ-ում չի եղել, 2018-ից հետո՝ պատերազմից առաջ, այդ առաջին սարքն արդեն եղել է: Երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո, երբ հասկանալի է դարձել, որ մենք այդ ծավալները պիտի կարողանանք ապահովել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա է ցույց տալիս Կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ:
Նա ընդգծեց, որ տվյալ դեպքում այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից:
«Բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ առողջապահական, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ այդ մարդկանց աշխատանքից ազատում են: Ես հիշում եմ այն դեպքը, երբ մի առողջապահական հիմնարկում այդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, եւ ես երբ հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի: Այդ առողջապահական հիմնարկի աշխատողները, կներեք արտահայտությանս, չստիկներով դուրս էին եկել փողոց, հետո այդ նույն չստիկներով մտան ներս՝ հիվանդանոց՝ շարունակելու իրենց աշխատանքը առողջապահության ոլորտում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ սա կրթական, էթիկական պարզ խնդիր է. «Ի վերջո, առողջապահության նախարարությունը կամ Կառավարությունը կարող են սահմանել չափանիշներ, ստանդարտներ, բայց մարդու եւ մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր են: Երբ մենք ասում ենք՝ չկա այդպիսի ոլորտ, որտեղ առանց կրթական փոփոխությունների կարելի է հասնել իրական փոփոխության, հենց սա նկատի ունենք»:
Նրա խոսքով՝ վիճակագրությունը 2018 թվականից առաջ ցույց է տալիս, որ Երեւան քաղաքի կենտրոնական գիտագործնական կենտրոնում եղել է ընդամենը 25 սառնարանային տեղ, որն ամենապատշաճ ժամանակակից պայմաններն են մարմինները պահելու համար: Բարեփոխումների արդյունքում միայն կենտրոնական հատվածում մոտ 10 անգամ ավելացել են այդ տեղերը:
«Սա է Կառավարության վերաբերմունքը: Իսկ թե այդ տեղերում շատ հաճախ ինչպիսի վերաբերմունքներ եւ արտահայտություններ են լինում, մենք դա գիտենք: Սա նշանակում է, որ չի կարելի ընդհանրապես բարեփոխումների ճանապարհին կանգնել եւ տրվել աղմուկներին եւ աղաղակներին»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ պետք է որակական հստակ ստանդարտներ սահմանելով՝ գնալ առաջ. «Բայց մյուս կողմից պետք է նաեւ նշեմ, որ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր՝ առանց դադարի: Ընդ որում՝ հասկանալի մեծ ճնշումների ներքո, ես նկատի ունեմ հատկապես գենետիկական փորձաքննություններ անցկացնող աշխատողներին, որոնց աշխատանքը ճնշումների, շատ հաճախ վիրավորանքների ներքո է եղել, եւ նրանց աշխատանքը չի կարելի չգնահատել:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ 2018 թվականից հետո այդպիսի աշխատանք ՀՀ-ում հնարավոր չէր լինի անել: Ըստ նրա՝ սա է իրողությունը, եւ պիտի նաեւ այս դեպքից դասեր քաղել. «Բայց մյուս կողմից, էլի եմ ասում, չի կարող Կառավարությունը կամ առողջապահության նախարարը գնալ ամեն օր, բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով ոնց է: Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է, եւ հենց այս մասնագիտական էթիկան ու կրթությունն այս բարեփոխումների մաս պետք է լինեն»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին, ըստ էության, ԴՆԹ հետազոտման մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել: Կան մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան նաեւ անհետ կորածների հարազատներ, ովքեր ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով. «Ունենք նաեւ նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել, կան օբյեկտիվ պատճառներ, կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Ունենք նաեւ շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, եւ այս դեպքերը պարզելու համար պետք է դիմենք օտարերկրյա մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ոլորտում, որպեսզի նրանք այս հարցում մեզ օգնեն»:
Նա հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, եւ իրենք իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր, ու 99.9 տոկոսով պատասխանները համընկել են եւ եղել են նույնը:
«Այդ հանդիպումները չեն լուսաբանվում, բայց ես անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպում եմ: Նախորդ օրը՝ մեր վերջին հանդիպման ժամանակ, խոսվեց դեպքի մասին, որ դեռ ընթացքի մեջ է, հույս ունեմ, որ վերջնական արդյունքները նույնպես կհաստատեն հայաստանյան լաբորատորիաների տվյալների ճշգրտությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երկրում ռեժիմի փոփոխությունը բացառվում է, նոր գերագույն առաջնորդ կընտրվի 1-2 օրվա ընթացքում. Արաղչի
Բավրայի մաքսային անցակետը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ՊԵԿ
Իրանը հրթիռներով հարձակում է ձեռնարկել ամերիկյան «Abraham Lincoln» ավիակրի վրա. IRIB
ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիները կարող են տարհանվել Օմանի տարածքով. ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել
Հասանք Ալավերդի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է. INLA
Այո, մենք կարող ենք կարկանդակ ուտել, որովհետև մենք խաղաղություն ենք հաստատել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Էս մարդու աղջիկը չպետք է մանկապարտեզում աշխատի. մնացել էր տնօրենի պապան գար, պահանջեր նշանակել. վարչապետ
Քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից է. Արփինե Սարգսյան
Օմանի ափերի մոտ նավթատար է խորտակվում. այն խոցել է Իրանը. տեսանյութ
ՀՀ վարչապետի և ՔՊ կուսակիցները այցը Տավուշ շարունակվում է. կանգառներ՝ Ոսկեպարի եկեղեցում ու Նոյեմբերյանում
ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն
Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր․ ՆԳՆ ՓԾ տնօրենի ուղերձը
Դուբայում հրդեհվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից օգտագործվող շենքը. տեսանյութ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ չկան. ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին
Իրանի Ջամկարան մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը. տեսանյութ
Ինչպես են սպանվել Ալի Խամենեին ու նրա ընտանիքը, և ինչպես է ղեկավարվելու Իրանը՝ մինչև նոր առաջնորդի նշանակում
Թոշակը կբարձրանա գնաճին զուգահեռ. վարչապետն ընդունել է առաջարկը՝ որքան գնաճ, այդքան թոշակի բարձրացում
Իրանը հարվածել է Էրբիլում գտնվող ԱՄՆ ավիաբազային
Հասանք Իջևան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանում հաստատել են՝ սպանվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը
ԱՄՆ-ն և Իսրայելը այրել են Իրանի ժողովրդի սիրտը, մենք կայրենք նրանցը․ Լարիջանի
ՀՀ վարչապետը Դիլիջանից տեսանյութ է հրապարակել
Մենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որը նախկինում երբեք չեն տեսել. Թրամփ
Իրանում սգում են Ալի Խամենեիի մահը. տեսանյութ
Նախաճաշ. ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն ուղևորվել են Տավուշ և Լոռի
Ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում ՀԷՑ-ում. առանցքում նոր կառուցվող շենքերի բաշխման ցանցի խնդիներն են
Դուբայի օդանավակայանը ենթարկվել է Իրանի կողմից ԱԹՍ հարձակման. ինչ իրավիճակ է այնտեղ այժմ. տեսանյութ
Թող խաղաղություն լինի, մենք էլ սենց կատակներ անենք. քաղաքացու պատգամը՝ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ
Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից դեպի Հայաստան 6 չվերթ չի կայանա
Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղարի և ԻՀՊԿ-ի հրամանատարի զոհվելու փաստը
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին. լուսանկարներ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում տեղի է ունեցել ԱԽ նիստ. վարչապետը տվել է հանձնարարականներ
Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված
Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT