Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական կարեւոր կետերից են կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը, բիզնեսին հավասար հնարավորություններ տալը, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելը:
Տնտեսագետ, ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ իրենց տնտեսական ծրագրի հիմքում սպառողից դեպի «արարող հանրություն» անցում կատարելու գաղափարախոսությունն է: Իսկ թե ինչ է դա իրենից ներկայացնում եւ ընդհանուր առմամբ ինչ է նախատեսել ԼՀԿ-ն իր ծրագրի տնտեսական մասում՝ մեր զրույցում մանրամասնել է Կարեն Սարգսյանը:
- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ է առաջարկում «Լուսավոր Հայաստանը» իր տնտեսական ծրագրում, կարեւոր մի քանի կետ կնշե՞ք:
- Կայուն զարգացման, մրցունակ, առաջադեմ, բարձր կենսամակարդակ երաշխավորող պետություն եւ սոցիալական միջավայր ունենալու համար անհրաժեշտ է ձեւավորել ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ազատ կլինեն կարիքից, եւ կերաշխավորվի սեփական կյանքի որակը բարձրացնելու հավասար հնարավորություններ հանրության բոլոր անդամների համար։
ԼՀԿ-ն կարեւորում է տնտեսության հեռանկարային ճյուղերը, փոքր եւ միջին ձեռներեցությունը խթանող դրամավարկային եւ հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ինտենսիվ գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, հանքահումքային վերամշակող արդյունաբերության ոլորտներում:
Մեզ համար կարեւոր է նաեւ պետական բյուջեի թափանցիկության ապահովումը, բյուջեի կատարման, պետական գնումների եւ արտաքին ֆինանսական փոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ իրական վերահսկողական կառուցակարգերի ամրագրումը:
Ֆինանսական շուկաների զարգացման եւ կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների ներդրման հարթակների ձեւավորման ուղղությամբ հստակ քայլեր պետք է իրականացվեն՝ կուտակված միջոցները ՀՀ տնտեսության իրական հատված ուղղելու նպատակով: Մարզային համայնքներում ներդրումային ծրագրերի աջակցման գործուն մեխանիզմների ներդրումը, համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը եւս առաջնահերթ է:
Սկսնակ գործարարների համար ԼՀԿ-ն առաջարկում է «Սկսիր Հայաստանում» պետական աջակցության ծրագիրը ներդնել:
Արտահանումը խթանելու նպատակով դեպի արտահանման շուկաներ առկա մուտքի խոչընդոտները վերացումը եւ նոր արտահանման շուկաների հասանելիության ապահովումը եւս մեր ծրագրի դրույթներից է: Կարեւոր է ձեւավորել հայկական արտադրողների եւ նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ:
Գյուղատնտեսության ոլորտում կարեւորում ենք համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, «Կանաչ» տնտեսության զարգացումը, էկո ոլորտում ներդրումների խրախուսումը, ագրոարդյունաբերական կլաստերների ձեւավորումը՝ «Հողից մինչեւ վաճառասրահ» սկզբունքով, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, նաեւ՝ փոքր արտադրությունների խրախուսումը՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։
- Կա՞ն օրենքներ, որոնք ԼՀԿ-ն իշխանության գալու դեպքում մտադիր է չեղարկել, օրինակ՝ գույքահարկին դեմ արտահայտվող ուժերից էր:
- Այո, նախեւառաջ մենք նախատեսում ենք իրականացնել օրենսդրական դաշտի գույքագրում, վերջինիս արդիականացում եւ պարզեցում, մասնավորապես, ներդրումային ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների իրականացում, ներդրողների երաշխիքների ընդլայնման եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության հստակ օրենսդրական կարգավորումների ամրագրում: Ինչ վերաբերվում է գույքահարկին, ապա պետք է վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները՝ անցում կատարելով անշարժ գույքի միասնական հարկման արդարացի համակարգի, ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը: Իսկ առհասարակ, մտադիր ենք պարզեցնել հարկային օրենսդրությունը եւ հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման ու պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով՝ Հարկային օրենսգրքին Սահմանադրական օրենքի կարգավիճակ տրամադրել:
- Երկրում աղքատության վերացումը կամ էական նվազեցումը ինչպե՞ս եք պատկերացնում:
- Մեր կուսակցությունը որդեգրել է «արարող հասարակություն» գաղափարախոսությունը, եւ մեր տնտեսական քաղաքականության հիմքում հենց անհատն է: Կայուն զարգացման, մրցունակ, առաջադեմ, բարձր կենսամակարդակ երաշխավորող պետություն եւ սոցիալական միջավայր ունենալու համար նախատեսում ենք ձեւավորել ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ազատ կլինեն կարիքից եւ կերաշխավորվի սեփական կյանքի որակը բարձրացնելու հավասար հնարավորություններ հանրության բոլոր անդամների համար։
- Նոր աշխատատեղերի ստեղծման եւ ներդրումների առումով որո՞նք են այն քայլերը, որը ԼՀԿ-ն պատրաստ է իրականացնել:
- Արտաքին եւ տեղական ներդրումների խրախուսման նպատակով անհրաժեշտ ենք համարում հստակ քաղաքականության մշակում եւ ներդրում՝ ներդրողների հետ «մեկ պատուհան» սկզբունքով աշխատող կառույցների ձեւավորում, հետներդրումային սպասարկման ապահովում։ Նախատեսում ենք թիրախավորված ներդրումային քաղաքականության կիրառում առանձին հեռանկարային, արտահանող եւ ներառական տնտեսական աճին նպաստող ոլորտներում (օրինակ` թեթեւ արդյունաբերություն, կոշիկի արտադրություն եւ այլն) այդ ոլորտներին պետական թիրախային աջակցության տրամադրում: Բացի այդ փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության եւ զարգացման նպատակով անհրաժեշտ է ներդնել ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության նոր գործիքակազմ, մասնավորապես արտահանող արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրում, տրանսպորտային եւ մարքեթինգային ծախսերի փոխհատուցման եւ այլ գործիքների միջոցով: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները պետք է տարբերակված՝ պրոգրեսիվ սահմանվեն այդ ընկերությունների համար:
- Միշտ քննադատվել է պետական ապարատը՝ համեմատաբար դանդաղ աշխատելու, բյուրոկրատիայի, պարգեւավճարների համար: Այս հարցերի լուծումը հնարավոր համարո՞ւմ եք:
- Ժողովրդի վստահությունը ստանալով՝ Լուսավոր Հայաստանը ձեռնամուխ կլինի ազգային համերաշխության կառավարության ձեւավորմանը, որտեղ կներգրավվեն Հայաստանի եւ սփյուռքի բոլոր կարող ուժերը, անկախ կուսակցական պատկանելությունից, ովքեր իրենց ոլորտում հաջողված եւ բանիմաց կլինեն: Կվերանայենք պետական ծառայողների վարձատրության համակարգը, այն դարձնելով ավելի մրցունակ, իսկ ինչ վերաբերվում է պարգեւավճարներին, ապա դրանք կտրամադրվեն միայն լավագույն աշխատանքային ցուցանիշների ապահովման դեպքում՝ որպես մարդկային ռեսուրսների արդյունավետության բարձրացման խթան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT