Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց, որ շինարարական որոշ կազմակերպություններ քարոզարշավի այս օրերին դուրս չեն գալիս աշխատանքի, որպեսզի չերեւա, թե այդ գործերն արվում են:
«Ես երեկ Պապիկյանին (Սուրեն Պապիկյան- նախարար-խմբ.) հարցնում եմ՝ բա մենք էս տարի Սյունիքի մարզում 120 կմ ասֆալտ պիտի անենք, հանրապետությունում՝ 400-500 կմ ասֆալտ պիտի անենք, բա ինչի՞ էս աշխատանքները չկան: Պարզվում է՝ այս մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ, հիմա իրենք հատուկ նախընտրական շրջանում գործերը չեն անում, որ չերեւա, որ էդ գործերը արվում են... Այ արդեն էդ ընկերությունները նույնպես պրոբլեմ են ունենալու, ես իրենց զգուշացնում եմ, որ ունեն ժամեր՝ տեխնիկան դուրս բերելու եւ աշխատանքները իրականացնելու, եթե ոչ, ընտրություններից հետո պողպատե մանդատի հետ հանդիպելու են, էս ի՞նչ ձեւ է»,- մասնավորապես ասաց Փաշինյանը:
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ են հեղափոխությունից հետո այդ կազմակերպությունների հետ շարունակում աշխատել, ինչո՞ւ չեն նրանց հարցերը լուծել՝ Փաշինյանն ասաց՝ շատ պարզ պատճառով, որ 2018 թ. դրությամբ շատ քիչ են դաշտում եղել մարդիկ, որ էս կապերով կապված չեն:
«Իրենց հարցերը եթե լուծեինք, էդ նշանակում էր՝ 3 տարի ճանապարհ համարյա չէինք կառուցելու: Խնդրում եմ մեր դիլեմաները մի քիչ խորքային նայեք: Այո՛, գիտեինք, որ էդ մարդիկ ինչ-որ պահի խփելու են մեջքից: Կարող էինք հանել մեջտեղից, բայց դա նշանակում է, որ մենք ոչ թե 1600, այլ 160 կմ ճանապարհ կառուցած կլինեինք»,- շարունակեց վարչապետի պաշտոնակատարը:
Նա ընդգծեց, որ ասֆալտի թեմայով առանձին հպարտանալու առիթ ունի, որովհետեւ իր իշխանությունը ճանապարհ է կառուցել մի տարածքում, որը 35 տարի չի ունեցել:
Խոսքը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում գտնվող Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրերի մասին է: Ըստ Փաշինյանի՝ թեեւ այս երկու համայնքներում ապրում է 650 մարդ, բայց Կառավարությունը 2 մլն 300 հազար դոլար է ծախսել, որպեսզի այդ գյուղեր տանող 14 կմ-ոց ճանապարհը կապիտալ վերանորոգի: Ընդ որում, ճանապարհը կառուցվել է մինչեւ վերջին տունը:
«Սա վերաբերմունք է մարդու նկատմամբ»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ ոչ մի քաղաքացի չի կարող իրեն անտեսված զգալ, որովհետեւ նա նույնպիսի քաղաքացի է, ինչքան Երեւանի կենտրոնում ապրողը:
Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ շուտով զարկ են տալու Հյուսիս-հարավ ճանապարհին, կառուցելու են նաեւ Սիսիան-Ագարակ հատվածը:
Վերջում վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց՝ կարեւորը, որ այս ամենը չեն անում միայն նախընտրական շրջանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT