Տնտեսության զարգացման համար առաջնային է այն ոլորտը, որը մեզ շատ արագ փող է բերելու. Հովասափյան

«Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի տնտեսության զարգացումը տեսնում է բնական պաշարների օգտագործման միջոցով: Քաղաքական այս ուժի ծրագրում տնտեսությանը զարկ տալու գլխավոր հնարավորությունը հանքարդյունաբերությունն է:

«Հանրապետություն» կուսակցության տնտեսական ծրագրերի մասին «Հայկական ժամանակը» զրուցել է կուսակցության պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Ալբերտ Հովասափյանի հետ:

- Պարո՛ն Հովասափյան, «Հանրապետություն» կուսակցությունն ի՞նչ տնտեսական բարեփոխումներ է նախատեսում իշխանության գալու դեպքում:

- Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը, «Հանրապետություն» կուսակցությունը կարճաժամկետ ծրագրեր ունի երկիրն այս վիճակից հանելու համար: Այդ կարճաժամկետ ծրագրերը կապված են մեր բնական օգտակար հանածոների հետ, այսինքն` հանքարդյունաբերության: Մենք ունենք 42 հանքավայր, որոնցից աշխատում է ընդամենը 3-ը: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը՝ մենք խնդիր ունենք անվտանգության, իսկ այդ խնդիրը լուծվում է կոնկրետ փողերով, ներդրումներով: Արագ ոտքի կանգնելու համար մեզ պետք է աշխատեցնել մեր հանքերը, մենք ներդրումների սպասելու ժամանակ չունենք: Ներդրումներ անելու համար նպաստավոր պայմաններ են պետք մեր տարածաշրջանում, Հայաստանի պայմանները դրան չեն համապատասխանում՝ հաշվի առնելով էներգիայի գինը, գազի գինը եւ հարկային դաշտը: Պոտենցիալ ներդրողը եթե ինչ-որ բան է ուզում անել, հաշվի է առնում այդ ներդրման պարամետրերը, իսկ այդտեղ մենք պարտվում ենք ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Վրաստանին, որովհետեւ այնտեղ էներգակիրների գինը մատչելի է, գազը էժան է, իսկ ներդրողը մաքսիմալ շահում է, ինչո՞ւ պետք է բերի ներդրում անի Հայաստանում: Մենք ունենք այնպիսի ռեսուրսներ՝ պղինձը, մոլիբդենը, արծաթը, ոսկին, որոնց պահանջարկը մեծ է աշխարհում, դրանով պետք է ներդրողին շահագրգռենք:

Արդեն միջնաժամկետ ծրագրերով ջրային ռեսուրսներն են կարեւոր, որ այս պահին չեն օգտագործվում եւ չեն կառավարվում նորմալ: Հաշվարկված է՝ մեր ջրային ռեսուրսների 70 տոկոսը գնում է Արաքս, Քուռ, այնտեղից՝ դեպի Կասպից ծով: Ջրային ռեսուրսները պետք է կառավարել, եթե նավթի ու գազի պահանջարկն այսօր քչանում է, ջրի պահանջարկը շատ-շատ ավելանում է: Այս առումով պետք է մոտավորապես 15 ջրամբար կառուցվի, պետք է ամբարել այն ջուրը, որը գնում է Կասպից ծով: Հաշվարկված է եւ պոտենցիալ ներդրողներ կան, բրիտանական ընկերություն է, հանդիպել են Արամ Սարգսյանի հետ, նա տեղեկացրել է վարչապետին, վարչապետն էլ ասել է՝ հանդիպեք Ավինյանի հետ: Այնպես որ, շատ լավ ներդրումային ծրագիր է: Տնտեսության զարգացման համար առաջնային է այն ոլորտը, որը մեզ շատ արագ փող է բերելու: Այսինքն, որ այդ փողը լինի մերը, ոչ թե վարկ լինի, որ իմանանք, թե որտեղ ենք օգտագործում, որովհետեւ այսօր անվտանգության խնդիր ունենք: Անվտանգությունը պահելու համար, սպառազինություն ձեռք բերելու համար պետք է մեր փողն ունենանք: Դա ոչ թե պետք է լինի հարկատուների վրա հարկերն ավելացնելով, այլ նոր հարկատուներով:

- Իսկ բնապահպանական վտանգները հանքարդյունաբերության ոլորտում մեծ չե՞ն:

- Բնապահպանական վտանգներ եւ առհասարակ ռիսկեր կան բոլոր տեղերում: Մենք ունենք ատոմակայան, որը եւս ռիսկային է, բայց 21-րդ դարում բնապահպանությունն ու օգտակար հանածոները զարգացած արեւմտյան երկրներում իրար հետ հաշտ ու համերաշխ են: Եթե աշխարհը օգտակար հանածոները չօգտագործեր, մենք կհասնեի՞նք 21-րդ դար: Այդ օգտագործելով ենք հասել: 21-րդ դարում այնպիսի տեխնոլոգիաներ կան, որոնք մեծ մասամբ ռիսկերը քչացնում են: Մեր հանքարդյունաբերությունն այսօր աշխատում է հին՝ 1950-60-ականների տեխնոլոգիաներով: Սոթքի հանքավայրը եթե համեմատենք Ամուլսարի ծրագրի հետ, 19-րդ եւ 21-րդ դարեր կարծես լինի: Այսօր Շվեդիայում հանք բացելու համար 18-րդ դարի քաղաքը, եկեղեցին անվնաս տեղափոխել են, եւ ժողովուրդն էլ համաձայնվել է: Մենք պետք է այդ նոր տեխնոլոգիաները բերենք, գումարները բերենք, իսկ այդ գումարները ոչ թե Ռուսաստանում է, այլ Եվրոպայում, ԱՄՆ-ում: Հատկապես համավարակից հետո ներդրողներն իրենց գումարը պահել են ու չգիտեն որտեղ ծախսել:

- Պարո՛ն Հովասափյան, կա՞ն ուժեր, որոնց հնարավոր հաղթանակի դեպքում տնտեսության վիճակը կարող է վատանալ:

- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ես կարող եմ խոսել մեր ծրագրի մասին, անկեղծ ասած ժամանակ էլ չի եղել մնացածի ծրագրերին ծանոթանալու: Համենայնդեպս պետք է սպասարկման ոլորտից դուրս գանք, սպասարկման ոլորտով մենք ոչ բանակ կկառուցենք, ոչ էլ մեր անվտանգությունը կարող ենք ապահովել: Իսկ դրա փաստը մեր առջեւ է՝ 44-օրյա պատերազմը: 20 տարում մեր երկրում դուք չեք կարող ցույց տալ, որ մի արդյունաբերական գործարան է կառուցվել, որտեղ աշխատում են 600-800 մարդ. չկա նման բան: Կառուցվել է հյուրանոց, սաունա, սրճարան: Մի քանի միլիոն դոլար փող են դրել՝ հյուրանոց են կառուցել, որտեղ աշխատում է 80 մարդ: 5, 6, 7 մլն դոլար դնեին արդյունաբերական գործարան կառուցեին՝ 300- 400 մարդ կաշխատեր: 1999 թ. Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ տնտեսությունը չի հասցնում բանակի կարիքները ու տնտեսությունը այդ կերպ էլ մնաց: Շինարարական փուչիկ ցույց տվեցին դատարկ շենքերով, հյուրանոցներ, սաունաներ ու սրճարաններ:

- Գործող իշխանության տնտեսական քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ է այն ընդունելի «Հանրապետություն» կուսակցության համար:

- Գործող իշխանության տնտեսական քաղաքականությունը լավ մեկնարկեց, բայց համավարակը, պատերազմը խանգարեց: Այն, որ ազատություն տրվեց տնտեսությանը, բիզնեսին, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

- Տեղական բիզնեսի զարգացումն ինչպե՞ս եք պատկերացնում:

- Մեր տնտեսությունը հետպատերազմական շրջանում պետք է ունենա լոկոմոտիվ, իսկ այդ լոկոմոտիվը դարձյալ բնական հանածոների օգտագործման հետ է կապված: Տեսեք, երբ մարդը վատ վիճակում է լինում, առաջին հերթին հանում է իր պահած ոսկին, հիմա մենք էլ նույնը պետք է անենք: Մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք էլ ենք հարուստ: Եթե Ադրբեջանն իր նավթով ու գազով հասավ այս վիճակին, այնպես չէ, թե մենք չենք կարող: Ուղղակի մեր հարստությունը ճիշտ չի կառավարվել: Ադրբեջանի նավթի, գազի վրա մեծ ներդրումներ են արել աշխարհահռչակ ընկերությունները՝ «British Petroeium»-ից սկսած, ֆրանսիական «Total»-ով եւ ռուսական «Լուկոյլ»-ով վերջացրած: Հիմա մեր հարստությունը, որն այսօր կարող ենք համեմատել Ադրբեջանի նավթային համակարգի հետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Տեսեք, թե ովքեր են դրանց տերերը. ընդամենը անուններ են տալիս՝ Զուրաբով, Վահե Հակոբյան, մեկն ասում է՝ Միշիկինն է... Մեր ամբողջ խնդիրը դրա մեջ է, մենք բաց չենք եղել աշխարհի առաջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1987 դիտում

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում