Փողոցում վաճառվող ծիրանից թունավորումներ են լինում. թաղապետարանի աշխատողները Մաշտոցի պողոտայից հանում էին առևտրականներին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներն այսօր փողոցից հեռացնում էին Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով փողոցային առևտուր իրականացնող մարդկանց:

Մեր այցելության պահին էլ աշխատակիցները առևտրականներից հավաքում էին նրանց մթերքներով լի արկղերը: Պողոտայի մի մասում, որտեղ գտնվում էին նրանք, 12 առևտրական կար, բոլորն էլ այդ քայլի վերաբերյալ իրենց բողոքն էին արտահայտում: Մեկը բողոքում էր՝ այդ առևտրով երեք անչափահաս է պահում, մյուսը՝ գրավ դրված տան գումարն է «փակում»: Բացատրում էին՝ փողոցային առևտուրը իրենց գոյության միակ միջոցն է:

55 տարեկան Անահիտ Հակոբյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց՝ 30 տարի է, ինչ զբաղվում է փողոցային առևտրով. «Հասկանում եմ՝ հրաման են կատարում, տարածքը պետք է մաքուր լինի, բայց ես երեք թոռ եմ պահում, հարսս լքեց մեզ, հիմա որ առևտուր չանեմ, ո՞նց պահեմ: Միշտ եկել են, ասել են՝ հավաքվեք, բայց որ սենց գան, մեր վեշերը հավաքեն, չի եղել: Իրենք մեղավոր չեն, բայց դե մենք չենք կարողանում ապրել, ապրելու ոչինչ չունեմ ես: Պետք ա մի կերպ կարողանամ գոյատևել»:

205353558_159194822935881_690419953842841347_n (1).jpg (500 KB)

65 տարեկան Անուշն էլ ամեն օր քաղաք Մասիսից Երևան է գալիս առևտրի համար: Ասում է՝ 6 տարի է՝ իր սեփական ապրանքն է բերում և վաճառում: Տունը գրավի տակ է, բանկում 7000 դոլար պարտք ունի. «300 դրամով կարտոֆիլի սերմ եմ առել, չեմ կարող 140 դրամով ծախեմ, ի վերջո մեծ ընտանիք եմ պահում: Նամակ եմ գրել վարչապետին, իմ խնդիրը ներկայացրել եմ, ասեցի՝ երևի ծանոթ են արդեն պատմությանս, գոնե կօգնեն:

Ընտրություններից հետո անմիջապես եկան, մեկ ամիս մեզ չէին անհանգստացնում: Մենք խնդրում ենք՝ մեզ տարածք տրամադրեն՝ մեր սեփական ապրանքը ծախենք, եթե փող չունենամ, ո՞նց եմ ապրելու, պարտքս տալու: 47 տարեկան հաշմանդամ տղա ունեմ, 2-րդ խմբի»,- ասաց նա: Առևտրական կնոջ խոսքով՝ ինքը պարբերաբար դիմում է խանութների, ընկերությունների, հարցնում՝ հավաքարարի կարիք ունե՞ն, բայց նրան ոչ ոք աշխատանքի չի ընդունում. «Էլ թաքուն, էլ բացահայտ ծախել եմ: Իրենք թողել գնացել են, իրենց հետևից դրել, նորից սկսել եմ ծախել ապրանքներս: Մինչև ուշ գիշեր 12-ը մնացել եմ, որ ապրանքներս ծախեմ: Հավաքարարի աշխատանքի համար դիմում եմ, չեն կանչում: Պախկվոցի եմ խաղում թաղապետարանի աշխատակիցների հետ»:

206266235_357187522417163_647346652392674249_n.jpg (437 KB)

Կարինե Հակոբյանն էլ 30 տարեկանից փողոցային առևտրով է զբաղվում: Հիմա 63 տարեկան է, ասում է՝ առևտուր անելով ծերացել է. «Առաջ, որ հին շուկան կար, ես էնտեղ էի մթերքները վաճառում: Հետո տեղափոխվեցի էստեղ: Եկել ասում են՝ գնացեք: Լավ, ո՞ւր: Գոնե անցումի տակը սարքեն, գնանք, բոլորս էլ էդտեղ մեր առևտուրը անենք: Էս անցումի աստիճաններից ամեն օր մարդ է ընկնում, ամեն օր 10 հոգու ուղարկում ենք հիվանդանոց, մենք չլինենք, մարդիկ կարողա ընկնեն, ընկած մնան: Որ մեզ հիմա հանում են, գոնե ընենց անեն՝ կարողանանք շարունակենք մեր աշխատանքը, թեկուզ լինի վճարովի, ես չեմ ասում՝ ես փող չվճարեմ պետությանը»:

Տիկին Կարինեի խոսքով՝ փողոցային առևտրի միջոցով պահում է եղբոր երեք երեխաներին, քրոջը: Ապահովում է նրանց անհրաժեշտ դեղորայքը: «Ախպորս տղեն 22 տարեկան էր, զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Եղբայրս առաջին պատերազմին է մասնակցել, էդ ժամանակվանից վիրավոր է: Ես ամբողջ կյանքս իրենց եմ պահել: Նոր զանգեց ախպերս, ասեց՝ դեղ կբերես: Բա եթե ես չաշխատեմ, ի՞նչ պետք է անեմ, ո՞նց եմ ապրելու, էդ դեղերը ո՞նց եմ առնելու: Առևտրով աշխատած գումարով մարմար առա, որ տանեմ, երեխու գերեզմանը սարքեմ, հաջորդ գիշերը տարել էին, գողացել էին: Սովետմիության ժամանակ չաշխատելու համար դատում էին, հիմա էլ աշխատելու համար են դատում, բա ժողովրդի անունից է, բայց ոչ ժողովրդակա՞ն»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի առևտրի բաժնի պետ Արտյոմ Բաղդասարյանն էլ, որը այդ պահին ներկա էր և հետևում էր աշխատակիցների աշխատանքին, մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ այսօր հրաման են ստացել, որ պետք է սկսեն կոշտ մոտեցում ցուցաբերել փողոցային առևտուր իրականացնողների նկատմամբ, որպեսզի փողոցները բերեն նորմալ դիրքի. «Այս զիբիլն ենք հավաքում, այս խայտառակ վիճակը վերացնում: Ամբողջ կյանքում զգուշացրել ենք, նույնիսկ տուգանում ենք, բայց իրենք էդ տուգանքն էլ չեն վճարում, այսինքն՝ ոչ մի կերպ չենք կարողանում իրենց դեմ պայքարենք: Ես ընդամենը իմ գործն եմ անում, որ առևտուրը վերացնեմ, սա քաղաքապետի և վարչական շրջանի հանձնարարականն է: Միշտ էլ արել ենք մեր գործը, ուղղակի այս մարդկանց վրա ոչինչ չի ազդում, բողոքում են, ընդդիմանում՝ ինքը ուզում է ապրել, մյուսներն էլ են ուզում ապրել, ու տենց սկսվում է: Հիմնականում այս նույն կանայք են, որ  արդեն որերորդ տարին է՝ չենք կարողանում իրենց դեմ»:

Ըստ նրա՝ փողոցային առևտուրի դեմ պայքարի հիմնական պատճառներից են նաև բողոքները, որոնք թաղապետարանը ստանում է. «Բողոքներ ենք ստացել, որ թունավորումներ են լինում, հատկապես շատ են ասում, որ էստեղ վաճառվող ծիրանից են լինում թունավորումները: Թող գնան, շուկաներում առտուր անեն, կամ խանութ վերցնեն, հարկ մուծեն: Հիմնական պատճառը, որ գալիս են էստեղ, առևտուր անում, այն է, որ էժան է, իրենք հարկ չեն մուծում, իսկ էն մարդը, որ իր ապրանքը վաճառում է այլ տեղ, բայց ոչ փողոցում, հարկ է վճարում»:

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի առևտրի բաժնի պետի խոսքով՝ փողոցային առևտրի դեմ պայքարը շարունակվելու է այնքան, քանի դեռ քաղաքի բոլոր փողոցներում դա չի վերացել: Մաշտոցի պողոտայից հետո թաղապետարանի աշխատակիցները գնալու էին Տիգրան Մեծի փողոց: Դրանից առաջ եղել էին Երևանի Նար-Դոսի փողոցում:

205454431_1987157354769833_6117145732695968999_n.jpg (522 KB)

Հ.Գ. Նշենք, որ ժամը 19:30-ի դրությամբ առեւտրականները կրկին հետ էին եկել. «գնդակը» կրկին թաղապետարանի դաշտում է:

145.jpg (421 KB)

205919589_319986392951720_3142640016135697055_n.jpg (436 KB)

54.jpg (521 KB)

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4983 դիտում

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար