Երևան
12 °C
ԵՄ-ն առաջարկում է հինգ առաջնահերթ հատուկ ծրագրեր, որոնց իրականացման համար հատկացնում է 1,6 միլիարդ։ Իսկ ընդհանուր առմամբ կարողանում է 2,6 մլրդ. եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրի ներքո: Այդ մասին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հանդես են եկել հայտարարությունները․
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հայտարարությունը
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ, ողջունում եմ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանձնակատարի հետ երեկ աշխատանքային արդյունավետ առանձնազրույց ենք ունեցել, որին հաջորդեց այսօր տեղի ունեցած կառուցողական հանդիպումը Վարչապետի և Հանձնակատարի միջև: Այցի ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։
Անդրադարձել ենք 2020թ. ընթացքում ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը երախտապարտ է Եվրոպական միությանը թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար։
Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանն ուղղված մեր հետագա գործողությունները։
Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:
Չնայած Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ մեր երկիրը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին:
Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը։ Այս համատեքստում, անպայման պետք է անդրադառնամ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու կարևորությանը։ Ինչպես տեղյակ եք, իմ նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքում մենք արդեն իսկ ունենք Համաձայնագրի կիրարկմանն ուղղված ամբողջական հաստատված ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից: Ինչպես բազմիցս ընդգծել ենք, Համաձայնագիրը մեր բարեփոխումների օրակարգի կարևորագույն հիմնասյուներից մեկն է: Ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ կրթություն և գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանվածություն, ենթակառուցվածքներ, տնտեսություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլ ոլորտներ:
Վերահաստատելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, վստահ եմ, մեծ դեր կունենա նաև այս բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում:
Քննարկումների ընթացքում անշուշտ անդրադարձել ենք նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը: Ինչպես գիտեք Արևելյան գործընկերությունը թևակոխում է համագործակցության նոր 5-ամյա փուլ, որի շրջանակներում պլանավորել ենք մեծածավալ ծրագրեր: Այս առումով ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1,6 մլրդ. եվրո արժողությամբ աջակցության հանձնառության համար: Գիտակցում ենք, որ ԵՄ-ն ըստ արժանվույն է գնահատում Հայաստանի գրանցած առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում, և դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենալայնածավալ աջակցություն ստացած երկիրն է:
Նշենք, որ աջակցությունը ուղղվելու է Կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած հինգ առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը:
Կարևոր ենք համարում շեշտել, որ Արևելյան գործընկերության շրջանակում պլանավորված համագործակցությունից զատ, մենք ամփոփում ենք նաև 2021-2027 թվականների մեր երկկողմ տարեկան ծրագրերի շրջանակը, որտեղ նախատեսել ենք միջոցառումներ, որոնք առնչվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմադրողականության բարձրացմանը, կայուն և համաչափ զարգացմանը, կենսական ենթակառուցվածքների արդիականացմանը, ժողովրդավար և թափանցիկ կառավարմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղությունների:
Հանձնակատարի հետ քննարկումներում կարևորել ենք նաև մարդկանց միջև շփումների խթանումը: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել ենք, որ Հայաստանը խիստ շահագրգռված է մեկնարկել ԵՄ հետ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը։
Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերընթաց զարգացումը՝ հիմնվելով համամարդկային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա:
Շնորհակալություն։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հայտարարությունը
Պարոն փոխվարչապետ,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար շատ հաճելի է առաջին այցելությամբ Հայաստանում լինել: Ինչպես գիտեք, այս այցելությունը շատ ավելի շուտ պետք է կայանար, դժբախտաբար դա հնարավոր չեղավ Քովիդի պատճառով, բայց ես լիահույս եմ, որ մենք վերադառնում ենք հիմա արդեն նորմալ ընթացքին, և ես կկարողանամ շատ հաճախ այցելել: Ես քիչ առաջ հանդիպում ունեցա վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ, երեկ շատ լավ հանդիպում ունեցանք փոխվարչապետի հետ և ես շատ ջերմ ընդունելության արժանացա, որի համար երախտապարտ եմ: Այսօր ավելի ուշ նաև կհանդիպեմ նախագահ Սարգսյանին, կհանդիպեմ նաև Վեհափառ Հայրապետ Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ես այսօր այցելեցի նաև ԹՈՒՄՈ՝ գերազանցության կենտրոն: Իմ ընկալումների, իմ ստացած տպավորության համաձայն՝ հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ապագայում ինչ ուղղություններով կարող ենք միասին աշխատել:
Նախ ընդգծեմ, որ Եվրամիությունը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր Հայաստանի համար թե՛ բարեփոխումների իրագործման մեջ, օրինակ՝ իրավունքի գերիշխանության բնագավառում, թե բարեփոխումների օրակարգի բնագավառներում: Ես բարձր եմ գնահատում կառավարության ստանձնած հանձնառությունը և նոր կառավարության հանձնառությունը շարունակելու այս բարեփոխումները: Սրանք կարևոր բարեփոխումներ են ոչ միայն, որ Եվրոպան դա տեսնի, այլ նաև որպեսզի Հայաստանի ժողովուրդը դա տեսնի: Մենք քննարկել ենք նաև երկու ծանր մարտահրավերները՝ Քովիդի համավարակը և վերջին շրջանի մարտական գործողությունները: Իհարկե, ես ողջունում եմ ազատ և արդար ընտրությունների արդյունքը, և դրանց արդար և ազատ լինելը հաստատվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից, և հուսով եմ, որ շատ շուտով Հայաստանում կլինի ուժեղ կառավարություն, ուժեղ խորհրդարան և ուժեղ խորհրդարանական մեծամասնություն, որովհետև մենք շատ անելիք ունենք, շատ աշխատանք է մեզ սպասում:
Ինչպես տեսաք, Եվրամիությունը սատարում է Հայաստանի վերականգնմանը համավարակից հետո: Անցյալ տարի մենք համախմբեցինք ավելի քան 100 մլն. եվրո օգնելու համար Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարում և կարողանալու համար աջակցել ամենահրատապ խնդիրներին և կարիքներին: Հիմա ջանք չենք խնայելու, որպեսզի աջակցենք առողջապահության ոլորտի դիմադրողունակության բարձրացմանը և ապահովենք անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան պատվաստվել: Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի աջակցենք նաև անհրաժեշտ ենթակառուցվածքին պատվաստումների ծրագրերի համար, ինչպես նաև Կովաքս հարթակի միջոցով, որի ամենամեծ դոնորը մենք ենք, մենք արդեն այդ հարթակով պատվաստումներ ուղարկում ենք Հայաստան: Աշխատում ենք նաև մեր անդամ պետությունների հետ, որպեսզի լրացուցիչ պատվաստանյութեր հասցնենք Հայաստանին: Թույլ տվեք մեկ բան, սակայն, ընդգծել պատվաստումների հետ կապված. ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը ապահով չեն, ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը չեն պատվաստվել, և այս համավարակը չի ավարտվի, քանի դեռ բոլորը պատվաստված չեն: Ամենը, որ մենք արել ենք իզուր կլիներ, եթե լինի չորրորդ ալիք, հինգերորդ կամ վեցերորդ ալիք: Հայաստանը չունի վատնելու ժամանակ: Հայաստանը չունի այլևս տնտեսական հնարավորություններ վատնելու ժամանակ: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի բոլորը գնան և պատվաստվեն, ուստի ես քաջալերում եմ Հայաստանի ժողովրդին, որպեսզի գնան և պատվաստվեն:
Երկրորդ ընդգծումը՝ ցավում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհերի առկայության փաստի կապակցությամբ: Այս համատեքստում 9-ից 10 մլն. եվրոյի մարդասիրական օգնություն ենք մենք համախմբել: Այդ օգնությունը շատ մոտ ապագայում կցուցաբերվի հակամարտությունից տուժած անձանց: Ուզում եմ հաստատել, որ Եվրամիությունը պատրաստ է շատ ակտիվ դերակատարում ստանձնել հակամարտության մարտական գործողություններին հաջորդած իրավիճակում և աջակցել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը՝ հատկապես առաջին հերթին հաղթահարելու համար մարդասիրական ճգնաժամը և հետագայում նաև, որպես հիմնական գործընկեր, տնտեսական վերականգման գործընթացում ճգնաժամից տուժած տարածաշրջանում և նաև հարակից շրջաններում:
Եվ երրորդ ընդգծումը՝ իմ այցի հիմնական նպատակը. հյուրընկալող կողմի համար մեր կողմից մենք նվեր ենք բերել տնտեսական և ֆինանսական ներդրումների ծրագիր՝ հետքովիդային ճգնաժամը հաղթահարելու համար կատարվելիք ներդրումների ծրագիր: Մենք պատրաստ ենք շատ մեծ չափի ներդրումը շատ օպերատիվ ձևով իրագործել Հայաստանի տնտեսական վերականգնման համար՝ Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանի հետ միասին:
Մենք աշխատել ենք այս ծրագրի վրա Հայաստանի կառավարության հետ միասին: Այս ծրագրի արդյունքում պետք է տնտեսական աճը և աշխատատեղերի ավելացումը հնարավորինս արագորեն ապահովվեն համավարակից հետո, քանի որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը աշխատատեղերի և տնտեսական աճի կարիք ունեն այս ճգնաժամը հաղթահարելու համար, բայց երբ մենք դա մշակում ենք, մենք պետք է նաև հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնց ականատես ենք եղել նախքան ճգնաժամը՝ մարտահրավերներ, խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել, որպեսզի տնտեսական վերականգնումը արագորեն տեղի ունենա, և որպեսզի տարածաշրջանը զարգանա: Ուստի մենք ուզում ենք, հնարավորինս շուտ իրագործել տնտեսության թվայնացման ծրագրերը, մենք ուզում ենք կանաչ անցումը հնարավորինս շուտ լինի, բայց որ ամենակարևորն է, մենք ցանկանում ենք ստեղծել առևտրային ուղիներ և կապվակցվածություն եվրոպական շուկաների և եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով այս տարածաշրջանը կարող ենք շատ ավելի արագորեն շատ ավելի մոտ բերել Եվրոպական միությանը:
Մեր ծրագրով սեղանին դրվում է 2,3 մլրդ. եվրոյի դրամաշնորհներ ողջ տարածաշրջանի համար, և ծրագրով հնարավոր է մեր միջազգային ֆինանսական գործընկերների հետ միասին համախմբել առնվազն 17 մլրդ. եվրոյի ներդրումներ ամբողջ տարածաշրջանի համար:
Հայաստանի պարագայում ծրագրով, որի ուղղությամբ մենք Կառավարության հետ աշխատել ենք, մենք առաջարկում ենք հինգ առաջնահերթ հատուկ ծրագրեր, ինչը նշանակում է ներդրումների հիմնական ոլորտներ, բարեփոխման հիմնական, կարևոր ոլորտներ, որոնց միջոցով, կարծում ենք, հաջորդ չորս կամ հինգ տարիների ընթացքում տեղի իրողությունը կարող է զգալիորեն փոխվել Հայաստանի բնակիչների, ժողովրդի համար, քանի որ կլինի աճ, կլինեն աշխատատեղեր և մարդիկ լրիվ այլ, ավելի ուժեղ տնտեսություն կունենան, ավելի դիմադրողունակ տնտեսություն:
Մեր ծրագիրը ներառում է տրանսպորտային կապակցվածություն, հարավային շրջանների վերականգնում և դիմադրողունակություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում և աջակցություն ՓՄՁ-ներին: Մենք 1,6 մլրդ. ենք հատկացնում այս առաջնահերթ հատուկ ծրագրերի համար և ամբողջը միասին վերցված կարողանում ենք 2,6 մլրդ. եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրի ներքո:
Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ես լիահույս եմ, որ մենք կարող ենք փոխվարչապետի և վարչապետի հետ շատ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Չորս տարի ժամանակ ունենք արդյունքներն ապահովելու համար: Ես իմ կողմից պատրաստ եմ:
Շնորհակալություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Իմ քայլը», «Երեմյան» ընկերությունների խմբի հետ համագործակցելով, կբացի ներառական սրճատուն. տեսանյութ
Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սրբուհի Գալյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը
Ես ասացի՝ չափազանց ուշ է․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին
Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական, տեսանելի հնարավորություն․ նախագահի հարցազրույցը «Կաթիմերինի»-ին
Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ․ Գալյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 3-ին
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարմնամարզիկ
Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների մասին
Իսրայելը հայտնել է Իրանի կենտրոնական գրասենյակին հարվածի մասին. այնտեղ են եղել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները
Իրանը կոչ է անում եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ պատերազմին մասնակցությունից. Բեղայի
Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները. ինչ է այն ենթադրում
Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական Միությունում. վարչապետ
Ես էլ եմ ծխել, հայրս էլ, բայց շատ էի նեղվել, երբ իմացա՝ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. վարչապետ
Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է. Նեթանյահուն՝ «միջուկային սպառնալիքի» մասին
Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի՝ շուրջ 3.1 կգ թաքցված ոսկու ներմուծում. շուկայական արժեքը՝ 500 հազար դոլար
Դա զավեշտալի է. Նեթանյահուն՝ Իրանի հետ կոնֆլիկտում Իսրայելի կողմից Թրամփին ներքաշելու մասին պնդումներին
Կոտայքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է այրված մեքենա, ներսում՝ երիտասարդի մոխրացած դի
Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, ի՞նչ իմպիչմենտ անեն. Սիմոնյան
«Մեր ձևով»-ն ու Գագիկ Ծառուկյանի ուժն են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար. Ալեն Սիմոնյան
Մեզ մեղադրում են դաշնակից չունենալու, հետո ձեռք բերելու համար, թոշակ չբարձրացնելու, հետո բարձրացնելու համար
«Մոսադի» գործակալները սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mail
Իրանի դեմ ԱՄՆ hարձակման հաջորդ փուլն ավելի դաժան կլինի. Ռուբիո
2006-ին ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի կնքած պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 78,8 մլն դրամ
ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Մասկատ տեղափոխվելու, այնուհետև Երևան մեկնելու հնարավորությունից
Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են. ՆԳՆ խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կլինի Վրաստանում
Կարծում եմ՝ ամենալավը և ամենաերաշխավորվածն այսօր զինվորական մասնագիտությունն է. Սուրեն Պապիկյան
Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները
Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը
Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն
Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում. տեսանյութ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին և Բեյրութին. տեսանյութ
Իսպանիան հրաժարվել է ԱՄՆ-ին թույլ տալ օգտագործել իր ռազմաօդային բազաները Իրանին հարվածներ հասցնելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT