Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխաների հետ աշխատող մարդիկ ունեն պատշաճ որակավորում. Փաշինյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը որպես ռազմավարական նպատակ որդեգրել եւ իրականացնում է նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականություն:

«Սակայն նախադպրոցական կրթության եւ ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար սահմանված չէ ֆինանսավորումը կարգավորող նորմատիվային իրավական ակտ: Դրա բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրականացման նյութատեխնիկական եւ ուսումնամեթոդական պայմանները, նախադպրոցական մանկավարժական կադրերի վարձատրությունը»,- ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման համար մի դեպքում ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, մյուս դեպքում հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը: Արդյունքում ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում. «Այլ խնդիր է նախադպրոցական տարբեր հաստատությունների կողմից իրականացվող ծախսերի անհամամասնությունը եւ դրանց ֆինանսավորման էական տարբերությունները՝ համայնքից համայնք, ինչպես նաեւ Երեւանի տարբեր վարչական շրջաններում: Հաստատությունների մանկավարժական անձնակազմի աշախտանքի վարձատրությունների չափը միեւնույն կրթական ցենզի, միեւնույն ստաժի պայմաններում շատ տարբեր են: Բացակայում են նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատողներին ուղղվող խթանման ֆոնդի հնարավորությունները»:

Դումանյանն ասաց, որ ներկայացվող ֆինանսավորման կարգը նպատակ ունի կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման առումով. «Առաջին փուլում կգործի իբրեւ պետական բյուջեի ֆինանսավորման հատկացման մեթոդաբանություն, հետագայում կարող է նաեւ ուղենիշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես»:

Հաշվի առնելով, որ համաձայն վիճակագրության նախադպրոցական կրթությունը հատկապես դժվար հասանելի է որոշ խմբերի համար, որոնք այդ ծառայություններից օգտվելու համար կարիք ունեն հավելյալ աջակցության, ինչպես նաեւ առաջնորդվելով նախադպրոցական կրթության մասին օրենքով սահմանված առաջնահերթություններից՝ նախագծով առաջարկվում է ֆինանսավորումն իրականացնել հետեւյալ խմբերի երեխաների համար ներկայացվող ժամանակացույցով՝

2022 թ. սեպտեմբերի 1-ից կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

2023 թ. սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացողների համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար,

2024 թ. սեպտեմբերի 1-ից՝ 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողների երեխաների համար,

2025 թ. սեպտեմբերի 1-ից զինծառայող ծնողի երեխաների համար:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ փաստորեն սրանով 1 սանի ֆինանսավորման հետ կապված չափաքանակն են ավելացնում կոնկրետ խմբերի հասցեականությունն ապահովելո՞վ, ինչին Վահրամ Դումանյանը դրական արձագանքեց:

Փաշինյանը 2 դիտարկում արեց նախագծի հետ կապված. «Փաստորեն մենք 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի ունենա որոշակի հատվածներում: Ես առաջարկում եմ հետեւյալը, որ մենք որպեսզի հատվածական չգործենք պայամանվորվենք, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո: Այսինքն՝ մենք բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում եւ հաստատ կլինեն իրենց որակավորումը: Ինչքան էլ, որ մենք այս փուլում խոսում ենք տարբերությունները հավասարեցնելու մասին, միեւնույն է, եթե մենք ավել ֆինանսական միջոց ենք ծախսում այդտեղ պարտադիր պետք է որակի բաղադրիչը լինի»:

Երկրորդ դիտարկումը վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ վերաբերում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողների երեխաներին. «Մենք ունենք նաեւ այլ ծրագիր, որ 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար պետք է սահմանենք նպաստ: Ես կարծում եմ, որ մենք այս կետը պետք է դեռ թողնենք այստեղ: Եթե մենք բավականին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, հետեւաբար այս միջոցները պետք է վերահասցեագրենք կամ էլ այլ մեխանիզմ գործի, որ այդ գումարները հաշվանցվեն, որովհետեւ ճիշտ չի լինի, որ այդպիսի ճեղք առաջանա տարբեր երեխաների միջեւ: Այս 2 պայմանը պարտադիր է, որպեսզի մեր քաղաքականությունները ներքին կապերը չկորցնեն: Սրանից հետո պայմանավորվենք հետեւյալը՝ կրթական համակարգում մենք պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց դա չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման եւ հաստատման: Սա ռազմավարական հարց է, մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխաների հետ աշխատող մարդիկ ունեն պատշաճ որակավորում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1003 դիտում

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ

Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են