Մեր նպատակադրումը պետք է լինի մարդկանց ոչ թե դիպլոմով, այլ կրթությամբ ապահովելը. վարչապետի պաշտոնակատար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց եւ անհետաձգելի համարեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելուն:

Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից եւ ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաեւ նպատակայնության ու ծավալների ընդլայնմանը:

«Նախագծերի ընդունմամբ, Սահմանադրության պահանջներին համապատասխան, իրավական հիմք եւ լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով Կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են ամբողջությամբ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից»,- ներկայացրեց Դումանյանը:

Ըստ նրա՝ գործող կարգերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով նախատեսված սոցիալական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայքների ուսանողները:

Բացի օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ ու 44-օրյա ռազմական գործողությունների հետեւանքներով:

Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ:

«Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության կողմից կսահմանվեն համապատասխան կարգեր, որոնցով կկարգավորվեն ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը: Նաեւ կամրագրվեն առաջադիմության շեմեր (բուհերում՝ ՄՈԳ), ըստ որոնց՝ կնախատեսվեն համապատասխան փոխհատուցման չափերը՝ նպատակ ունենալով խրախուսել եւ կարեւորել նաեւ սովորողների առաջադիմությունը, ապահովել կրթության որակը»,- նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Դումանյանի խոսքով՝ այս տարի ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կօգտվեն շուրջ 4000 ուսանողներ, հաջորդ տարի՝ 6800 կկազմի, 2023-ին՝ 6000, իսկ 2024-ին՝ 4600:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սոցիալական եւ կրթական քաղաքականությունների մեջ պետք է լինի ճիշտ հավասարակշռում, որովհետեւ նպատակահարմար չէ կրթության ոլորտում հենվել բացառապես սոցիալական բաղադրիչի վրա, որովհետեւ դրա սոցիալական հետեւանքներն իրականում շատ ավելի վատ են, քան լավը:

«Եթե մենք ուղղակի մարդուն օգնում ենք, որ ինքը մնա բուհում, եւ պատշաճ մոտիվացիաներ չենք դնում, որպեսզի նա ստանա պատշաճ կրթություն, մենք դրանով նրա սոցիալական հարցը ոչ թե լուծում, այլ խորացնում ենք: Այդ մարդիկ հաճախ համալրում են այն կատեգորիայի շարքը, որը, ժողովրդական լեզվով ասած, հետեւյալն է՝ բարձրագույն կրթությամբ չենք կարողանում աշխատանք գտնել: Հետեւաբար մեր նպատակադրումը պետք է լինի մարդկանց ոչ թե դիպլոմով, այլ կրթությամբ ապահովելը»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ պետությունը պիտի օգնի այն մարդուն, որը ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպիտի օգնի այն մարդուն, որը ուզում է ստանալ դիպլոմ:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ ասաց, որ ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ եվրոյի փաթեթի մեջ ներառել են նաեւ միջին մասնագիտական կրթության վրա շեշտադրում անելու ծրագրեր եւ հույս ունեն, որ դրա արդյունքում մեծ քանակի մասնագետներ կստեղծվեն, որոնք կկարողանան թե՛ սեփական փոքր ու միջին բիզնեսը ստեղծել, թե՛ այդ ոլորտում լրացնել թափուր աշխատատեղերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
884 դիտում

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի