ՔՈԱՖ-ը Դեբետում և հարևան գյուղերում բազմամիլիոնանոց ծրագիր է մեկնարկում

09/09/2021 schedule21:57

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը՝ ՔՈԱՖ-ը, շարունակում է մեծածավալ ծրագրեր իրականացնել Լոռու մարզում:

Դեբետում նախատեսվում է հիմնովին կառուցել տարածաշրջանային հանրակրթական դպրոց, որը եզակի կլինի տարածաշրջանում՝ ընձեռելով հարմարավետ պայմաններում կրթվելու մեծ հնարավորություններ տարածաշրջանի երեխաներին:

Կշարունակվի համայնքի համար արդեն իսկ մշակված տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, կբարեկարգվեն համայնքի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, կկառուցվեն նորերը, կլուծվի աղբահանության խնդիրն ինչպես Դեբետի, այնպես էլ՝ հարևան համայնքների համար, կբարելավվի հանրային տրանսպորտի վիճակը, կհիմնվեն կանգառներ:

ՔՈԱՖԸ մեծածավալ ներդրում կանի նաև Դսեղում. այստեղ կկառուցվի տարածաշրջանային առողջության կենտրոն՝ նույնպես եզակի տարածաշրջանում՝ հագեցած ամենաժամանակակից բուժսարքավորումներով, որը կսպասարկի հարակից 16 համայնքների բնակիչներին:

Հիմնադրամի օգնությամբ այս տարի ավարտվել է Դեբետի համայնքապետարանի վերանորոգումը, գրադարանի հիմնումն ու նորարար և թափանցիկ աշխատանքային միջավայրի ստեղծումը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի, Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանի, կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Լոռու մարզպետարանում քննարկվեցին լայնամասշտաբ ծրագրի մանրամասները:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ողջունեց հիմնադրամի ներդումային և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, վստահեցրեց, որ մարզպետարանը կաջակցի ծրագրի իրագործմանը՝ համոզմունք հայտնելով, որ նշված ծրագրերը միանշանակ կնպաստեն Դեբետի և շրջակա գյուղական համայնքների զարգացմանը բոլոր առումներով:

Լոռու մարզպետարանը հիշեցնում է, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բազմաթիվ կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր է իրականացրել Լոռու մարզում: Այն բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

Տպել
1134 դիտում

Քանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին Հայաստան այցելել․ նախարարը տվյալներ է հրապարակել

Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել․ նախարար

66-ամյա Մադոննան բաժանվել է 28-ամյա բոյֆրենդից

Սպիտակ տանը տեղի է ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամի հանդիպումը

ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը

Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ

Գոռավան-Արարատ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Դժվար ենք 100 դրամանոց գտնում. ինչ խնդիրների են բախվում քաղաքացիները տրանսպորտից օգտվելիս. հարցում (տեսանյութ)

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ

Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի

Թուրքիան սառեցրել է ​​հարաբերությունները Իսրայելի հետ․ Էրդողանը նոր հայտարարություն է արել

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի Հակոբ Արշակյանը

Յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է իրավունքների իրացման պատշաճ համակարգ․ ՄԻՊ-ը հանդիպել է Սյունիքի մարզպետին

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքում

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր Տարվա և Սուրբծննդյան տոնավաճառին

Կրթվելը նորաձև է․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է. Սարուխանյան

ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, որը տարբերվում է մերից. Միրզոյան

Ռուսաստանը դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից․ Զախարովան կրկին մեղադրել է Արևմուտքին

Զախարովան հայտարարել է, որ իրենք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասը

Այդ մարդիկ ուղղակի որոշել են վատություն անել. վարչապետը՝ «Բալասանյան» դաշինքի մասին

Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյանը կրկին հանդիպում է ունեցել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրության հետ կապված շահարկումներին

Այս տարվա ցուցանիշներն ավելի բարվոք են, քան նախորդ տարվանը. փոխվարչապետ Խաչատրյանը՝ վթարների զոհերի թվի մասին

ՀՀ-ն կանցնի արհեստավարժ բանակի, սակայն պարտադիր ժամկետային զինծառայությունը կշարունակվի. Պապիկյան

Ամենայն հավանականությամբ՝ դուք հաջորդ խորհրդարանում չեք լինելու․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Փողոցներում հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք «անիվներով դագաղ» են հիշեցնում. Փաշինյան (տեսանյութ)

Առողջապահության համապարփակ պարտադիր ապահովագրությունը կգործարկվի 2026 թվականին․ նախարար (տեսանյութ)

Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել

Բայդենը Սպիտակ տանը կհյուրընկալի Դոնալդ Թրամփին

Շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ ունենալուն. նախարար (տեսանյութ)

«Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

ԱԺ-ում ենք բյուջետային քննարկումների․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կաշառքի համար նախատեսված 13 հազար ԱՄՆ դոլարը տանուլ է տվել խաղատանը․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ռազմական ճանապարհով օկուպացված տարածքների հարցը լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա

Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել մեզ վրա. Թուրքիայի պաշտպանության նախարար

ԱՄՆ դեսպանատան մոտ վատացել է օտարերկրյա քաղաքացու ինքնազգացողությունը. նրան ցուցաբերվել է օգնություն

Շուրջ 10 ժամով կդադարեցվի Հրազդան քաղաքի մի մասի գազամատակարարումը