Երևան
12 °C
«Հայփոստ» ՓԲԸ-ում վերջին շրջանում կատարված աշխատանքի, իրականացված փոփոխությունների եւ առաջկա նոր ծրագրերի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի հետ:
- Պարոն Կարապետյան, Երեւանի մի քանի փողոցներում նոր փոստարկղեր են տեղադրվել: Սա շարունակակա՞ն է լինելու, եւ միայն Երեւանո՞ւմ եք նախատեսել, թե՞ մարզերում նույնպես կտեղադրվեն այդ փոտարկղերից:
- Ծրագրել ենք փոստարկղեր տեղադրել Երեւանի եւ Հայաստանի բոլոր տուրիստական վայրերում, որովհետեւ սա հիմնականում ուղղված է զբոսաշրջության զարգացմանը: Եվ նման մի ավանդույթ կա. երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, ուզում է բացիկ ուղարկել իր երկիր, մենք էլ խթանելու ենք դրան: Այդ փոստարկղերը տեղադրելը բավականին թանկ հաճույք է, եւ մենք առաջնահերթություններով ենք առաջնորդվելու. որտեղ կա մեծ տուրիստական հոսք, անպայման լինելու են:
- Իսկ ի՞նչ պարբերականությամբ եք թարմացնելու, նամակները, քանի՞ օրը մեկ են վերցվելու:
- Առաջին շաբաթն ամեն երկրորդ օրը մեկ էինք փոխում: Մյուս շաբաթվանից սկսած՝ ամեն օր նամակները վերցվելու են այդտեղից:
- Այս տարվա սկզբից «Հայփոստ» ՓԲԸ-ն եռակի թանկացրել էր միջազգային առաքման սակագները․ «Հայփոստ»-ը նպատակադրվել էր 2021 թվականին դառնալ ոչ վնասով աշխատող կազմակերպություն։ Ընկերությունը, սահմանելով առաքման նոր սակագներ, հույս ուներ, որ այն բավարար կլինի՝ իրավիճակը բարելավելու համար: Գրեթե մեկ տարի արդեն անցել է այդ փոփոխություններից, ի՞նչ արդյունք կամ ակնհայտ փոփոխություն է գրանցել ՓԲԸ-ն:
- Մենք այս տարի երկու անգամ ավելի լավ ենք աշխատում, քանի 2020 թվականին: 2017 թվականից ի վեր ՓԲԸ-ն ունեցել է նեգատիվ տրենդ, այսինքն՝ ամեն տարի վիճակը վատացել է՝ եկամուտի տեսանկյունից: 2021 թվականին երկու անգամ ավելի քիչ վնասով ենք աշխատել 2020 թվականի համեմատ: Մյուս տարի ունենալու ենք դրական դինամիկա, ավելի քան 300 միլիոն դրամի եկամտաբերություն: 2020 թվականին, երբ անցանք պետական կառավարման տակ, ֆինանսական առումով ամենացածր կետում էինք գտնվում: Կառավարության վերցնելուն պես մենք սկսել ենք վերականգնվել:
- «Հայփոստ» ՓԲԸ-ի տարբեր մարզերի փոտային բաժանմունքների շենքերի վիճակն այնքան էլ բարվոք չէ: Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ գրեթե 200 բնակավայր կա, որոնց փոստային բաժանմունքներն անհնար է վերանորոգել, պիտի հիմնովին նորը կառուցվի: Կա՞ հնարավորություն այդ աշխատանքներն առաջիկայում իրականացնելու համար եւ ի՞նչ եք նախատեսել այդ ուղղությամբ:
- Այդ աշխատանքները բավականին մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, իսկ կազմակերպությունը, ինչպես գիտեք, դեռ եկամտաբերություն չունի, դա նշանակում է, որ եթե մենք ուզում ենք վերանորոգել բաժանմունքները կամ նորը կառուցել, ապա մեր գլխավոր բաժնետերը (Կառավարությունը) պիտի համաձայնեցնի այդ ծրագրերը: Այժմ մենք 2022 թվականի բյուջեի հաստատման գործընթացներն ենք իրականացնում: Եթե բաժնետերը գտնի, որ առաջնահերթությունների սկզբունքով եկող տարի պետք է փող հատկացնի, ապա մենք մեծ ցանկություն ունենք կառուցել ունիվերսալ ծառայությունների կենտրոններ: Դա միայն փոստ չի լինի, կլինեն 5 տարբեր բնագավառներում աշխատող կենտրոններ՝ պետական ծառայությունների միասնական գրասենյակ, փոստային վճարահաշվարկային, ֆինանսական/վարկային, e-сom, դեղեր: Այսպես կոչված՝ Կառավարության դեսպանատները տարբեր համայնքներում:
Կտեղադրենք նաեւ մեր դրոշը՝ որպես պետության խորհրդանիշ: Սա արվում է նաեւ պետության ուսերին դրված բեռը մի փոքր թեթեւացնելու համար: Մենք նման կենտրոն ունենք արդեն Գյումրիում եւ Իջեւանում, շուտով նաեւ Վանաձորում կլինի: Սա շարունակական է լինելու մեր մյուս համայնքներում: Նաեւ ուզում եմ շեշտել, որ «Հայփոստ»-ն անցել է նոր թվային հարթակի. օնլայն են աշխատում բոլոր բաժանմունքները: Ստեղծվել է մեր հավելվածը, օնլայն դեղատունն է գործարկվել, որով ամբողջ Հայաստանում դեղեր ենք կարողանում առաքել:
- Իսկ դեղատների թիվը շատացվելո՞ւ է առաջիկայում:
- Երեւանում մինչեւ տարեվերջ եւս երկու դեղատուն կբացվի: Յուրաքանչյուր մարդ կմտնի փոստային բաժանմունք կամ հեռախոսով կպատվիրի այն դեղը, որը հարկավոր է, հաջորդ օրը մենք այդ դեղը հասցնելու ենք մարզկենտրոն: Շատ տեղերում, հատկապես գյուղերում դեղատներ չկան: Այս պահի դրությամբ էլ հնարավոր է պատվիրել եւ գոնե հաջորդ օրը ստանալ, սակայն մենք նպատակադրվել ենք Երեւանում գոնե ամեն համայնքում ունենալ դեղատուն, որ պատվերն անելուց մեկ ժամվա ընթացքում կարողանանք դեղ հասցնել պատվիրողին: Մյուս տարի էլ նախատեսում ենք եւս 7 դեղատուն բացել:
- Ամիսներ առաջ ատեստավորման փուլը չհաղթահարելու պատճառով հեռացվեցին «Հայփոստ»-ի մեծ թվով աշխատակիցներ: Ըստ բողոքների՝ թեստերում եղել են ոչ մասնագիտական հարցեր, որոնց մասին աշխատակիցներին նախապես տեղյակ չի պահվել: Խնդրում ենք մեկնաբանել կատարվածը և ասել՝ արդյո՞ք սա քայլ էր աշխատակազմը թարմացնելու եւ մասնագիտական բարձր ներուժ ունեցողներով համալրելու: Ի վերջո, ինչի՞ համար էին այդ բողոքները:
- Տեսեք, երբ հիմնարկը վերցվեց պետական կառավարման, մենք կարճ հետազոտություն արեցինք՝ հասկանալու՝ ինչից է ամենաշատը բողոքում հաճախորդը: Նա բողոքում էր երկու բանից՝ ծառայության որակ, «Հայփոստ»-ի աշխատակիցների սպասարկման որակ: Մենք այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր ենք իրականացրել: Հիմա ներդրել ենք մի ծրագիր, որով չափվում է հաճախորդների գոհունակությունը: Այդ գնահատականների հիման վրա աշխատակիցներն ստանում են բոնուսներ, եթե այդ գնահատականը բարձր է, աշխատողներն իրենց աշխատավարձից ավելին են ստանում, իսկ եթե ցածր է, ստանում են ավելի քիչ բոնուս:
Ուզում եմ շեշտել, որ «Հայփոստ»-ում ոչ մի կրճատում չի եղել: Ատեստավորումները պարբերական բնույթ են կրելու, եւ դա նորություն չէ: Սա քայլ է, որով ստուգվում են աշխատակիցների կարողություններն ու գիտելիքներն իրենց ամենօրյա գործի հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է ատեստավորում չանցած անձանց բողոքներին, ապա այդ հարցը մեզ համար փակված է. այդ անձինք դիմել են աշխատանքի տեսչություն, տեսչությունը որեւէ խախտում չի հայտնաբերել «Հայփոստ»-ի կողմից: Մենք երազում ենք պահել մեր աշխատակիցներին, եթե նրանք համապատասխանում են այն մինիմալ չափորոշիչներին, որը մեզ պետք է: Ասեմ ավելին՝ «Հայփոստ»-ի բաժանմունքներում կադրերի կարիք կա, մանավանդ գյուղական համայնքներում մենք աշխատողների լուրջ պակաս ունենք: Աշխատավարձի խնդիր չէ դա, որովհետեւ պետության հոգածության տակ հայտնվելու օրվանից սկսած՝ առաջին գծի աշխատակիցների աշխատավարձը 44 տոկոսով բարձրացել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան
Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը
Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը
Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից
Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար
Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ
Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT