Երևան
12 °C
Վեդիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վեդի քաղաքի 59-ամյա բնակչի սպանության հանգամանքները:
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հունվարի 5-ին Վեդի քաղաքի 61-ամյա բնակիչը, իր կողմից որպես բնակարան օգտագործվող՝ Վեդու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող՝ ծերերի համար նախատեսված խաղասենյակում, իր հետ համատեղ բնակվող 59-ամյա տղամարդու, 55-ամյա և երկու 17-ամյա անչափահաս համաքաղաքացիների, ինչպես նաև Գոռավան գյուղի 57-ամյա բնակչի հետ խնջույք է կազմակերպել: Խնջույքի ընթացքում երիտասարդները բջջային հեռախոսով երաժշտություն են միացրել և պարել:
Որոշ ժամանակ անց՝ ժամը 22։00-ի սահմաններում, 59-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել ներկաների հասցեին՝ պահանջելով այլևս չաղմկել և չխանգարել իրեն։ Հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս պատժելու և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, խնջույքի մասնակիցները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել բազմոցին պառկած տղամարդու մարմնի տարբեր մասերին, որից հետո Գոռավան գյուղի բնակիչը նաև կիթառով է հարվածներ հասցրել նրա գլխին, ինչպես նաև 61-ամյա և անչափահաս բնակիչներից մեկի հետ բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ:
Դեպքից երկու օր անց՝ հունվարի 7-ին, Վեդիի 61 և 55-ամյա բնակիչները տուժողի դին նույն սենյակում տեղավորել են փայտե արկղում, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 8-ին՝ ժամը 00:00-ից մինչև ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, 17-ամյա երիտասարդները վերոնշյալ արկղը «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Քաղցրաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կից գտնվող աղբավայր, թողել այնտեղ և հեռացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վեդի քաղաքի 61-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
17-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 17-ամյա մյուս երիտասարդին և 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գոռավան գյուղի բնակչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջինիս մահվան հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT