Չեմ հիշում, որ ԱՀ ղեկավարությունը մի բան ասած լինի այն ղեկավարին, որը նրանց դուրս է թողել բանակցությունից. Մեհրաբյան

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանակցությունների մասին՝ նրա արած մեկնաբանություններին:

Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք, ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում: Բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: Նրա խոսքով՝ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք կար ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն:

Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ընդգծել է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով Հարությունյանի գրառման այս հատվածին, նկատեց՝ այսքան ժամանակ չի հիշում դեպք, երբ Արցախի ղեկավարությունը մի բան ասած լինի այն ղեկավարին, որը նրանց դուրս է թողել բանակցության սեղանից:

«Չեմ հասկանում՝ հիմա ի՞նչ է ուզում Արայիկ Հարությունյանը, ո՞րն է նրա դրդապատճառը: Չեմ հասկանում՝ ինչի՞ է ուզում հասնել Արցախի նախագահը: Հարությունյանն ասում է՝ եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես պետք է պարզապես չխանգարել: Այս խոսքերը Հարությունյանն ավելի լավ է հասցեագրի ՀՀ-ի նախկին ղեկավարներին, որոնք աջ ու ձախ խոսում են Արցախից և կեղծ դիսկուրսներ գցում հանրային դաշտ»,- ասում է Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի ղեկավարությունը, չգիտես ինչու, ժամանակին մտածում էր, թե բանակցային գործընթացներին չմասնակցելը բխում է Արցախի շահերից, իսկ հիմա հակառակն է:

«Հիմա էլ Արցախի շահերից սկսել է բխել բանակցություններին վերադառնալը: Այս ամենը հաշվարկված է մարդկանց կարճ հիշողությունների հույսով, բայց իզուր, բոլորն էլ ամեն բան շատ լավ հիշում են: Հիշողության կարճության պարագայում էլ օգնության է գալիս «նորին մեծություն» «Գուգլ»-ը, ինչն ամեն բան պահպանում է»,- ընդգծում է նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հաճախակի հանդիպումներ են ունենում, որոնցից վերջինն էլ եղել է վարչապետի՝ Բրյուսել այցից հետո: Հարցին՝ արդյոք կարիք կա՞ր այս քննարկումները բերել առցանց հարթակ, երբ հանդիպում կազմակերպելը «մի քանի րոպեի» հարց էր, Մեհրաբյանը նկատեց՝ կան հանգամանքներ, որոնք մեզ անհայտ են:

«Այս ֆեյսբուքյան գրառումը խիստ վնասակար է, ազդելու է հարաբերությունների վրա: Սրան պետք է վերջակետ դնել: Մենք ավելի օրհասական խնդիրներ ունենք այսօր՝ ռազմագերիների հարցը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, հումանիտար խնդիրներ և այլն: Սրանք այն հարցերն են, որոնք թույլ կտան հետագայում տրանֆորմացնել այս կոնֆլիկտը: Այսպիսի կոնֆլիկտները մեզ որևէ օգուտ չեն բերելու, իսկ վնասեր կտան՝ ինչքան ասես»,- նկատում է քաղաքագետը:

Նկատառմանը՝ Փաշինյանը նշում է, որ իր՝ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները, և բանակցությունները հանգել էին այս կետին դեռևս իր պաշտոնավարումից առաջ: Հարցին՝ հնարավո՞ր է՝ այս մասին չիմանար Արայիկ Հարությունյանը, այն դեպքում, երբ 2007-2018 թվականներին եղել է Արցախի վարչապետ, Ռուբեն Մեհրաբյանը նշեց՝ բացառվում է, որ այս ամենի մասին Հարությունյանը տեղյակ չլիներ. «Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Հարությունյանի այս գրառումը, չգիտեմ, չեմ ուզում վարկածներ առաջ քաշել, որպեսզի ավելորդ շահարկումների թեմա չդառնա»:

Դիտարկմանը, որ Արցախի նախագահն իր գրառման մեջ նշել է՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը, հարցին՝ կարո՞ղ ենք այս դիտարկումից հասկանալ, որ Արցախի իշխանություններն ավելի հակված են կայուն հարաբերություններ ձեռք բերել ՌԴ-ի հետ, քաղաքագետը չբացառեց դա:

«Այս հարցերը բավականին օրինաչափական են, սակայն հարցեր են, որոնք պատասխաններ չունեն: Վլադիմիր Պուտինի լուսանկարներն են աջ ու ձախ փակցնում, ինչի՞ համար: Հայաստանում էլ նման փորձ արվեց՝ Պուտինի նկարները փակցնելու: Դա ես ընկալում եմ որպես մարգինալ դրսևորում, բայց Արցախում չեմ կարծում թե դա մարգինալ դրսևորում կարող է լինել: Էլ չասեմ, որ ամեն անգամ գերիների փոխանակման գործընթացում աջ ու ձախ Մուրադովի անունն են տալիս՝ կապ չունի դրա հետ նա կապ ունի՞, թե՞ ոչ: Այս ամենը խիստ անառողջ դրսևորումներ են»,- կարծում է Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ սա բացասաբար է ազդում նաև հանրային ընկալումների վրա, կրկին ակտիվանում է «հայ և ղարաբաղցի» եզրույթը:

«Բայց չպետք է տրվել այդ պահի տրամադրություններին: Արայիկ Հարությունյանն իր գրառման մեջ մի ճիշտ բան է գրել՝ բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղ կերպով: Ես կարծում եմ, որ այս գրառումներով կսահմանափակվի վերոնշյալ թեման, և մտքերի փոխանակումը կանցնի կոնֆիդենցիալ դաշտ»,- հույս է հայտնում զրուցակիցը:

Հարցին՝ ֆեյսբուքյան այս բանավեճն ի՞նչ արձագանք կարող է ստանալ միջազգային հարթակներում, քաղաքագետն ընդգծեց՝ մեզ կարող են անլուրջ վերաբերվել. «Մեզ ասելով՝ նկատի ունեմ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտոնական շրջանակներին: Սա շատ վատ է, և ես հույս ունեմ, որ այս խոսակցությունները պաշտոնյաները կդադարեցնեն ու վերջակետ կդնեն»,- եզրափակեց Մեհրաբյանը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2964 դիտում

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը

ԱՄՆ-ն 74 հզր դոլար է հատկացրել Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման համար

Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկել է հանդիպել առանց տեսախցիկների և զրուցել

Հանդիպման առանցքում է եղել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Քվինին

Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ կոնգրեսի զեկույցը

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին․ կան վիրավորներ

Մշտադիտարկվում են ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները. ՄԻՊ-ը կդիմի իրավասուներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

Ստեփանակերտում, թե Երևանում բիզնեսն անփոփոխ է․ «Իմ Քայլի» ծրագրի շահառուն հրուշակեղենի արտադրամաս է հիմնել

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ֆիքսենք, որ ընդդիմությունը ժողովրդին առանց տրանսպորտի թողնելու նախաձեռնության ակտիվ ջատագովն է. Փամբուխչյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը

Ձկնորսական նավակներ, 60 կգ-ից ավել սիգ է առգրավվել. հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե

Հնարավոր է՝ վարորդների բողոքի վրա բենզին լցրած լինեն «ներքևից վերև» ստվերային եկամտի մաս ստացողները. Սաֆարյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 3-ին

Հայտնի է Վրաստանում տեղի ունեցած ցույցերից հետո հոսպիտալացվածների թիվը

Մոտ 800 անգամ ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին ընկել է «Հաղթանակ» կամրջից

Եթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի. Սուրեն Գրիգորյան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել դիվանագիտական ​​ծառայությունից

Ակտերը, որոնք դատարանում են, նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ազդելո՞ւ են որոշումների վրա. Մանավազյան

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան

Փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել․ փոխքաղաքապետը՝ ավտոբուսի վարորդների գործադուլի մասին

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ