Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է գտնվել «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» հայաստանյան գրասենյակի («ԱՅ ԷՖ Ի ԷՍ») և ՀՀ մի շարք բուհերի միջև «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման միջոցառմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Դասընթացը, որը 2021 թվականին մեկնարկել էր հայաստանյան հինգ համալսարաններում, այս տարի կներառվի ևս վեց բուհերում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Գորիսի պետական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի «Հայբուսակ» համալսարանում:
Ըստ փոխնախարարի՝ դժվար է գերագնահատել քաղաքացիական կրթության դերը ժողովրդավարական զարգացման ուղիով ընթացող երկրի համար, երբ պետական ինստիտուտների, ժողովրդավարական մեխանիզմների շարունակական զարգացումը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերների լուծումը ենթադրում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ներգրավվածություն:
«Այս գիտակցումն է դրված կրթության համակարգի հիմքում՝ անկախ դրա ձևաչափից: Ֆորմալ կրթության համակարգում ներկայում ներդրվող հանրակրթական պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների հիմքում դրված է քաղաքացիական ու ժողովրդավարական կարողունակությունների զարգացումը: Որպես վերջնարդյունք՝ ակնկալում ենք, որ սովորողը ոչ միայն իրազեկ կլինի մասնակցության ֆորմալ գործընթացներին, այլև պատրաստ կլինի իրական կյանքում իրացնելու իր իրավունքներն ու պարտականությունները, ստանձնելու պատասխանատվություն և դառնալու տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացի ակտիվ մասնակիցը:
Բարձրագույն կրթության համակարգում ևս կարևոր է կարողունակությունների զարգացումն առանձին դասընթացների միջոցով, և ուրախ ենք, որ «Ներգրավված քաղաքացի» ծրագիրը հաջողությամբ անցավ փորձնական փուլը, որի արդյունքում 6 բուհ ևս միանում է նախագծին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ուրախությամբ փաստելով, որ ծրագիրն ուղղված է ոչ թե առանձին մասնագիտություններով սովորողներին, այլ ողջ ուսանողական հանրությանը:
«Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ այս ծրագիրը մշակվել է ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանությամբ և իր բնույթով, այդ թվում՝ ինտերակտիվ ուսուցմամբ, համահունչ է ուսանողակենտրոն կրթության կազմակերպման մոտեցումներին և քաղաքականությանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Նա հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրը կընդլայնվի և զարգացում կապրի ողջ բուհական համակարգում:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:
Դասընթացը, որն արդեն գործում է 5 բուհում՝ Երևանի, Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, հնարավորություն կտա դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին ներկայացնելու ժողովրդավարական կառավարման, քաղաքացիական հասարակության և մասնակցության, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։
Այն ուսանողներին հասանելի կլինի որպես ընտրովի դասընթաց կամ, ըստ բուհի որոշման, ընտրովի կրեդիտային դասընթաց և բաղկացած կլինի ՀՀ իրականությանը հարմարեցված քաղաքացիական կրթության թեմաներից: Կկիրառվեն ուսուցման լսարանային ինտերակտիվ մեթոդներ՝ որպես ընտրողների կրթության և քաղաքացիական իրազեկման ժամանակակից մոտեցումներ:
Սոցիալական հիմնահարցերի վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով ուսանողները կներգրավվեն նաև արտաուսումնական գործունեության, ինչպես նաև հանրային ծառայության մեջ, ինչը համայնքներում կարևոր նշանակություն ունի: Արդյունքում՝ դասընթացի շրջանակում ուսանողները կզինվեն այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավվման, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս
Իրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին
Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները
Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ
Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով
ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով
Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»
Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին
Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի
Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Մակրոնի հետ
Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած
Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է
Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ
Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ
Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը
Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ
Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին
Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ
Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ
Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ
Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, չի լինում սահման՝ առանց պետության. վարչապետ
Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար
ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան
Երևանում ջրատարն ընկած կինը դուրս է բերվել, նրա հետ եղած տղամարդուն ջուրը քշել-տարել է
Ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. ԵԿՄ
Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ. տեսանյութ
ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»
Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը
Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին
Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ
Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT