Երևան
12 °C
Օրեր առաջ ՀՀ կառավարությունն ընդունեց բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին նախագիծը: Նախագծում նշվում է՝ ՀՀ-ում բացակայում են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, ինչը մեծապես ազդում է հիվանդներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի, հետևաբար նաև առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության վրա:
Բուժաշխատողների էթիկայի խնդիրը հատկապես արդիական դարձավ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, երբ բազմաթիվ էթիկական խնդիրներ ի հայտ եկան, որոնցից մեկը քովիդի դեմ հակապատվաստումային քարոզն էր: Որոշ բժիշկներ խորհուրդ էին տալիս մարդկանց չպատվաստվել, չնայած նրան, որ ամբողջ աշխարհը պայքարում էր վարակի դեմ հենց պատվաստանյութերով:
Իրենց մասնագիտական որակներից շեղվող բժիշկներին սթափեցնելու համար Հայաստանի կառավարությունը հստակ մեխանիզմներ չունի: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտարարել էր՝ առաջիկա 5 տարիներին Կառավարությունը կյանքի կկոչի բժիշկների լիցենզավորման ծրագիրը: «Հետագայում, երբ ունենանք այդ ինստիտուտը, չի կարող բժիշկը շարունակել իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- նշել էր առողջապահական գերատեսչության ղեկավարը:
Հիմա՝ բուժաշխատողների էթիկայի կանոնների հաստատմամբ, ըստ մասնագետների, հնարավոր կլինի կարգավորել բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ընդգծեց՝ նման նախագիծ առաջին անգամ է ընդունվում Հայաստանում: Սա կարգավորելու է բուժաշխատող-հիվանդ, բժիշկ-բժիշկ հարաբերությունները:
«Սա այդ հարաբերությունների կարգավորման հիմքն է: Սրանով համապատասխան գործառույթներ են սահմանվելու, թե ինչ պարտավորություններ ունեն բժիշկները: Բուժանձնակազմի էթիկայի հետ կապված խնդիրները միշտ են եղել: Դրանք նկատվեցին հատկապես քովիդի ժամանակ: Լինում է, որ հիվանդն ու բժիշկն ինչ-ինչ հարցերում իրար չեն հասկանում, ու դրանից բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Էթիկայի կանոնների հաստատմամբ մենք կկարողանանք լուծել այդ հարցերը»,- ասաց նա:
Բուժաշխատողների էթիկայի հետ կապված հարցերը կարգավորելու է համապատասխան հանձնաժողովը: Սկզբում ձևավորվելու է մրցութային հանձնաժողով, որն էլ ձևավորելու է համապատասխան բուն հանձնաժողովը: Երկու հանձնաժողովներն էլ կազմված են լինելու 7 անդամներից:
«Առաջին հանձնաժողովում անդամները լինելու են վարչապետի աշխատակազմից, ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, բուհերից՝ գիտնականներ, դասախոսներ, իրավաբաններ: Հետո հայտարարություն է տրվելու, թե ովքեր են ցանկանում դառնալ այդ հանձնաժողովի անդամներ: Ցանկացողները նախ պետք է համապատասխանեն պահանջներին, որոնցից կարևորն աշխատանքային 10 տարվա ստաժն է»,- պարզաբանեց Գյուրջյանը:
Էթիկայի հիմնական հանձնաժողովը բաղկացած է լինելու ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներից, հոգեբանից, բուժաշխատողից, իրավաբանից, գիտնականից, դասախոսից: Ձևավորվելու դեպքում այն ընտրելու է իր նախագահին ու քարտուղարին: Հանձնաժողովի անդամները կընտրվեն երկու անգամ երեք տարի ժամկետով: Էթիկայի վերաբերյալ հարցերը նախարարությունը քննարկել ու ձևավորել է Եվրոպայի խորհրդի հետ միասին:
Թե ինչպե՞ս պետք է հանձնաժողովին դիմել առաջացած խնդիրների դեպքում, մասնագետն ասաց՝ այդ հարցը դեռ կարգավորման փուլում է, առաջիկայում կհստակեցվի: Սակայն ամեն ինչ արվելու է պարզ ու հասկանալի:
Հանձնաժողովին խնդիրների դեպքում կարող են դիմել և՛ հիվանդը, և՛ բուժաշխատողը: Բողոքներ կարող են ընդունվել նաև հիվանդի օրինական ներկայացուցչից: Հիվանդ-բժիշկ հարաբերություններում առաջացած հարցերն ու խնդիրները կարող են ուսումնասիրվել նաև այն դեպքում, երբ դրա մասին հանձնաժողովը բողոք չի ստացել, բայց այն տարածվել է սոցիալական հարթակներում. անձը նախընտրել է իր էջում բարձրաձայնել դրա մասին, կամ տարածվել է լրատվամիջոցներում:
«Բողոքները հանձնաժողովը քննելու է, սկզբում բժշկի նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվելու, եթե հաստատվեց, որ մեղավոր է, ու նրա հետ նման բան առաջին անգամ է տեղի ունենում, ապա կստանա նկատողություն: Եթե տարվա մեջ երկու անգամ նրա հետ նման դեպք գրանցվի, ապա կստանա խիստ նկատողություն: Որոշ դեպքերում միգուցե աշխատանքից հեռացում լինի»,- նշեց նա:
Եթե պարզվի, որ բժիշկը հիվանդին սեռական ոտնձգությունների է ենթարկել, ապա այդ դեպքում հարցը կլուծվի դատարանում: Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանի խոսքով՝ քննարկվում է նաև այն հարցը, որ եթե բժիշկը հիվանդների հետ աշխատելիս շեղվի մասնագիտական ուղուց, և դա կրկնվի տարվա ընթացքում մի քանի անգամ, ապա այդ դեպքում նա կարող է զրկվել լիցենզիայից:
Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք Նուբարյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց՝ բուժաշխատողների էթիկայի կանոնները հաստատելու որոշումը շատ կարևոր քայլ է Հայաստանում: Ըստ նրա՝ մեզ մոտ բուժաշխատող-հիվանդ վեճերի խումբ կա, որը մնում է չկարգավորված: Էթիկայի հանձնաժողովի միջոցով լուծվող խնդիրները հնարավորություն կտան, որ ձևավորվի բուժաշխատող-հասարակություն փոխադարձ հարգանքը:
«Այսօր կանոնակարգված չէ, թե ինչպես բուժաշխատողը շփվի հիվանդի հետ: Դա կախված է նրա փորձի կամ կլինիկայի ավանդույթների հետ: Բայց եթե լինեն հստակ կանոններ, ստեղծվեն մասնագիտական էթիկայի պատրաստման կուրսեր, համակարգեր, բժիշկը կիմանա՝ իրեն ինչպես պահել, ինչ չանել: Կբարձրանա նրա մասնագիտական պատասխանատվության զգացումը: Հիվանդն էլ կհասկանա՝ որտեղ դիմի բժշկի հետ ունեցած խնդիրների դեպքում»,- ասաց նա:
Ըստ Նուբարյանի՝ ներկայումս արդիական է հակապատվաստումային քարոզը, որը էթիկապես ճիշտ չէ, սակայն որոշ բուժաշխատողներ գնում են այդ քայլին: Ընդհանուր առմամբ, այս առումով խնդիր կա մեզ մոտ, երբ բուժաշխատողները վաճառում են կեղծ պատվաստումային սերտիֆիկատներ: Նման դեպքեր մի քանի անգամ արդեն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է: Մասնագետի խոսքով՝ բժշկի պարտքն է փրկել մարդկանց կյանքն ու ճիշտ ուղղությամբ շարժվել, սակայն որոշները նախընտրում են գնալ քրեական ու բարոյական տեսանկյունից ոչ ճիշտ ճանապարհով:
«Կախված առաջացած խնդրից՝ էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների հիման վրա կկարողանա կայացնել որոշումներ՝ խորհուրդ տալով պետական լիազոր մարմնին ընդհուպ դադարեցնել տվյալ բուժաշխատողի գործունեությունը: Մարդիկ որևէ խնդրի հանդիպելիս չգիտեն ում դիմել, իրենց բողոքը ուր հասցնել: Երկիրը չուներ այդ բողոքները մշակելու ու դրանց ընթացք տալու գործընթացը: Հիմա էթիկայի հանձնաժողովը շատ հարցերի լուծում կտա, ու այդ բացը կլրացվի»,- հավելեց Նուբարյանը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT