Երևան
12 °C
Փետրվարի 21-ին գործնական այցով Մոլդովա մեկնած Մարիամն ու Վալյան վերադառնալ չեն կարող: Աղջիկները Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ ներկայացուցիչներն են, որոնք Մոլոդվայում մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում Եվրամիության «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների տարածաշրջանային տարեկան հանդիպմանը։
Տեղեկատվական կենտրոնների աշխատանքն այս տարի կրկին համակարգելու է Գյումրու ԵՆԿ-ն, ներկայացուցիչներն էլ գնացել էին գործընկերների հետ հանդիպման՝ մինչ այս կատարած աշխատանքի ամփոփման և նոր անելիքների համակարգման հստակեցումների նպատակով: Հետ էին վերադառնալու փետրվարի 24-ին:
«Հետ վերադառնալուց առաջ մեր աշխատակիցները նամակներ են ստացել ավիաընկերություններից, որ թռիչքը չեղարկվում է, բայց չէին հասկացել, թե խնդիրն ինչո՞ւմն է, որովհետև պատերազմի մասին տեղեկություն չեն ունեցել: Ավելի ուշ պատվիրակության բոլոր անդամների թռիչքներն են չեղարկվել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:
Պատվիրակության այն անդամները, որոնք ունեցել են շենգենյան վիզա, կարողացել են արագ Մոլդովայի միակ բաց սահմանով՝ Ռումինիայով մեկնել իրենց երկրներ: ՀՀ-ից Մարիամն ու Վալյան, ՌԴ 2 ներկայացուցիչները, 1 բելառուսցի և ադրբեջանցի աղջիկ շենգենյան վիզա չունենալու պատճառով մինչ օրս մնացել են Մոլդովայում:
Այս պահին նրանց կացարան է հատկացվել: Որոշակիորեն լեհական կողմը, որը նաև հրավիրողն է, սննդի հարցն է կարգավորում: Մոլդովայում մնացած աղջիկներն իրենք են հոգում այլ ծախսերը՝ մինչև կարողանան ելք գտնել ու հասնել Ռումինիա:
«Ճիշտ է, բավական նորմալ տեղավորված ենք, կենտրոնական հատվածում է մեր ժամանակավոր կացության վայրը: Կազմակերպիչները, որոնք Լեհաստանից են, հոգ են տարել, որ որևէ խնդրի չբախվենք, բայց, ամեն դեպքում, անձնական կազմակերպման հարցեր ենք ունեցել: Մենք ինքներս ենք մեր գործընկերների հետ միասին զբաղվել, օրինակ, կացարան գտնելու և այլ հարցերով, որոնց, իհարկե, իրենք էլ աջակցում են»,- մեզ հետ զրույցում ասաց Վալյա Մարտիրոսյանը:
Լեհական կողմն աղջիկներին առաջարկել է դիմել Մոլդովայում Լեհաստանի հյուպատոսարան և փորձել գոնե բազմակի մուտքի երկարաժամկետ վիզա ստանալ, որով հնարավոր կլինի հատել Մոլդովայի սահմանն ու հասնել Ռումինիա:
«Հիմա եթե այդ երկարաժամկետ վիզան ունենանք, կկարողանանք գնալ Ռումինիա ու այնտեղից էլ հասնել Հայաստան: Սպասում ենք հյուպատոսարանի պատասխանին, եթե ստացվեց այդ վիզան, սկսելու ենք Մոլդովայից դուրս գալու ելք որոնել արդեն: Ցանկացած հնարավորություն կօգտագործենք՝ մեքենա, ավտոբուս, գնացք և այլն»,- մանրամասնեց Մարիամ Ղարագյոզյանը:
Մարիամն ասաց, որ ԱԳՆ-ում ևս տեղյակ են: Երբ փորձել են Մոլոդվայում ՀՀ դեսպանատան հետ թեժ գծի միջոցով կապ հաստատել, պարզվել է, որ դեսպանատունը Մոլդովայում փակված է, միայն թեժ գիծն է գործում: Զանգից հետո աղջիկների հետ կապ են հաստատել ՀՀ ԱԳՆ-ից:
«Զանգեցին, տեղեկացան իրավիճակի մասին, գիտեն, որ մենք այստեղ ենք: Երկրորդ անգամ զանգեցին՝ մեր մասին իմանալու համար: Իրենք այս պահին առանձնապես բան չեն կարող անել, ուղղակի տեղեկանում են, թե դրությունն ինչպես է: Խոստացել են, եթե ինչ-որ արտակարգ թռիչք լինի կամ ինչ-որ հնարավորություն լինի Հայաստան գալու կամ հայրենակիցներին տեղափոխելու, մեզ տեղյակ կպահեն: Դրանից զատ այլ բան չկա»,- ասաց Մարիամը:
Թե ե՞րբ խնդիրը կկարգավորվի, աղջիկներն ասել չեն կարող, նրանց դեռ հստակ պատասխան չի տալիս նաև ԱԳՆ-ն: Վալյան ու Մարիամը սպասում են ուրբաթ օրը Մոլդովայում Լեհաստանի հյուպատոսարան ներկայացրած՝ իրենց երկարաժամկետ վիզա ստանալու դիմումի պատասխանին:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔաղաքաշինության կոմիտեի նախագահը Լոռիում հորդորել է հետևողական լինել աշխատանքները որակով կատարելու հարցում
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում
Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան
Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT