Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ մենք այս ծրագիրը շարունակաբար իրականացնում ենք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների: Նաև ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել՝ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ մենք առաջադրել ենք: Իսկ տվյալ դեպքում խոսքը Սփյուռքի ներուժի ներգրավման մասին է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգ:

Ինչպես երևի արդեն գիտեք, մենք ծրագրի մասնակիցներից բարձրաստիճան պաշտոնյաներ ունենք՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի, ինչը ցույց է տալիս մեր մտադրությունների լրջությունը: Իհարկե, նախ արտահայտվել է ծրագրի մասնակիցների մտադրությունների լրջությունը, որին մենք համապատասխան ձևով արձագանքել ենք:

Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակենք, որովհետև նաև ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական: Մենք ցանկանում ենք նաև, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից, դրանց գնահատմանը մասնակցեն և նաև կոնկրետ լուծումներ առաջարկեն, որը գուցե թե սովորական ամենօրյա հայացքը չի նկատում:

Իհարկե, կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակենք: Նաև ձեր հայացքներից եմ տեսնում, որ դուք իսկապես լուրջ եք տրամադրված, և դրա համար անկեղծ շատ ուրախ եմ, որովհետև գիտեք, որ մենք աննախադեպ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և այդ ոչ սովորական մարտահրավերների հասցեագրումն ու լուծումը պահանջում է ոչ սովորական մոտեցումներ: Հույս ունենք, որ դուք ձեզ հետ կբերեք այդ ոչ սովորական մոտեցումները և նաև մեզ կօգնեք, կհարստացնեք ձեր գիտելիքներով, հմտություններով, ընդունակություններով, և եթե արդեն իսկ արվածից ինչ-որ օգտակար բան կկարողանաք վերցնել, արձանագրել, իհարկե, դրա համար էլ մենք ուրախ կլինենք»:

Վարչապետն ընդգծել է այս ձևաչափով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի միջոցով Սփյուռքի հետ համագործակցության կարևորությունը. «Գուցե լավ տեղեկացված չեմ, չեմ բացառում, բայց չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարը, ղեկավարությունն այս ֆորմատով նախկինում երբևէ համագործակցություն ունեցած լինի Սփյուռքի հետ: Կարծում եմ, որ նաև այդ ինստիտուցիոնալ փոփոխության կարևոր արդյունք է՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ինքն էլ Սփյուռքի ներկայացուցիչ է, չնայած ինչպես շատերը, Սփյուռքի ներկայացուցիչ լինելուց առաջ Հայաստանի ներկայացուցիչ է եղել: Այս թեմայի առանձնահատկությունը հենց դրա համար է:

Եվ մենք ուզում ենք այդ սահմանները գոյություն չունենան: Այսօրվա գլոբալ աշխարհում երբեմն էական էլ չէ աշխարհի որ կետում ես գտնվում: Հեռավորությունը ժամանակակից աշխարհում ավելի շատ հոգեբանություն է, քան տարածություն: Եվ, հետևաբար, ես ամենևին չեմ ուզում թերագնահատել տարածությունը, բայց չեմ ուզում նաև հոգեբանությունը թերագնահատել: Մենք պիտի հաղթահարենք հոգեբանությունը տարածության միջոցով և տարածությունը՝ հոգեբանության միջոցով: Կարծում եմ՝ այս ծրագիրն այս բանաձևի իրագործման կարևորագույն հարթակներից է:

Իհարկե, ես կոնկրետ դեպքերի մասին խոսեցի, բայց համոզված եմ, որ «իԳործ» ծրագրի մասնակիցները բազմաթիվ աշխատանքներ են արել տարբեր նախարարություններում, մասնակցել տարբեր օրենքների, կառավարության որոշումների, ծրագրերի մշակմանը և իրագործմանը: Ես ներողություն եմ խնդրում, որ բոլորին չեմ կարող հիմա թվարկել, բայց գիտեմ, որ իսկապես մեծ ծավալի աշխատանք է արված:

Եվ հույս ունեմ, որ այս ծրագրի մասնակիցները և նախաձեռնողները, բոլորս ի վերջո գոհ կլինենք վերջնարդյունքից: Եթե նույնիսկ շատ շոշափելի արդյունքների մասին խոսելու առիթներ չունենանք այնքան ինչքան կցանկանայինք, այս շփումն, այս հաղորդակցությունն ինքնին շատ կարևոր է և օգտակար: Ես կրկին ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում այս դժվար ժամանակահատվածում ցուցաբերած պատրաստակամության համար և իմ կողմից էլ պատրաստակամություն եմ հայտնում պատասխանել, անդրադառնալ ձեր բոլոր հարցերին և, իհարկե, շարունակել համագործակցությունը»:

Ինչպես նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը, ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2020 թվականին, կարելի է համարել հաջողված: «իԳործ»-ը առաջին տարում՝ 2020 թվականին, ստացել է 800 հայտ 27 երկրից․ արդյունքում 52 սփյուռքահայ մասնագետ 19 երկրից աշխատել է 19 տարբեր գերատեսչություններում։ Առաջին փուլի շրջանավարտների մոտ 70 տոկոսը ծրագրի ավարտին Հայրենիքում մնալու որոշում է կայացրել։

Ծրագրի ավարտին նրանցից 16-ը մնացել են պետական համակարգում, որոնցից 9-ի ֆինանսավորումն իրականացվում է «Հովնանյան» հիմնադրամի միջոցով։ 2021-ին ստացվել է 350 հայտ 30 երկրից․ արդյունքում՝ 50 սփյուռքահայ մասնագետների հետ կնքվել են համագործակցության համաձայնագրեր։ Ներկայում 14 երկրներից 47 մասնագետ աշխատում է 25 տարբեր գերատեսչություններում՝ Ազգային ժողովում, նախարարություններում, կոմիտեներում, տեսչական մարմիններում և այլն։ Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ, ԱՄՆ, Լիբանան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Ֆրանսիա, Կիպրոս, Շվեյցարիա և այլն:

Հանդիպման ընթացքում «իԳործ»-ի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ նման հնարավորության համար և ներկայացրել են իրենց աշխատանքը, որն իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում:

Վարչապետը Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, Հայաստանի միջազգային համագործակցությանը, տնտեսության խթանմանը, Սփյուռքի ներուժի իրացմանը, կրթության, գիտության և ոլորտների խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության քայլերին:

«իԳործ»-ը նպատակաուղղված է բարձագույն կրթություն ստացած, հանրային քաղաքականության ոլորտում մագիստրոսի և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ բակալավրի և նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող սփյուռքահայ մասնագետներին Հայաստանի պետական կառավարման մարնինների աշխատանքներում ընդգրկելուն, որոնց մասնագիտական և փորձագիտական հմտությունները կնպաստեն նորարարական գաղափարների, լայնածավալ հետազոտությունների իրականացմանը։

Ծրագրի նպատակներից է նաև կիրառել մասնակիցների աշխատանքային փորձը և կարողությունները ՀՀ և Արցախի պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներում և ծրագրերում, ինչը հնարավորություն կընձեռի նպաստել մասնագիտական հայրենադարձմանը և աջակցել պետական կառավարման համակարգի բարելավման գործընթացներին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1991 դիտում

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ

Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են