Երևան
12 °C
ՀՀ-ում բազմաթիվ հասարակական նշանակության հաստատությունների անունները միայն օտարալեզու լինելու փաստով Լեզվի կոմիտեն 2019-2022 թթ.՝ մինչ օրս, հարուցել է 148 վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ և դիմել դատարան։
Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ որոշ գործարարներ անգամ դժկամությամբ են ընդունում իրենց հաստատությունների ցուցանակները, ճաշացանկը հայերենացնելու՝ կոմիտեի պահանջը։ Վերջիններս երբեմն փաստաբաններ են վարձում՝ միայն օտար լեզվով գրելու՝ իրենց ենթադրյալ իրավունքը պաշտպանելու համար։
ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ այս և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.
- Պարոն Գյուրջինյան, վերջին շրջանում հաճախ ենք լսում բողոքներ Հայաստանում, մասնավորապես՝ երևանյան սրճարաններում, ճաշացանկում հայերեն տարբերակի բացակայության մասին: Հանրային սննդի որոշ վայրերում էլ, եթե կա հայերեն տարբերակը, ապա հաճախորդին տրամադրում են այն ժամանակ, երբ նա պահանջում է: Արդյոք կառույցի աշխատակիցները շրջե՞լ են հանրային սննդի վայրերում և արձանագրել խնդիրը: Եթե այո, ապա խնդրում ենք ասել՝ ի՞նչ գործառույթ ունեք այս մասով և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
- Օտարամոլությունը խեղդում է մեզ։ Այո՛, ցավոք, ինձ հետ էլ է պատահել, որ սրճարանում կամ պիցերիայում ճաշացանկն օտար լեզվով է եղել, հիմնականում անգլերեն։ Երբ պահանջում ես հայերենը, մի տեսակ զարմանում են, թե դու այս դարում ինչպե՛ս անգլերեն չգիտես և չես կողմնորոշվում «մոգական» այդ անվանումների աշխարհում։ Սպասարկողներից ոմանք դա ընկալում են որպես հաճախորդի կամակորություն, իրենց հոգս պատճառելու միջոց և այլն, և այլն։ Այնինչ պահանջը հստակ է. հայախոս մարդն իր երկրում՝ Հայաստանում, պետք է սպասարկվի հայերեն, և վերջ։ Օրենքի պահանջ է, որ գործավարությունը հայերեն պետք է լինի, հայերենն առհասարակ գերակա պետք է լինի կյանքի բոլոր ոլորտներում։ Լեզվի կոմիտեի աշխատակիցները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմել են հանրային սննդի այն վայրերում, որոնց մասին մեզ դիմել են ՀՀ քաղաքացիները։ Այս հանգամանքը կարևոր է, որ քաղաքացին պահանջատեր լինի։
Ասեմ նաև, որ որոշ գործարարներ դժկամությամբ են ընդունում ճաշացանկը, իրենց հաստատությունների ցուցանակները հայերենացնելու մեր պահանջը։ Նրանք երբեմն փաստաբաններ են վարձում՝ միայն օտար լեզվով գրելու իրենց ենթադրյալ իրավունքը պաշտպանելու համար։ Եթե ՀՀ վարչական դատարանը մեր հայցը բավարարում է, զանցանք գործած անձը տուգանվում է միջինը 250 հազար դրամով, որ քիչ չէ։ Պարզ հաշվարկ կարելի է անել և հենց սկզբից չգնալ օրենքի խախտման, հետագայում էլ ազատվել փաստաբան վարձելու կամ շոշափելի տուգանք վճարելու հոգսից։
Հայաստանի «Լեզվի մասին» օրենքը բավական հանդուրժողական է։ Պահանջը սա է՝ ճաշացանկ, ցուցանակ և այլն հայերեն պետք է լինեն, որոնք կարող են զուգակցվել այլ լեզվով (կամ լեզուներով)։ Հայերե՛ն գրեք, հետո՛ նոր ավելացրեք ձեր սիրելի (գուցեև պաշտելի) օտար լեզուները։
- Հաճախ դեպքեր են արձանագրվում, երբ հայկական արտադրանքի վրա բացակայում է հայերեն մակնշումը, գրված է միայն ռուսերեն կամ անգլերեն, այսինքն՝ որ երկրին պատկանում է արտադրանքը: Այս մասով օրենսդրական դաշտում ի՞նչ մեխանիզմներ են գործում, և ո՞վ պիտի հետևի դրա պահպանմանը:
- Արտադրանքի հայերեն մակնշման վերահսկողությունն իրականացնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Սովորաբար արտադրանքի վրա հայերեն մակնշում լինում է, բայց երբեմն դա այնքան մանրատառ է, որ խոշորացույց պիտի գործածես։ Նույն օտարամոլության դրսևորումն է։ Օրենքի պահանջը ձևականորեն չպիտի կատարել, թե՝ տեսե՛ք՝ հայերենը կա։ Հաճախ հայերենը ստորադասված է լինում (գունային լուծումներով, տառերի խոշորությամբ, գրության տեղով)։ Օրենքին հետևելուց բացի՝ տարրական հարգանք պիտի դրսևորել սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։ Արտադրանք կա, որի հայկական ծագումը պեղումներից հետո միայն կարող ենք հաստատել։ Չեմ հասկանում, թե ինչո՛ւ ենք խուսափում մեր գեղեցկագույն, մեզ հարազատ տառերից։
- Մեր երկրում բազմաթիվ հասարակական հաստատություններ կան, որոնց անունները միայն օտարալեզու են, հայերենը բացակայում է: Խնդրում եմ նշել, թե մինչ օրս քանի՞ նման հաստատություն է տուգանվել:
- Մեր երկիրը Հայաստանն է, հայերենի երկիրը, բայց մեր բնակավայրերի արտաքին հարդարանքի մեջ հայերենը հաճախ աղքատ ազգականի կարգավիճակ ունի։ Եվ դա մե՛ր իսկ ձեռքով է արվում, ո՛չ օտարի պարտադրանքով։ Անհասկանալի է, թե ինչո՛ւ ենք կամովին անձնատուր լինում, հրաժարվում սեփական լեզվից, նրա բառից ու տառից։ Քանի՞ անգամ պիտի ասենք, որ կապկումը մեզ չի բարձրացնում, այլ ընդհակառակը՝ նվաստացնում է։ 2019-2022 թվականներին Լեզվի կոմիտեն հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 148 վարույթ և հայցով դիմել ՀՀ վարչական դատարան։ Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով ոչ բոլոր գործերն են ավարտին հասել։ Լեզվի կոմիտեի ներկայացրած հայցերի մի մասը բավարարվել է կամ էլ մերժվել տարբեր պատճառներով։
- Երբեմն հանրային ծառայություն մատուցող որոշ հաստատություններից, այդ թվում՝ Մայր Աթոռից, որևէ տոն շնորհավորելու դեպքում բջջային հեռախոսներին շնորհավորական հաղորդագրությունը գալիս է լատինատառ գրությամբ: Եթե նախկինում սա պատճառաբանվում էր նրանով, որ ոչ բոլորի ձեռքի հեռախոսներն են հայերեն գրությունը ցույց տալիս, ապա հիմա դժվար թե նման խնդիր լինի, քանի որ տեխնոլոգիաների զարգացումը օր օրի նոր նվաճումներ է արձանագրում: Այս մասով ի՞նչ քայլ եք ձեռնարկում, կառույցներին արդյոք հորդորել եք հայատառ գրել և ի՞նչ արձագանք եք ստացել:
- Բարեբախտաբար հայերենի բաժինը հեռախոսային հաղորդագրություններում ընդհանուր առմամբ ավելացել է։ Բայց խնդիրը դեռ կա, բջջային կապ ապահովող ընկերությունները համառում են լիովին հայերենին անցնելու հարցում։ Լեզվի կոմիտեն վարչական վարույթ է հարուցել նրանցից երկուսի նկատմամբ՝ գործավարությունը հայերեն չանելու փաստով։ Գործերը դատարանում են։ Ես անկեղծորեն տխրում եմ, որ մենք անընդհատ պատժից ենք խոսում, բայց այլ հնար այս պահին կարծեք թե չկա։ Ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակը հանգեցրել է այս տխուր վիճակին։ Այնինչ լեզվի բնագավառում այնքա՜ն կարևոր բաներ կան անելու, իսկ մենք հսկայական ջանքեր ենք գործադրում այսքան պարզ ու ինքնին հասկանալի խնդիրները լուծելու համար։ Սա իսկապես մտահոգիչ է։
- ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն ամիսներ առաջ բարձրաձայնել էր նորաստղծ պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի և ավտոմեքենաների վրայի գրություններում օտար լեզվի գերակշռության և հայերենին երկրորդական դեր հատկացնելու մասին: Դրանից հետո ՀՀ ոստիկանությունում գործընթաց էր սկսվել՝ պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի և ավտոմեքենաների վրայի գրություններում օտար լեզվի փոխարեն հայերենը գերիշխող դարձնելու վերաբերյալ: Նկատելի է, որ փոփոխությունն արվել է, այն Լեզվի կոմիտեին բավարարո՞ւմ է:
- Լեզվի կոմիտեն պարեկային ծառայության ավտոմեքենաների վրայի գրությունների մասին ժամանակին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ։ Ուրախ ենք, որ կարճ ժամանակում վիճակը շտկվեց, և հայերենն իրեն արժանի (և բնական) տեղը զբաղեցրեց ավտոմեքենաների վրայի գրություններում։ Համազգեստի հարցում ևս պետք է նույնպիսի հետևողականություն լինի։ Միշտ պիտի հիշել՝ նախ հայերենը պետք է լինի, հետո՝ օտար լեզուն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT