Երևան
12 °C
Թեև թյուր կարծիք է, որ երեխաները որևէ կերպ չեն կարող մասնակցել հավաքներին, բայց նաև երեխայի լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը հավաքներին չօգտագործվի մեծահասակների կողմից իրենց կարծիքն արտահայտելու համար:
Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ հավելելով՝ գիտակցված, տեղեկացված հավաքներին մասնակցության իրավունքը ևս բխում է երեխայի լավագույն շահից:
«Մենք, այս ընթացքում թե՛ ակտիվ քաղաքական հավաքներով պայմանավորված, թե՛ մեր մանդատից ելնելով, իրականացնում ենք մամուլի և սոցիալական կայքերի մշտադիտարկում և հանդես ենք եկել քաղաքական գործընթացներում երեխաների օգտագործման կամ մասնակցելու երևույթին: Մեր նախաձեռնությամբ էինք սկսել ուսումնասիրել նաև այն հարցը, երբ նախակրթական հաստատության երեխաները ևս վանկարկումներ էին անում, բայց չէին էլ գիտակցում դրա էությունը: Ամենավտանգավոր բանն այն է, որ երեխաները ուղղակիորեն դարձել էին ատելության կամ թիրախավորման առարկա: Երեկվա դեպքում էլ երեխաները նեգատիվ քաղաքական լոզունգը առնել էին սրտիկի մեջ, որը ևս ապացուցում է՝ երեխաները չեն հասկանում դրա էությունը»,- նշեց նա:
Ըստ ՄԻՊ-ի՝ ծնողները, խնամակալները, ուսուցիչները, այսինքն՝ օրենքով երեխայի համար պատասխանատու բոլոր անձինք, պարտավոր են առաջնորդվել երեխայի լավագույն շահով: Մեր Սահմանադրությամբ երեխաների իրավունքները սահմանված են:
Վերջինիս խոսքով՝ երեխաների և երիտասարդների հետ իր շփումների արդյունքում լավ հիմք է տեսնում. նրանք իրենց իրավունքների մասին տեղեկացված են, պահանջատեր են ու խիզախ՝ առաջարկները ներկայացնելու առումով: Առաջիկայում կհայտարարեն մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդության խորհուրդ ձևավորելու նախաձեռնության մասին, կլինի ընտրության գործընթաց:
«Ծաղիկներից, փուչիկներից անդին երեխաների իրավունքները բոլորը պետք է գիտակցված պաշտպանեն: Այսօր մենք հայտարարություն ենք տարածել, օգտվել ենք բացված օրակարգից՝ մեկ անգամ ևս հիշեցնելու երեխայի լավագույն շահի մասին: Եվ մեր հայտարարության մեջ հստակ ասել ենք, որ երեխաների կարծիքի ազատ արտահայտման, գիտակցված, տեղեկացված հավաքներին մասնակցության իրավունքը, այո՛, բխում է լավագույն շահից: Բայց նաև պետք է հասկանանք՝ այդ լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասակների կողմից իրենց կարծիքը արտահայտելու համար: Այսինքն՝ դա պետք է լինի երեխայի տարիքին, հասունությանը համապատասխան՝ տեղեկացված, գիտակցված մասնակցություն»,- ասաց Գրիգորյանը:
ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան էլ իր հերթին հավելեց. «Վերջերս սոցիալական ցանցերում հայտնի հոլովակ կար. մասնավոր մանկապարտեզներից մեկի սաներին (4-5 տարեկան երեխաներ), իմ տպավորությամբ, կազմակերպված հանել էին դուրս, և երեխաները արտաբերում էին բառեր, որոնցից իրենք ակնհայտորեն չեն հասկանում: Չի կարող 4-5 տարեկան երեխան հասկանալ, եզրակացություններ անել դրա մասին և գոռալ: Դա դասական ատելության խոսքի տարածում էր»,- նկատեց պատգամավորը՝ հարցադրում անելով ՄԻՊ պաշտոնյային, թե նման դեպքերում պետությունը և ՄԻՊ-ը ի՞նչ անելիքներ ու լիազորություններ ունեն:
Պապոյանը շեշտեց՝ եթե ինքը ծնող լիներ, ու իր երեխային այդ կերպ օգտագործեին, դատի կտար: Անհանդուրժողականության մթնոլորտը նաև նման երևույթների հետևանքներով է առաջանում: Վերջինս նաև ընդգծեց. «Եթե ես տեսնեմ, որ իմ երեխան ինձ հակառակ ընդդիմադիր գործիչների հասցեին իր տարիքից չբխող արտահայտություններ է անում, ես կմեղադրեմ դպրոցին, և նրան այդ դպրոցից կհանեմ, որովհետև նա գնացել է դպրոց՝ այբբենարան սովորելու, կրթություն ստանալու, ոչ թե իմ կողմնակիցների կամ հակառակ կողմնակիցների թիրախավորման առարկա դառնալու»:
Գրիգորյանը, արձագանքելով պատգամավորի հարցին, ասաց՝ ՄԻՊ-ը իրականացնում է սոցիալական կայքերի և մամուլի մշտադիտարկում և պատգամավորի նշած դեպքը նույնպես տեսել է: Հաջորդ օրը իրենց հայտարարությամբ անդրադարձել են երևույթին, առանձնազրույցներ ունեցել տվյալ հաստատության աշխատակիցների հետ:
«Մենք մեր նախաձեռնությամբ էինք սկսել ուսումնասիրել հարցը, որովհետև ամենավտանգավոր բանը, որ տեսել էինք, այն էր, որ երեխաները, ում հնարավոր էր նույնականացնել այդ տեսանյութի մեջ, ուղղակիորեն դարձել էին թիրախավորման և ատելության խոսքի առարկա: Մենք, ի դեպ, հիմքեր չունեինք պնդելու կամ մտածելու, որ դա կազմակերպված է եղել. դա էին վկայում մեր խոսակցությունները հաստատության հետ: Բայց ակնհայտ էր, որ երեխաները խաղի տրամաբանությամբ ուղղակի կրկնում էին ինչ-որ բաներ, որոնց մասին իրենց տարիքին, առերևույթ հասունության մակարդակին համահունչ չէին կարող գիտակցել դրա ամբողջ էությունը, իմաստը: Կամ երեկվա միջոցառման ժամանակ բացասական քաղաքական լոզունգն ուղղակի երեխաների կողմից վերցվել էր սրտիկի մեջ. ակնհայտ է, որ երեխաները չեն հասկանում դրա էությունը»,- նկատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Գրիգորյանի խոսքով՝ երեխայի ծնողները, խնամակալները, դաստիարակները, ուսուցիչները, այսինքն՝ օրենքով երեխայի համար պատասխանատու բոլոր անձինք պարտավոր են առաջնորդվել երեխայի շահով: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ, ազգային օրենսդրությամբ երեխայի իրավունքները հստակ սահմանվել են. «Իրավունքներ, բայց նաև ծնողների, մեծահասակների համար՝ պարտականություններ: Բնականաբար, յուրաքանչյուր ծնող օրենսդրությամբ նախատեսված լիազորությամբ, նաև գիտակցմամբ կարող է ձեռնարկել միջոցներ»:
Ըստ ՄԻՊ-ի՝ այդ հարցում անելիք ունի նաև պետությունը. նախակրթական, կրթական, հանրակրթական հաստություններում, նաև բուհերում իրազեկել, հասցնել այս գիտելիքը իրավունքների վերաբերյալ. «Շատ դեպքերում ես տեսնում եմ, որ կան կանխակալ կարծիքներ, որ երեխաները որևէ կերպ հավաքներին չեն կարող մասնակցել, կամ երեխաների որևէ տեսակի մասնակցությունն արգելված է, սա նույնպես թյուր պատկերացում է: Բայց կարևոր է հասցնել նաև ծնողներին, որովհետև ծնողավարությունը շատ կարևոր առաքելություն է»:
ՄԻՊ-ը միակ պետական հաստատությունն է, որին երեխաները կարող են դիմել ուղիղ՝ առանց ծնողների, խնամակալների օգնության: Գրիգորյանը իրենց անելիքն է տեսնում նաև համակարգային այս տեսակ խնդիրները բարձրացնելու և քննարկումներ ունենալու առումով ԿԳՄՍՆ-ի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ հասկանալու, թե կրթության տարբեր մակարդակներում ինչպես են ապահովում, որ այդ իրազեկումը տեղ հասնի:
Նշենք, որ երեկվա հունիսմեկյան միջոցառումների ընթացքում՝ ասֆալտին կավճանկարչության ժամանակ, երեխաների մի խումբ պատկերել էր ընդդիմության կազմակերպած հավաքների կոչերը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT