Նախկինում մայրն իրավունք չուներ իր երեխայի անունը որոշել. որ անուններն են ՀՀ-ում տարածված և որոնք ունեն օտար ծագում

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի հունվար-դեկտեմբերին ծնվածների շրջանում առավել տարածված անունները՝ ըստ սեռի: Հրապարակված 50 ամենատարածված անունների առաջին եռյակում աղջիկների դեպքում Նարե, Մարիա եւ Արփի անուններն են, իսկ տղաների դեպքում՝ Դավիթը, Նարեկն ու Մոնթեն:

Նշենք, որ թե՛ աղջիկների եւ թե՛ տղաների բազմաթիվ անուններ կան, որոնք օտար ծագում ունեն.

Աղջիկների դեպքում՝ Անգելինա, Մարի, Մերի, Սոֆի, Սոֆիա, Նատալի, Լյուսի, Լուսի, Լիա, Լիլի, Էվա, Արիանա, Ադրիանա, Յանա, Սառա, Ամելի, Միլա, Մոնիկա, Վիկտորիա, Կարինա:

Տղաների դեպքում՝ Մարկ, Մաքս, Միքայել, Ալեքս, Էրիկ, Լեո, Ալեն, Դանիել, Հենրի, Ալբերտ, Ալեքսանդր:

աաաաաաաաաաաաաաաաաա.jpg (62 KB)բբբբբբբբբբբբբբբբբբբբբբ.jpg (25 KB)

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ ցանկին, ասում է՝ հաճախ դժվար է լինում հստակ տարանջատել՝ անունը հայկակա՞ն է, թե՞ ոչ։

«Տղաների անունների մեջ վերջին տարիներին Դավիթ անունը միշտ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Անցյալ տարի այն կրկին առաջին տեղում էր։ Ծագումով եբրայական է, նշանակում է «գեղեցկատեսիլ», «սիրելի»։ Բայց կասկած չկա, որ այն ամենահայկականն է թեկուզ այն բանի համար, որ հայոց դյուցազներգության գլխավոր հերոսի անունն է։ Հայերիս համար Սասունցի Դավթի կերպարը ոգեշնչող է հազար տարուց ավելի, քրիստոնյա շատ ազգեր էլ ունեն այս անունը, անցել է նաեւ արաբներին, բայց Դավիթ անվան հայկական ընկալումը դրանից չի փոխվել։ Դավիթը հայության սիրելի անուններից է»,- նկատում է Գյուրջինյանը։

Խոսելով մեկ այլ ոչ պակաս տարածված անվան՝ Նարեկի մասին՝ Դավիթ Գյուրջինյանն ասում է՝ այս անվան հայկականությունն ակնհայտ է։ Այն համեմատաբար նոր անձնանուն է, ծագել է Գրիգոր Նարեկացու հանճարեղ ստեղծագործության՝ «Մատյան ողբերգության» աղոթամատյանի կարճ՝ Նարեկ անվանումից (Նարեկ անունով գյուղ կար, հայտնի է Նարեկավանքը): «Երբ ասում ես Նարեկ, գիտես, որ այդ անունը կրողը անպայման հայ է»,- նշում է նա:

Գյուրջինյանը նաեւ հավելում է, որ այդպիսիք են ցանկի մյուս անունները եւս. Տիգրանը հայոց հզոր արքայից արքայի անունն է, Հայկը՝ մեր ազգի անվանադիր նախահոր, Արեգը հազարամյակների պատմություն ունի. հայոց դիցաբանության հնագույն աստվածներից մեկի անունն է։

Զրուցակցի խոսքով՝ մեզանում նոր է Մոնթե անունը, Արցախյան պատերազմի նշանավոր հերոս Մոնթե Մելքոնյանի անունն է, որը լատինական սկզբնաձեւից է ծագում. «Մարդիկ վերանում են այն հանգամանքից, որ հայկական ծագում չունի։ Սա հասկանալի է. աչքի առաջ հառնում է քաջարի հերոսի եւ ռազմագետի առինքնող կերպարը»։

Անդրադառնալով տղաների տարածված անունների ցանկի մեջ հայտնված Մարկ եւ Ալեքս անունների մասին՝ Գյուրջինյանը նկատում է՝ սրանք մեզանում նորաձեւ են, ծագել են հին հունական Մարկոս եւ Ալեքսանդր անուններից, օտարների մեջ (Եվրոպա, Ռուսաստան և այլն, եւ այլն) տարածված կրճատ անուններից. «Իրենց սկզբնաձեւերի համեմատ, իհարկե, ավելի կարճ են։ Մարդիկ թե՛ տղաների եւ թե՛ աղջիկների անունների պարագայում այժմ նախապատվությունը տալիս են կարճ անուններին, բայց այս անունների օտար լինելն իսկույն զգացվում է։ Օտար մարդու համար անունը հաճախ ազգային պատկանելության ցուցիչ է, օրինակ՝ Արմեն։ Գիտես, որ վստահաբար հայ է։ Ալեքսի եւ Մարկի դեպքում անունը լեզվամշակութային այդ տեղեկության կրիչը չէ»:

Վերջինիս դիտարկմամբ՝ երեխաներին օտար անուններով կոչելը մեզանում դարերի պատմություն ունի։ Կապվում է երկար ժամանակ օտարների գերիշխանության տակ լինելու հանգամանքի հետ, անկախության շրջանում էլ՝ շարունակվում ավանդույթի ուժով։ «Մարդիկ դնում են իրենց պապերի եւ մեծ պապերի անունները, որոնք հաճախ օտար կամ օտարահունչ են լինում։ Արեւելյան անուններից հիմնականում հրաժարվել ենք, բայց հիմա էլ արեւմտյան եւ ռուսական ազդեցության տակ ենք հայտնվել»,- ասում է նա։

Գյուրջինյանի դիտարկմամբ՝ տարեցտարի օտար տարրը ավելի նկատելի է դառնում աղջիկների անունների մեջ։ «Նարե, Արփի եւ Մանե անունների կողքին տեղ են զբաղեցնում Անգելինան, որը հայկական որեւէ հիմք չունի, երկար է, կամ Միլենան, Արիանան, Էլենը։ Այս անուններն օտար են մեզ, բայց եւ վերջին տարիներին շատ են տարածվել։ Եբրայական ծագում ունեցող Եվա անվան կողքին հայտնվել է Էվան: Մարիան եւ Մարին անվանացանկում առաջ են անցել ավանդական Մարիամից, որը եբրայական ծագում ունի»,- մանրամասնում է Լեզվի կոմիտեի նախագահը։

Հարցին՝ իր դիտարկմամբ՝ որո՞նք են այն հիմնական պատճառները, որ նպաստում են օտար անունների հաճախակի կիրառմանը, Գյուրջինյանը պատասխանում է. «Հիմնական պատճառը օտարամոլությունն է։ Սփյուռքում այլ պատճառներ էլ կան։ Օրինակ՝ պետությունը պահանջում է օտարազգի անուններ չդնել»։

Ազգագրագետ Կարինե Բազեյանի խոսքով էլ՝ ոչ հայկական անուններ դնելը մեր ժողովրդի մեջ նոր երեւույթ չէ, այն շատ հին պատմություն ունի: «Հնագույն ժամանակներից տեսնում ենք, որ երվանդական ժամանակաշրջանից, արտաշեսյանից դրել ենք հատկապես հին իրանական ծագում ունեցող անուններ: Կարծում եմ՝ դա մի քանի բացատրություն ունի. նախ, որ մենք առանձնացված չենք, ապրում ենք՝ անընդհատ շփումների մեջ գտնվելով մեր հարեւան երկրների ժողովուրդների հետ: Այդ մշակութային փոխառնչությունների արդյունքում մենք վերցնում ենք մշակութային մի շարք տարրեր, այդ թվում՝ լեզվական, որոնց մեջ մտնում են նաեւ անունները»,- մեզ հետ զրույցում ասում է Բազեյանը:

Ազգագրագետի խոսքով՝ պատմաազգարգրական տարբեր շրջաններում ՀՀ յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ անուններ են եղել: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված առանձին անունների նախընտրությունը տարբեր մարզերում, Բազեյանը դժվարանում է ստույգ ասել. «Ամենայն հավանականությամբ առանձին տարածաշրջանի մարդկանց մշակութային յուրահատկություններով: Մենք նաեւ շատ անուններ ունենք, որոնք գալիս են հավատքից, Աստվածաշնչում գրված անուններ. խորհրդային տարիներին շատ ավելի մասսայական էր այդ երեւույթը, հատկապես կոմունիստական գաղափարախոսության ազդեցությամբ կային բազմաթիվ հորինած անուններ՝ Կիմ, Լեմվեր, Ռեմա. սրանք բոլորը հապավումներ էին, որոնք դրվում էին որպես անուններ: Մարդիկ էլ կան, որ սիրում են պատմական անուններ դնել, մենք ունենք նապոլեոններ, վաշինգտոններ»:

Բազեյանի դիտարկմամբ՝ անունների ընտրությունը նաեւ գալիս է մարդու գրագիտության աստիճանից, միջավայրից, որում նա ապրում է. «Հաճախ է լինում, որ մարդիկ ֆիլմից են տպավորվում ու ցանկանում այդ հերոսի անունով իրենց երեխային կոչել կամ գիրք են կարդում, գրքի հերոսի անունն են դնում»:

Վերջինս նաեւ նկատում է՝ երիտասարդությունն այսօր ավելի առաջադեմ է, եւ շատերը չեն էլ ցանկանում իրենց երեխային կոչել տատիկի կամ պապիկի անունով, ինչը նախկինում շատ տարածված էր:

«Նախկինում երեխան ծնվում էր՝ մայրն իրավունք չուներ իր երեխայի անունը որոշելու, նույնիսկ հայրը չէր խառնվում, տատիկն ու պապիկն էին որոշում, թե ինչ պետք է լինի իրենց թոռնիկի անունը: Այդ նահապետական բարքերը մեզանում աստիճանաբար վերանում են»,- նկատում է ազգագրագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22253 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ