Երևան
12 °C
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՍԴ-ում գոյություն ունեցող ճգնաժամի, «աղմկահարույց գործերի» ընթացքի, Սահմանադրական բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:
Վերջինիս հետ գրավոր հարցուպատասխանը ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Շաթիրյան, 2020 թվականին ՀՀ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններ իրականացրեց, որոնց արդյունքում ունեցանք ՍԴ նոր դատավորներ և նոր նախագահ: Պաշտոնազրկված դատավորները նշում էին, թե ՍԴ-ում առկա էր ճգնաժամ: Արդյոք կա՞ր ճգնաժամ, եթե այո, այն այժմ լուծված համարո՞ւմ եք:
- Կաշկանդված լինելով Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակով, Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոններով՝ ձեռնպահ կմնամ հարցի առնչությամբ ծավալուն մեկնաբանություններից: Սոսկ փաստեմ, որ Սահմանադրական դատարանը, իրացնելով Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ կոնկրետ և վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում Սահմանադրության 168-րդ հոդվածի առաջին կետում թվարկված իրավական ակտերի սահմանադրականության ստուգման լիազորությունը, ընդունում է որոշումներ, որոնք տեղադրված/հրապարակված են դատարանի պաշտոնական կայքէջում, որտեղ հրապարակված են նաև Սահմանադրական դատարանի ընդունած որոշումների (տարեկան կտրվածքով) կատարման վիճակի վերաբերյալ հաղորդումները:
- ՍԴ-ն տարիներ շարունակ եղել է ընտրական վեճերի լուծման վերին ատյան: Ձեր պաշտոնավարման օրոք էլ «աղմկահարույց գործերի» պակաս չի եղել: Օրինակ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճարկումը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշումը: Վերջերս էլ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ արդարադատության համակարգում կան կլաններ: Արդյոք Սահմանադրական դատարանում և՞ս կան կլաններ և եթե կան, այդ կլանները կարողանո՞ւմ են որևէ ազդեցություն ունենալ գործերի լուծման ընթացքի վրա:
- «Աղմկահարույց գործեր» ձևակերպումը ինքնին գնահատողական է, քանզի մի դեպքում համապատասխան գործը կարող է գնահատվել որպես, այսպես ասած, սովորական կամ ոչ արտառոց, մեկ այլ դեպքում՝ աղմկահարույց կամ հանրային հնչողություն ունեցող: Հասկանալի է, որ համապատասխան գնահատականները/որակումներն ընկալումների արդյունք են և բացառապես իրավական հարթությունում չեն տեղավորվում:
Ընտրություններն առավելապես քաղաքական գործընթաց են՝ ենթադրելով քաղաքական գնահատականներ: Դրանց արդյունքները սովորաբար չեն գոհացնում հանրության որոշ հատվածների, ընտրական գործընթացի մասնակից քաղաքական միավորների/անհատների, ինչի արդյունքում էլ ծնվում են տարբեր գնահատականներ:
Դատարանում կլանների ենթադրյալ առկայության և ենթադրյալ ազդեցության վերաբերյալ հարցը Սահմանադրական դատարանի դատավորին ուղղելը, անկեղծ ասած, տեղին չեմ համարում:
Համապատասխան սուբյեկտների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա/քննվող բազմաթիվ գործերով տարաբնույթ հարցերի առնչությամբ բոլոր դատավորների կարծիքները/դիրքորոշումները նույնական չեն լինում, չեն համընկնում:
Բոլոր դեպքերում, հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ համապատասխան ակտի ընդունման համար անհրաժեշտ է դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն մեծամասնությունը: Այն դատավորը, որը համաձայն չէ Սահմանադրության 168-րդ հոդվածի համապատասխան կետերով նախատեսված հարցերով Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական/եզրափակիչ մաս(եր)ի հետ, դրանց վերաբերյալ կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը հրապարակվում է նաև Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում:
- Գիտենք, որ ստեղծված է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ըստ Ձեզ՝ այսօր Սահմանադրությունն ունի՞ փոփոխությունների կարիք, թե՞ այն ինքնաբավ է:
- Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ-ի որոշման հրապարակումը՝ դատավորը կաշկանդված է կարծիք արտահայտել համապատասխան փոփոխությունների ոչ միայն սահմանադրականության, այլև, առհասարակ, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչը կարող է ընկալվել որպես նախատրամադրվածություն:
Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելը Սահմանադրության նորմերում ցանկացած փոփոխություն հնարավոր էր ընդունել միայն համապետական հանրաքվեի, այսինքն՝ անմիջական ժողովրդավարության կառուցակարգի միջոցով։ Գործող Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության մի շարք հոդվածներում փոփոխություններ ընդունելու լիազորություն ունի նաև Ազգային ժողովը: Այլ խոսքերով՝ Սահմանադիրը նախատեսել է նաև ներկայացուցչական ժողովրդավարության կառուցակարգի միջոցով Սահմանադրության փոփոխություն(ներ) իրականացնելու հնարավորությունը:
Սահմանադրության փոփոխությունները (լայն առումով) պետք է տեղի ունենան Սահմանադրության զարգացումների համատեքստում, դրանց ծավալը և պարբերականությունը/հաճախականությունը պետք է պայմանավորված լինեն օբյեկտիվ նախադրյալներով. դրանք պետք է լինեն նպատակաուղղված, ամբողջական, համակարգված, ինչպես նաև իրական, այլ ոչ պատրանքային, դրանցով հռչակվող արժեքներն ու սկզբունքները բացարձակապես կտրված չլինեն առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական միջավայրից: Սահմանադրության փոփոխությունների տեսական/ակադեմիական հիմնավորումների և փաստացի առկա իրողությունների միջև անհաղթահարելի խզման առկայության պայմաններում որոշ ժամանակ անց ցցուն կդառնան այդ փոփոխությունների առավելապես հռչակագրային բնույթը, փաստաթղթային ձևակերպում ստացած նպատակադրումներից շեղումները, արդյունքում՝ Սահմանադրության ոչ կենսունակությունը:
- Ինչպե՞ս եք վերաբերում ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին, որի մասին տևական ժամանակ է՝ խոսվում է:
- Նկատի առնելով այն հանգամանքը, որ նշված գաղափարի կյանքի կոչումը ենթադրում է փոփոխություններ Սահմանադրության տեքստում՝ մոտեցումս հայեցակարգային առումով նույնական է (նախորդ հարցի պատասխանի համատեքստում): Բոլոր դեպքերում արտասահմանյան այս կամ այն պետության (պետությունների) փորձի մեխանիկական ընդօրինակումն ու տեղայնացումն առնվազն մասնագիտական դիտանկյունից ընդունելի չեն:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT