Բացվել է Ուռուցքաբանության կենտրոնի Պալիատիվ ծառայության կլինիկան. վարչապետը ծանոթացել է պայմաններին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ) և ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։

777.jpg (516 KB)

Վարչապետ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Պատասխանատուները Կառավարության ղեկավարին ներկայացրել են կլինիկայի գործունեության ուղղություններն ու ծրագրերը. զեկուցվել է, որ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած Պալիատիվ ծառայության կլինիկան համապատասխանում է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին և պատրաստ է մատուցել որակյալ ու հասանելի բժշկական ծառայություններ: Նշվել է, որ հիմնական մասնաշենքի արդիականացման նպատակով իրականացվել են մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքներ, մատուցվելու են նոր ծառայություններ, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար:

778.jpg (965 KB)

Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը ներառում է 45 հաստիք: Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:

Վարչապետը նաև այցելել է ՈւԱԿ-ի նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացել կառուցապատման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Կառավարության ղեկավարի ներկայությամբ հանդիսավորությամբ բացվել է նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։

785.jpg (654 KB)

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկին նախարար,

Հարգելի հյուրեր,

Հարգելի ներկաներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Վ.Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75-ամյակի առիթով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում անձնվիրաբար աշխատել են և իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում ոլորտի զարգացմանը։ Այս ներդրման հայտնի հեղինակներից մեկն այստեղ ներկա է, և ուրախ եմ, ողջունում եմ, որ ահա այս հոբելյանի առիթով մենք ունենք նաև այսպիսի դահլիճ։

779.jpg (542 KB)

Ճիշտն ասած, այսօրվա այս այցը ինձ համար շատ կարևոր է, որովհետև երբ աշխատասենյակներում այս հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում, շատ կարևոր է հետո գալ, տեսնել, թե դրանք ինչի են բերել և հանգեցրել։ Նույնիսկ ինձ համար հաճելիորեն անսպասելի էր, որ մենք պետական առողջապահական հիմնարկ ասելով այլևս կարող ենք հասկանալ նման ենթակառուցվածք և երևույթ, և իհարկե, մեր պատկերացումն այն է, որ մենք պետք է հավասարաբար աջակցենք և’ պետական, և’ մասնավոր հատվածին, որպեսզի նաև ինչ-որ առումով մրցակցություն հարուցենք, որպեսզի նրանց ճիշտ, ազնիվ, արդար մրցակցության պայմաններում կարողանանք ոլորտի զարգացում ունենալ։ Ուրախ եմ, որ ահա այսպիսի օրինակներով տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը կարող է բերել արդյունքների։

Ուրախությամբ եմ նշում, որ առողջապահության ոլորտի և’ պետական, և’ մասնավոր ընկերությունները, կազմակերպությունները նաև խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվում, ինչը չափազանց կարևոր է, որովհետև այդ բյուջետային մուտքերը նաև այդ թվում ծառայում են առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը։

780.jpg (721 KB)

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իհարկե, մեր երկրի կարևորագույն առողջապահական ինստիտուտներից, հաստատություններից է, և մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ուռուցք ունենալը դատավճիռ չէ, և մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղն արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին։ Ուրախ եմ, որ կարողանում ենք քայլ-քայլ գնալ մի իրավիճակի, երբ այդ ընկալումն ամբողջությամբ կհաստատվի նաև Հայաստանի Հանրապետությունում։

Եվ, իհարկե, մեզ համար ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե ստիպված լինենք հիվանդություններ բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականություն և միջավայր ստեղծել, որ նախ, հիվանությունները նախականխվեն, կանխվեն, վաղ ախտորոշվեն, և գործողությունների այս շղթայի գործարկման պարագայում, իհարկե բնականոն կամ պոզիտիվ ելքն ավելի հավանական կդառնա։

781.jpg (874 KB)

Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք հիմա նաև կենտրոնացած ենք հիվանդությունների նախականխման և վաղ հայտնաբերման քաղաքականության վրա։ Նաև մեր Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշումներ կայացնելու շեմին ենք, որը մեզ պիտի օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն, և կարողանանք պատշաճ մակարդակով նաև այդ խնդիրը լուծել։

Իհարկե, բնական է, որ այս հոբելյանը նման հաստատությունում նաև այսպիսի գործնական թեմաների շոշափմամբ է անցնում, բայց վերադառնալով հոբելյանին՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատկերների համար, որ տեսա և, իհարկե, նաև համոզմունք հայտնել, որ ներսի ենթակառուցվածքն ավարտելուց հետո մենք նաև միջավայրը կբերենք նույն տեսքի և մակարդակի։ Դա կարևոր է ընդհանրապես ընկալումը փոխելու համար։

784.jpg (707 KB)

Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, շնորհավորել և հույս հայտնել, որ նման հաստատությունների զարգացմամբ մենք իրոք նոր մակարդակի առողջապահություն կունենանք։ Չնայած պետք է ասել, որ մինչ այս պահը առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ մենք ամաչելու շատ քիչ բան ենք ունեցել կամ չենք ունեցել։ Եթե նույնիսկ եղել են ինչ-որ խնդիրներ՝ շենքային ենթակառուցվածքներ և այլն, դրանք ժամանակի ընթացքում լուծվել են և այլն։ Բայց գիտամասնագիտական ոլորտում, առողջապահության կազմակերպման ոլորտում իսկապես շատ լուրջ հաջողություններ ենք ունեցել, և թերևս հիմա ժամանակն է, որ այդ հաջողությունները հնարավորինս համահունչ լինեն միջազգային թրենդների, գործընթացների հետ։

Ժամանակն է, որ առողջապահության հասանելիության նոր մակարդակ ունենանք ամբողջ հանրապետության ծածկույթով, և ինչպես մենք այսօր քաղաքական կարևոր խնդիր ենք համարում կրթության հասանելիությունը, նույնպիսի կարևոր քաղաքական խնդիր է առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է լինեն արագացուցիչներ, բոլոր տեղերում պետք է լինեն գերժամանակակից սարքեր։

782.jpg (843 KB)

Պետք է լինի ճիշտ ենթակառուցվածք, որպեսզի ճիշտ պացիենտին ճիշտ օղակում ճիշտ սպասարկեն, որպեսզի հնարավոր լինի իսկապես որոշ օղակների ազատել գերծանրաբեռնվածությունից, և առողջապահության ոլորտում այլ հատվածներում, մարզերում, համայնքներում, բնակավայրերում, գյուղերում բացերը լրացնենք։ Այս դեպքում մենք իսկապես կկարողանանք հասնել լիակատար ներդաշնակության»։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետի կողմից արժանացել են պետական պարգևների։ Մասնավորապես՝

ՀՀ նախագահի հրամանագրով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գագիկ Ջիլավյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով։

783.jpg (806 KB)

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի տնօրենի գիտական գծով խորհրդական Գագիկ Բազիկյանը և ՈւԱԿ-ի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ ՈւԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ Վիկտոր Բադեյանը, ՈւԱԿ-ի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Արա Պապյանը և Սերգեյ Մարտիրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։

786.jpg (948 KB)

Վարչապետ Փաշինյանն անձամբ հանձնել է պետական պարգևները և ևս մեկ անգամ շնորհավորել, մաղթել աշխատանքային արդյունավետ գործունեություն։

Միջոցառման շրջանակում Կառավարության ղեկավարը դիտել է ՈւԱԿ-ի 75-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19118 դիտում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը