Ինչ խնդիրներ են առաջացնում Մերձավանում շահագործվող հանքերը, եւ ում աննուններն են փոխկապակցված դրանց հետ

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի բնակիչները դիմել են «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն եւ խնդրել պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել Մերձավանում շահագործվող հանքերի ուղղությամբ:

Վերջիններս նշում են, որ Մերձավանում գործում են մի շարք քարի հանքեր, որոնք արդեն տարիներ շարունակ անօրինական կերպով են աշխատում՝ վնաս պատճառելով պետությանն ու տեղի բնակիչներին:

Նրանց խոսքով՝ խնդրի մասին տեղյակ են մարզային իշխանությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, որի ցուցումով ամիսներ առաջ մարզպետարանի աշխատակիցները խախտումներ են արձանագրել, սակայն դրանք, ըստ բնակիչների, լիարժեք չեն վերացվել: Նրանց խոսքով՝ նշված հանքերից որոշները, բացի անօրինական շահագործումից, ունեն նաեւ տարածքային խախտումներ:

Մերձավան համայնքի բնակիչ Սամվել Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ հանքերին շատ մոտ է իրենց տունը, եւ պարզապես անհնար է դարձել այդ հատվածում ապրելը: «Մենք տանը պատուհան բացելու հնարավորությունից զրկված ենք, քանի որ անտանելի փոշի ու վտանգավոր նյութեր են արտանետվում: Ընտանիքով՝ կնոջս ու երկու մանկահասակ երեխաներիս հետ եմ ապրում, այդ փոշին քաղցկեղի ու տարբեր հիվանդությունների բուն է»,- նշեց նա:

Սամվել Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ դիմել է համայնքապետարան, եկել են, նայել, բայց առանց խնդրին որեւէ լուծում տալու՝ հեռացել: Բնակիչը ասաց, որ պատրաստվում է դիմել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին, որպեսզի այս հարցը ընդգրկվի ավագանու օրակարգային նախագծերի թվում:

Սամվելի խոսքով՝ եթե հարցին այդ կերպ էլ լուծում չտրվի, ստիպված է լինելու տունը վաճառել ու տեղափոխվել այդտեղից: «Իմ բարեկամներից մեկն էլ այդ հատվածին մոտ այգիներ ունի, բայց հանքերի փոշին ու կեղտը վատ ազդեցություն են ունեցել պտղատու ծառերի աճի վրա: Այնպիսի փոշի է բարձրանում, որ թվում է՝ օրերով մառախուղ է նստած»,- ընդգծեց նա:

Մերձավանի մեկ այլ բնակչի փոխանցմամբ էլ՝ հանքերից «Օստ Շին» շինարարական ընկերությունը, որը շահագործում է Մերձավանի բազալտի հանքավայրը, որոշ հատվածի նկատմամբ չունի շահագործելու իրավունք. շուրջ 1,7 հա գյուղատնտեսական նշանակության է, եւ չունի Կառավարության համապատասխան որոշում: Ըստ բնակչի՝ կասեցրել են հանքի շագործումը, սակայն սեփականատերը շարունակում է օգտագործել այն:

Ըստ տեղեղեկությունների՝ հանքը պատկանում է Սեւակ Օխանյանին: Վերջինս մեր զրույցում հերքեց այն անօրինական շահագործելու մասին պնդումները՝ նշելով՝ ընկերությունը 2013 թվականից ունի պահանջվող բոլոր փաստաթղթերն ու աշխատում է օրինական ձեւով: Օխանյանը նաեւ որպես ապացույց ուղարկեց համապատասխան փաստաթղթերը:

«Ենթադրում եմ, թե համայնքի բնակիչներն ինչի համար են բողոքում, երեւի մտածում են՝ համայնքի ունեցվածքն ենք տանում, բայց համայնքին շատ քիչ գումար տալիս: Պետք է նշեմ, որ տարեկան 800 հազար դրամ գումար եմ համայնքին վճարում, 700 հազար հողի հարկ եւ այլն, 100 հազարից ավելի էլ՝ դրամագլուխ: Համայնքը ուզում է, որ մենք մեկ «զրո» ավելի վճարենք, գիտեն՝ հանք ենք շահագործում, ուրեմն՝ միլիոնատե՞ր ենք»,- վրդովմունք հայտնեց նա: Զրուցակիցը, անդրադառնալով այն պնդումներին, թե շահագործում է գյուղատնտեսական նշանակության հող, նկատեց՝ որոշ հատված կա, որի համար բազմիցս դիմել է համայնքապետարան՝ նշանակությունը փոխելու համար, սակայն չեն արել:

Իսկ ահա Մերձավանի մեկ այլ հանք էլ՝ «Էջմիածին շինանյութ» ԲԲԸ-ը, մեր ունեցած տեղեկություններով՝ պատկանում է ՀՀԿ-ական, «Մեյմանդար» շուկայի սեփականատեր Մարզպետ Ենոքյանին, որը հանրությանն առավել հայտնի է Մեյմանդարի Մասո անունով: Ըստ մերձավանցիների՝ տարիներ շարունակ այս հանքն էլ անօրինական շահագործել են՝ համագործակցելով նախկին գյուղապետի հետ: Հետագայում էլ Մարզպետ Ենոքյանի որդին՝ Նարեկ Ենոքյանը, հանքը տվել է շահագործման ոմն Արմեն Ղեւոնդյանի: «Հանքը իրավունք չունեն շահագործելու, վկայականը 99 տարով տրված է՝ որպես անօգտագործելի հողատարածք»,- պնդեցին Մերձավանի որոշ բնակիչներ:

Կապ հաստատեցինք նաեւ Արմեն Ղեւոնդյանի հետ: Նա մեր զրույցում հայտնեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով արդեն մեկ ամսից ավելի է՝ հանքը չի շահագործվում: Ղեւոնդյանի վստահեցմամբ՝ իրենք աշխատում են այնպես, որ հնարավորինս քիչ փոշի բարձրանա:

«Մենք քարի հետ միասին ջուր ենք տալիս մեր սարքավորմանը. ջուր է միանում, քարը թռչվում է, եւ փոշի հնարավորինս քիչ է բարձրանում: Բնականաբար, 100 տոկոսով հնարավոր չէ կտրել փոշին, բայց փորձում ենք քչացնել»,- ասաց Ղեւոնդյանը: Նրա վստահեցմամբ՝ 3 օրվա մեջ 5 տոննա ջուր է օգտագործվում. «Երեւի Մերձավանի դաչաներից են այդ բողոքները եկել, որովհետեւ իրենք ուզեն-չուզեն փոշու մեջ են ապրելու, քանի որ այդ հատվածում փոշին ամռանն ու գարնանը շատ-շատ է: Դա հանքը շահագործելու հետեւանքով չէ: Մնացած կռիվը թող բնության հետ տան»:

«Մեգա Շին» ՍՊԸ-ն էլ պատկանում է Մերձավան համայնքի նախկին ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդուն՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանին, որը ներքին պայմանավորվածությամբ սնանկ ճանաչված հանքերից մեկից՝ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ից, իրացնում է քարեր: Գյուղացիների փոխանցմամբ՝ այս հանքը եւս տարածքային խախտումներով է աշխատում:

Կապ հաստատեցինք նաեւ Վոլոդյա Գրիգորյանի հետ: Նա նշեց, որ իրենց է պատկանում «Վոլոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն: Սակայն, երբ որոշել է, որ պետք է քաղաքականությամբ զբաղվի, բիզնեսից, իր խոսքով, հեռու է մնացել:

«Այդ կազմակերպություններն այլեւս ուրիշ անձանց են պատկանում, ուրիշ մարդիկ են տնօրեն: «Վոլոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն ունի քարջարդիչ կետ Մերձավանում եւ Երեւանի՝ իրեն պատկանող հանքավայրերից արդյունահանած քարերը տանում է Մերձավան, մշակում՝ որպես խճանյութ: Երեւան քաղաքում շատ բարդ է, դրա համար այդ գործընթացը կազմակերպվում է մարզում: Իսկ «Մեգա Շին»-ն էլ Երեւան քաղաքում կատլավաններ է քանդում, տեղից դուրս եկած քարերը եւս տեղափոխում են Մերձավան՝ քարջարդիչով մշակելու ու շինանյութ ստանալու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ունեն համապատասխան բոլոր փաստաթղթերն ու շինթույլտվությունները:

Անդրադառնալով բնակիչների բողոքներին՝ Գրիգորյանը նկատեց՝ այսքան տարի շահագործում են այդ տարածքում հանքերը, ինչո՞ւ են այդ մարդիկ նոր հիշել:

Նա հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե «Շեն Հոլդինգ»-ից գաղտնի կերպով քարեր են տանում. «Գիշերով գործ անող չենք, օրը ցերեկով ենք գործ անում եւ հենց հիմա էլ աշխատում ենք»:

Արմավիրի մարզպետարանի Բնապահպանության բաժնի պետ Գոռ Մելիքյանն էլ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, հայտնեց, որ ամիսներ առաջ ուսումնասիրություն են կատարել ու որոշ հանքերի դեպքում իսկապես թերացումներ են բացահայտվել, մասնավորապես՝ «Մեգա Շին» ՍՊԸ-ն փաստաթղթային անճշտություններով է աշխատել, սակայն, ըստ Մելիքյանի, այժմ ամեն ինչ նորմալ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4971 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել