Երևան
12 °C
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի հերքում, որ Երևանին ամանորյա տոնական տեսք հաղորդելու համար եղել են որոշակի բացթողումներ, ինչն էլ կապում է կատարված աշխատանքի կազմակերպման փոքր-ինչ թերացումների հետ:
«Ես արդեն ասել եմ, բայց կարող եմ կրկնել, որ այո՛, մենք ունեցել ենք բացթողումներ, և եթե մի փոքր ճիշտ պլանավորված լիներ ամեն ինչ, միգուցե դրան չհասնեինք: Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, սակայն ինձ համար անհասկանալի էր, որ եթե սխալն ի սկզբանե են տեսել, ինչո՞ւ են սպասել, որ այդ սխալն ամբողջությամբ իրականացվի ու վերջին օրով, երբ ամբողջությամբ զարդարանքն արված էր, այդ փաստն օգտագործեին ու բարձրաձայնեին: Նույնիսկ տեսանք՝ ինչպես են լրատվամիջոցների աշխատակիցները պատի մեջ ինչ-որ բան մտցնում՝ նկարահանելու նպատակով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Քաղաքապետի խոսքով՝ վերականգնողական աշխատանքների ժամանակ ոչ միայն այս շրջանակներում կրած վնասի, այլև տարիներ շարունակ եղած վնասների մասով պետք է մրցույթ հայտարարեն և ընդհանուր փոփոխության ենթարկեն:
Խոսելով մեկ այլ՝ «հավերժական» դարձած խնդրից՝ Երևանի փողոցներում փողոցային առևտրից՝ վերջինս նկատում է՝ վերջին չորս տարիների ընթացքում աշխատանքի բերումով եղել է տարբեր քաղաքներում և բոլոր տեղերում հանդիպել երևույթը:
«Եթե, օրինակ, գնաք սիրո մայրաքաղաք Փարիզ և Էյֆելյան աշտարակի մոտ տեսնեք, թե ինչպես են օտարերկրյա քաղաքացիները մսից տարբեր քաբաբներ ու տժվժիկներ պատրաստում, չզարմանաք: Դրսում՝ հենց աշտարակի տակ, ակնոցների վաճառք են իրականացնում: Ես չեմ ասում, որ եթե այլ քաղաքներում այդպես է, այդ խնդիրը կա, ուրեմն մեզ մոտ էլ պետք է լինի: Իհարկե՝ ոչ, պարզապես ուզում եմ ասել, որ բոլոր քաղաքներում էլ խնդիրները հիմնականում նույնն են, լուծման տարբերակները կարող են տարբեր լինել»,- կարծում է Սարգսյանը:
Ըստ նրա՝ եթե չլինի պահանջարկ, ապա առաջարկ էլ չի լինի. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են մեր քաղաքացիները փողոցից առևտուր իրականացնում, քանի որ քաղաքային միջավայրում օդի աղտոտվածության մակարդակն ավելի բարձր է, և պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Մաշտոցի պողոտայում վաճառվող բանջարեղենի վրա ինչքա՞ն արտանետումներ են նստել: Եթե քաղաքացիները սկսեն չգնել, ապա վաճառք էլ չի լինի»:
Քաղաքապետը հիշեցնում է, որ օրենսդրական ոչ մի փոփոխություն այս պահի դրությամբ չեն իրականացրել, սակայն նախագիծ են ներկայացրել Կառավարություն, որը հաստատվել է Ազգային ժողովում. «ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել և հավանություն ստանալով՝ պետք է օրակարգ ներառվի: Օրենքի նախագծով տեղական իշխանություններին հնարավորություն կտրվի առգրավվել ապրանքը»:
Վերջինս վերոնշյալ խնդրի հետ կապված դեպքեր է հիշում. «Վերջերս էլի դեպքեր ունեինք՝ բամբակն այնպիսի պայմաններում էր պատրաստվում, որ ես անձամբ իմ երեխային նման բամբակ չեմ տա՝ ուտի: Բացի դա, անվտանգության խնդիր կա: Մարդաշատ վայրերում գազի բալոններով պայմանական բամբակ են պատրաստում, և շատ դեպքերում այդ նույն քաղաքացիները բարձրաձայնում են, որ սոցիալական խնդիր են լուծում, ապրելու գումար չունեն և նման այլ բաներ: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, և մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Եվ հետո, կարող եմ ասել, որ քաղաքապետարանի ենթակայության տակ բավականին շատ աշխատատեղեր կան, կարող են գալ և աշխատել: Որևէ մեկի բարեկեցությունը չպետք է ապահովվի մնացածի անվտանգության հաշվին»:
Վերջինս լիահույս է, որ Ազգային ժողովում վերոնշյալ օրենքի նախագիծը կընդունվի, և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարներին հնարավորություն կտրվի այդ գործիքն օգտագործել՝ փողոցային առևտուրը կանխարգելելու համար:
Խոսելով մեկ այլ ոչ պակաս կարևոր՝ մայրաքաղաքում հասարակական զուգարանների բացակայության մասին՝ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ՝ այո՛, այդ խնդիրն ունենք, որը չի լուծվել, և որին միգուցե առաջնահերթություն չեն տվել:
«Այս պահի դրությամբ որոշ նախագծեր են քննարկվում, որպեսզի մասնավորը ներդրում իրականացնի, և այդ խնդիրը կարողանանք լուծել: Եթե չեմ սխալվում, քաղաքապետարանի ենթակայության տակ 14 կամ 16 հասարակական զուգարան ունենք տարբեր վարչական շրջաններում, որոնք մենք ենք սպասարկում»,- վստահեցնում է նա:
Խոսելով նաև որոշ ժամանակ առաջ Թեհրան պաշտոնական այցից՝ Հրաչյա Սարգսյանը նկատում է՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական իրավիճակը՝ մենք Իրանի հետ պետք է բարեկամություն անենք:
«Ինձ մոտ ընկալում էր, որ Հայաստանն Իրանին այդքան էլ լավ չի ճանաչում, և մենք իրար բացահայտելու անհրաժեշտություն ունենք: Բավականին ուժեղ տնտեսություն ունի, բավականին զարգացած ենթակառուցվածքներ: Ինձ համար զարմանալի էր, որ 250 կիլոմետր մետրո ունեն՝ 144 կանգառով, և պլանավորում են մոտակա 5 տարում ավելացնել ևս 150 կիլոմետր: Կարծում եմ՝ կան ձևավորված կարողություններ, որ մենք կարող ենք օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության, և վստահ եմ, որ կլինեն կարողություններ, որ իրենք կուզենան մեզնից վերցնել: Անցյալ տարի էլ՝ հունիս-հուլիս ամիսներին, Ֆրանսիայում էինք, և ասեմ, որ բոլոր քաղաքներից ինչ-որ մի բան բերել եմ Երևան»,- ասում է նա:
Նա նաև նկատում է. «Շատ ուրախալի է, որ մեր մյուս հարևանը՝ բարձր ղեկավարության մակարդակով, շատ ծանր է տարել Երևանի և Թեհրանի քույր քաղաքներ դառնալու փաստը: Հաշվի առնելով նաև սա՝ կարծում եմ՝ ճիշտ ուղղության վրա ենք»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT