Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Իջևան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պաշտոնատար այլ անձինք:
Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են վարչատարածքային բարեփոխումները: Ըստ այդմ՝ համայնքների թիվը մինչ միավորումը եղել է 62, իսկ միավորումից հետո՝ 4: Միավորման արդյունքում համայնքապետարանների հաստիքներն օպտիմալացվել են 32 տոկոսով, համայնքային ծառայողների թիվը՝ 14 տոկոսով, ավագանու անդամների թիվը՝ 52 տոկոսով, ավագանու կին անդամների թիվն աճել է 115 տոկոսով: Իրականացվել է 60 համայնքային ծառայողի վերապատրաստում: Աշխատավարձերը բարձրացել են 20 տոկոսով: Վարչապետին տեղեկատվություն է տրամադրվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ:

Տավուշի մարզում կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով նախ ներակայացվել է, որ կա 23 հիմնական դպրոց, 4 ավագ դպրոց և 53 միջնակարգ դպրոց, որոնցից 32-ի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, 31-ինը՝ բավարար, 17-ինը՝ անբավարար: Զեկուցվել է, որ 31 դպրոցում խնայողությունների հաշվին իրականացվել են ծրագրեր: Դովեղում, Կիրանցում և Գանձաքարում կառուցվում է 3 դպրոց, 2 դպրոցի կառուցում էլ նախատեսվում է Նավուրում և Գոշում: Ուսուցիչների ատեստավորման գործընթացի շրջանակում զեկուցվել է, որ մարզում 1634 ուսուցիչներից պարտադիր ատեստավորվել են 809-ը, 72-ն անցել են կամավոր ատեստավորում, 19 ուսուցիչ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրից են:
Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև հաշվետու տարում մարզում իրականացված մշակութային և սպորտային միջոցառումների և ծրագրերի, մարզում գործող մշակութային կազմակերպությունների մասին, ընդգծել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր՝ վազք, խճուղավազք և սեղանի թենիս նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածության փաստը:
Նախադպրոցական հաստատությունների մասով ներկայացվել է, որ մարզում գործում է 63 մանկապարտեզ, որից 59-ը` համայնքային, 4-ը` մասնավոր: Վարչապետին զեկուցվել է, որ 56 համայնքային մանկապարտեզի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, իսկ 7-ը՝ բավարար: 2018-2022թթ. Իջևանում կառուցվել է 2 նոր մանկապարտեզ, հիմնանորոգվել՝ 23-ը, 2023թ. նախատեսվում է ևս 3-ը վերակառուցել: Ընդգծվել է, որ նոր կառուցված և հիմնանորոգված մանկապարտեզներն ապահովված են անհրաժեշտ գույքով:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է քաղաքաշինության ոլորտում 2019-2022թթ. շինթույլտվությունների և կատարված ներդրումների մասին, ինչպես նաև անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի ֆինանսավորման (294,6 մլն դրամ) մասին, որն օգտագործվել է առողջապահական (6.9 տոկոս) և դպրոցաշինական (93.1 տոկոս) նպատակներով:
Ենթակառուցվածքների բարեփոխումների շրջանակում ներկայացվել է, որ իրականացվել է ջրամատակարարման և ջրահեռացման 19 ծրագիր (1 384 մլն․ դրամ), գազիֆիկացման 23 ծրագիր ( 141,4 մլն․ դրամ), էներգետիկայի 68 ծրագիր (1 407,4 մլն․ դրամ), ոռոգման 11 ծրագիր (407,4 մլն․ դրամ):

Ճանապարհաշինության մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում 153 կմ միջպետական ճանապարհներից վերանորոգվել է 5 կմ, 361 կմ հանրապետական նշանակության ճանապարհներից՝ 51 կմ, 1207 կմ տեղական և համայնքային նշանակության ճանապարհներից՝ 34 կմ: Ճանապարհաշինության համար 2022թ․ նախատեսված բյուջեն կազմել է 9,43 մլրդ դրամ:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով 2022թ․ ծրագրերի (1,1 մլրդ դրամ) շրջանակում իրականացվել է ջրամատակարարման 2 ծրագիր (267,1 մլն դրամ), ոռոգման համակարգերի վերանորոգման 1 ծրագիր (12,48 մլն դրամ), դպրոցաշինության 1 ծրագիր (210,5 մլն դրամ), կոմունալ ծառայությունների բարելավման և հասարակական տրանսպորտային ցանցի ձևավորման 1 ծրագիր (299,0 մլն դրամ), 35 հատ 540,5 ԿՎտ արևային ֆոտովոլտային կայանների մատակարարման և տեղակայման ծրագիր (148,6 մլն դրամ) և համայնքների տեխնիկական վերազինման 1 ծրագիր (176,7 մլն դրամ):
Մանրամասներ են ներակայացվել գյուղատնտեսության և հողօգտագործման մասով, զեկուցվել է 2022թ․ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի մասին: Ծրագրերը ներառել են հետևյալ ոլորտները՝ աշնանացան ցորեն, սուբսիդավորվող վարկեր, պարարտանյութերի ծրագիր, ինտենսիվ այգեգործություն/կաթիլային ոռոգում, տավարաբուծություն, ապահովագրական ծրագրեր, ոչխարաբուծություն և այծաբուծություն, ՓՄ խելացի անասնաշենք, հումքի մթերման վարկ, ագրոպարեն, գյուղ լիզինգ:
Հողօգտագործման մասով զեկուցվել է, որ տրվել է 1755,6 հա պետական հողերի վարձակալություն, 1315,9 հա համայնքային հողերի վարձակալություն, առկա են 11412 հա սահմանամերձ չօգտագործվող հողատարածքներ:
Հաշվետու տարում Տավուշում մշակվել է 5333 հեկտար հողատարածք, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 250 հեկտարով: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնել է նաև կաթիլային համակարգով գործող 230 հեկտար այգի, 53 հա ինտենսիվ այգի: 2021 թվականի համեմատ ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը կտրուկ ավելացել են. այդ տարվա ընթացքում հիմնվել էր ընդամենը 4 հա ինտենսիվ այգի: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 46 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 600 մլն դրամով:
Վարչապետին ներակայացվել է նաև առողջապահական ծրագրերի իրականացման, բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ըստ այդմ՝ հումանիտար և կենտրոնացված կարգով տրամադրվել է դեղորայք, իմունականխարգելում-սառցարաններ և սառնարաններ, ձեռք է բերվել մեկ շտապ օգնության մեքենա, 6 թթվածնային կոնցենտրատորներ, Իջևանի բժշկական կենտրոնի համար համակարգչային տոմոգրաֆիա, Իջևանի բժշկական կենտրոնում ստեղծվել է հեմոդիալիզի բաժանմունք, ձեռք են բերվել բուժսարքավորումներ, բժշկական պարագաներ և այլ գույք: Այս նպատակով ներդրվել է 395 մլն դրամ: Ներկայացնելով շենքային պայմանները` նշվել է, որ ԲԿ-ներից 22- ը գտնվում են բավարար վիճակում, 2-ը ենթակա են նորոգման (Կոթիի և Զորականի ԳԲԱ-ներ), 4-ը ենթակա է վերակառուցման՝ (Այրումի, Կողբի, Գետահովիտի և Պառավաքարի ԳԲԱ-ներ)։
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են նաև սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքների, արտաքին կապերի և միջազգային համագործակցության, այդ թվում՝ միջազգային և այլ կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացման մասին:
Հաշվետու տարում Տավուշի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներկայացվել է, որ 2018-2022 թթ․ իրականացված 63 սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 6,86 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 59.8 տոկոս, համայնքի մասը՝ 34.8 տոկոս, այլ ներդրողներինը՝ 5.4 տոկոս:
Ներկայացնելով 2018-2022 թթ․ սուբվենցիոն ծրագրերն ըստ ոլորտների, նշվել է, որ իրականացվել է 299260 քմ ասֆալտապատման 35 ենթածրագիր (3,839 մլրդ դրամ), 65 կմ լուսավորության 6 ենթածրագիր (421 մլն դրամ), ջրամատակարարման/ջրահեռացման 8 ենթածրագիր (70 կմ/2744 ջրաչափ՝ 775 մլն դրամ), 19,7 կմ/1000 հա ոռոգման համակարգի 6 ենթածրագիր (340 մլն դրամ), մանկապարտեզների 4 ենթածրագիր (154 մլն դր), բնակարանաշինության, էներգոարդյունավետ բնակարանների 19 ենթածրագիր (19450 քմ տանիք՝ 1,130 մլրդ դրամ), համայնքային նշանակության օբյեկտների 11 ենթածրագիր (167 մլն դրամ), տեխնիկայի ձեռքբերման 2 ենթածրագիր (2 ավտոբուս, 1 տրակտոր՝ 34 մլն դրամ):
2022թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերը 16-ն են, ընդհանուր արժեքը կազմում է 4.3 մլրդ դրամ, որից պետբյուջեի մասը կազմում է 2․4 մլրդ դրամ, համայնքների մասը՝ 1․9 մլրդ դրամ: 2023թ. սուբվենցիոն ծրագրերի մասով զեկուցվել է, որ ներկայացվել է 20 ծրագիր (6.1 մլրդ դրամ), որից պետական բյուջեի մասը կազմում է 3,7 մլրդ դրամ, իսկ համայնքի մասը՝ 2,4 մլրդ դրամ:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա հիմնախնդիրներին՝ անտառահատմանը, աղբահանությանը, հեռագնա արոտների հասանելիությանն ու բաշխվածությանը:
Վարչապետին ներկայացվել է նաև բյուջեի կատարողականը, որի շրջանակում իրականցվել են ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում, մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ, հանրակրթական ծրագրեր, ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման գնի սակագնի մասնակի փոխատուցում, անշարժ գույքի հարկի փոխատուցում, կապիտալ սուբվենցիաների տրամադրում, ՀՀ մարզերում առաջնահերթ կամ հրատապ լուծում պահանջող ծրագրեր:
Զեկուցվել է նաև, որ Տավուշի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի կազմել են 1,49 մլրդ դրամ` նախորդ տարվա 1,34 մլրդ դրամի դիմաց:
Նշվել է, որ մարզում առկա է Քաղաքացիների սպասարկման 6 գրասենյակ, որոնք գործում են մեկ պատուհան սկզբունքով` մատուցելով պետական տարբեր ծառայություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը նշել է, որ համայնքների կառավարման առանցքային նպատակը պետք է լինի բյուջեի աճը և այդ ուղղությամբ պետք է իրականացվեն հետևողական աշխատանքներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել` քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման և հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի ծառայություններ ստանալու համար դուրս գալ բնակավայրից:
Կառավարության ղեկավարը ընդգծել է Տավուշի մարզի համայնքների կողմից սուբվենցիոն ծրագրերի ընդլայնումը և ընդգծել մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և այլ կապիտալ ծրագրերի ավելացման անհրաժեշտությունը: Նշվել է նաև համապատասխան ստանդարտներով գրունտային ճանապարհների կառուցման և սպասարկման, ճանապարհների սալապատման կարողությունների զարգացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև հանքավայրերի գործունեությանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին, այդ թվում իրավապահ մարմիններին հետևողական պայքար տանել անօրինական գործող հանքավայրերի գործունեության դեմ:
Վարչապետը կարևորել է նաև մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, տնամերձ այգիների որակի բարձրացման խրախուսումը և հավելել, որ մարզերը պետք է կառավարության աջակցությամբ ունենան գյուղատնտեսության ուղղվածության և զարգացման ռազմավարություններ: «Պետք է բարձրարժեք կուլտուրաների, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ առաջ շարժվել և զարգացնել գյուղատնտեսությունը: Մեր խնդիրն է, որպեսզի մարդն աշխատելով հողի վրա` լավ ապրի, կարողանա լուծել իր սոցիալական խնդիրները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը վերը նշված հարցերի շուրջ տվել է կոնկրետ հանձնարարականներ: Ընդգծվել է նաև սպանդանոցների գործունեության և վաճառքի կետերի նկատմամբ առավելագույն հսկողություն իրականացնելու կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև անտառհատումների դեմ պայքարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այլընտրանքային էներգետիկայի, մարզական ենթակառուցվածքների զարգացմանը և այլ հարցերի:
Զեկուցվել են նաև մարզում քրեածին իրավիճակի, Պարեկային ծառայության գործունեության մասին` ընդգծելով, որ հատկապես վերջինիս գործունեության արդյունքում նվազել է ավտովթարների թիվը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT