Ցեղասպանության մասին լռելը մեծ հետևանքներ է կրում, պատմությունը դատելու է մարդկանց մահվան վրա աչք փակողներին. Էրդողան

16/02/2024 schedule11:57

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ կիսվել է իր տեսակետներով:

Հատկանշական է, որ Էրդողանը խոսել է թեմաներից, որոնք առնչվում են նաև հենց իրեն: Նա խորհուրդ է տվել առերեսվել պատմական ճշմարտությանը, որը կապ ունի հենց Թուրքիայի պատմության հետ: 

Մամուլի հետ զրույցում Էրդողանը գոհունակություն է հայտնել Գազա մարդասիրական օգնության առաքման դրական զարգացումների կապակցությամբ։

«Մենք լուծումներ ենք քննարկել, մասնավորապես՝ Եգիպտոսի նախագահ պարոն Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։ Նա ասել է, որ այդ հարցում Իսրայելի վրա ճնշումը կշարունակվի»,- նշել է թուրք առաջնորդը։

Նախագահն ընդգծել է ինչպես Եգիպտոսի առաջնորդի, այնպես էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ բանակցությունների շարունակման կարևորությունը։ Էրդողանը նաև դատապարտել է Իսրայելի գործողությունները Ռաֆահ քաղաքում՝ դրանք անվանելով «անմարդկային արարք», որն Իսրայելի համար դարձել է սովորական բիզնես։

«Մենք ասել ենք, որ չենք կարող զիջումների գնալ մարդկանց անվտանգության հարցում։ Մտածեք, թե արդյոք կա՞ որևէ բան, որը համապատասխանում է մարդկային արժեքներին, ռազմական իրավունքին, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին՝ ասելով խաղաղ բնակիչներին «գնացեք այս տարածք, անվտանգ է», և հետո ռմբակոծեք այդ տարածքը: Մարդկությունը պետք է որքան հնարավոր է շուտ լսի այս աղաղակը։

Այս ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է կրում։ Պատմությունը դատելու է նրանց, ովքեր աչք են փակել այս մարդկանց բացահայտ սպանության վրա։ Նրանք, ովքեր ստորագրում են այս ցեղասպանությունը, արդեն մեղավոր են հայտարարվել պատմության առաջ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Իսրայելը մեկուսացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ։ Սակայն, չնայած դրան, դաժան հարձակումները շարունակվում են։ Էրդողանը ափսոսանք է հայտնել խաղաղության կոչերի անարդյունավետության համար հատկապես Միացյալ Նահանգների դիրքորոշման պատճառով։

«Չնայած իրավիճակն այսպիսին է, մենք շարունակում ենք աշխատել հրադադարի և խաղաղության հասնելու ուղղությամբ, քանի որ այլ ելք չունենք»,- ընդգծել է պետության ղեկավարը։ 

Էրդողանը նաև նշել է որոշ երկրների դիրքորոշման փոփոխությունը, որոնք ի սկզբանե աջակցել են Իսրայելին և ընդգծել կայուն խաղաղության հասնելու համար հետագա ջանքերի անհրաժեշտությունը, ներառյալ անկախ Պաղեստին պետության ճանաչումը:

«Թուրքիան պաշտպանում է ոչ միայն պաղեստինցի եղբայրներին, այլև մարդու իրավունքները, խաղաղությունը, միջազգային իրավունքը։ Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս իր անկեղծությունն այս հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ «գլոբալ համակարգի արատավոր կառուցվածքը» պետք է փոխվի՝ հետագա ջարդերը կանխելու համար։

Տպել
1632 դիտում

Տեղի է ունեցել ՔՊ Աջափնյակ տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստը. վարչապետը հանդես է եկել ելույթով

Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում ահազանգեր են ստացվել սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ

Աննա Հակոբյանն այցելել է «Արգելված քաղաք». այցը Չինաստան շարունակվում է (տեսանյութ)

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Երևանի որոշ թաղամասերում հորդառատ անձրևից բացի նաև կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը

Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 4-ի. համաճարակային իրավիճակը Հայաստանում

Գևորգ Պապոյանը Արարատում հետևել է խաղողի մթերումների ընթացքին և տեղում քննարկել առկա խնդիրները (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցեր են քննարկել

Ուկրաինայի հերոսը՝ ռազմական բժիշկ Իվչուկը, Լենյա Ումերովան տանն են. Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Գարեգին ուզումպատորը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է, իրենք քոք մաշող են. Շիրինյան

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Պաշտոնանկություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. վարչապետը որոշում է ստորագրել

Երեք բառանոց հաղորդագրություն. ինչ են ասել Մբապեին ՊՍԺ-ից

Շուն գնելու դիմաց քաղաքացուն վճարած 1000 դոլարի մի մասը կեղծ է եղել

Չկա փակ դուռ և անհնար որևէ բան աշխարհում. Ալեն Սիմոնյանի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում

Արշակյանը Սինտիա Լոպես Կաստրոյին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ-ի կողմից գործադրվող ջանքերը

Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Միջանցքի հետ կապված Ռուսաստանը փորձում է «փափուկ» բարձ դնել Իրանի գլխի տակ, որը ԻԻՀ-ում հասկացել են. իրանագետ

Բայրամովն ու Սերդար Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ապագայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է տալիս խթանելու հավաքական ջանքերը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել

Գնի´ր լավագույն գրքերը 20% քեշբեքով

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» -ի բարեգործական հիմնադրամները գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

Իգոր Խաչատուրովի ընկերությունը վերականգնել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցրած 102 մլն դրամը

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը չպետք է խաթարվի. նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու որոշումը բեկանվել է, ուղարկվել նոր քննության

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

Ղրիմի թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առարկա է. Պեսկով

Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի. Պապիկյանը մասնակցել է Սյանշանի համաժողովի բացմանն ու նիստին

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ ՍԴ-ն և Իրաքի Դաշնային գերագույն դատարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՊԵԿ մի խումբ պաշտոնյաների կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել. կան կալանավորվածներ

Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի. Լուիս Մորենո Օկամպո

Բախվել են Վարդենիս-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Կիա»-ն. կա 7 վիրավոր

Վարչապետը մասնակցել է Ճառագայթային բժշկական նոր կենտրոնի բացմանը (տեսանյութ)

ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՊՆ համապատասխան ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել

Ալեն Սիմոնյանն այցելել է «Ինժեներական քաղաք». մանրամասն ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները

Նարեկ Մկրտչյանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահը համատեղ նախաձեռնություններին առնչվող հարցեր են քննարկել

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին՝ ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը. Սիդարթա Դատտա