Երևան
2 °C
Բացահայտվել են ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ խոսքը բնակարանների առուվաճառքի գործընթացի մասին է, որոնց ժամանակ մի քանի դրվագով տեղի են ունեցել խաբեություններ և առանձնապես խոշոր չափերով յուրացումներ:
«Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274 միլիոն 712 դրամ, մեկ դեպքում էլ բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։
Այդ կերպ քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34 հազար ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ․ սեպտեմբեր տարբեր պատճառաբանություններով նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը, և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34 հազար ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110 միլիոն ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67 միլիոն 440 հազար ՀՀ դրամ, իսկ մնացած 42 միլիոն 560 հազար ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան:
Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42 միլիոն 560 հազար ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, ՔԿ-ից հորդորում են դիմել վարույթն իրականացնող մարմնին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին
Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը
Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր
Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել
Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան
Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը
ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
Ուզբեկստանի հրավերով ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունները
Համագործակցությունը եղել է օրինակելի. Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լվովի հայ համայնքի հետ
Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Դիվանագիտական փոխատեղում և պաշտոններից հետկանչեր. նախագահի հրամանագրերով մի քանի երկրում ՀՀ-ն նոր դեսպաններ ունի
Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում
Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար
Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել
Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով
Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել
Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին
Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ
Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են
«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն
Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան
© 2024 Հայկական ժամանակ