Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

31/10/2024 schedule16:50

Վայոց ձորի մարզում ծառայության մեջ գտնվող պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41-ամյա բնակչին:

«ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983թ․։

2024թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց Ձորի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում քաղաքացու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ոտքի ծնկան հոդի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժհաստատություն է տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայող:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներին է մոտեցել Վայոց ձորի մարզի 41–ամյա բնակիչը՝ ոչ սթափ վիճակում, և սկսել անհարկի վիճաբանել նրանց հետ։

Տղամարդը, չենթարկվելով հակաիրավական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ պարեկների հորդորներին, շարունակել է նույն վարքագիծը՝ հնչեցնելով հայհոյանքներ: 41–ամյա տղամարդը, մոտենալով պարեկային ծառայողներից մեկին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին և քաշքշել նրան։ Տեսնելով այս ամենը՝ պարեկային մյուս ծառայողը արցունքաբեր գազ է կիրառել նրա նկատմամբ, որից հետո նրանց է մոտեցել մոտ 10 քաղաքացի և խոչընդոտել պարեկների օրինական գործողությունները: Քաշքշոցի ժամանակ 41–ամյա տղամարդը հրել է պարեկներից մեկին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել առվի մեջ և ոտքը հարվածել բետոնե հատվածին: 41–ամյա տղամարդու գործողությունների արդյունքում վնասվել և պատռվել է նաև պարեկային մյուս ծառայողի լուսաանդրադարձիչ բաճկոնը և ձեռքի ռադիոկայանի միացման կոճակը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 41–ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը), 452-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասերով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, սակայն դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է համակցված՝ տնային կալանք և բացակայելու արգելք:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Տպել
175 դիտում

Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում

Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)

Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար

Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել

Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ

ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով

Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները

Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին

Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ

Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են

«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն

Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան

Բանակում ինքնասպանությունները, դրանց հասցնելու դեպքերն ու սպանությունները մեր մարտահրավերներն են. նախարար

Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին. Լավրով

Խոշոր ավտովթար Տավուշում. կան տուժածներ

Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈՒ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան

Բայդենի արտահայտություններից հետո Թրամփը հանրահավաքին ներկայացել է աղբատար մեքենայով (տեսանյութ)

Աստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ

Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով (տեսանյութ)

Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին

ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները

Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ

Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է

Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)

Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը

Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար

200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան

Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում