Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը

31/10/2024 schedule20:30

Թե ո՞վ կփոխարինի Ջոյ Բայդենի վարչակազմին ԱՄՆ նախագահական ընտրություններում, պարզ կլինի օրեր անց․ նոյեմբերի 5-ին ամերիկացի ժողովրդի որոշումից աշխարհաքաղաքական նոր զարգացումներն ու սպասվող փոփոխությունները շրջադարձային կլինեն. աշխարհի տնտեսական, քաղաքական, ռազմական և այլ առումներով ամենահզոր երկրներից մեկը կղեկավարի կա՛մ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը, կա՛մ էլ, նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ ԱՄՆ-ի ընտրությունները, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս չափազանց մրցակցային են։ Երկու հավակնորդներն էլ իրենց ռեյտինգներով մոտ են միմյանց, ուստի ընտրության արդյունքների ընթացքում էլ հնարավոր է տարբերությունը մեծ չլինի։

«Բոլոր անկախ հետազոտական ընկերությունները փոքր առավելություն են տալիս Հարիսին։ Այդ առավելությունը պահպանվեց նաև այն ժամանակվանից, երբ Բայդենը հրաժարվեց իր թեկնածությունից։ Պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ ընտրական համակարգը մի փոքր այլ է, այսինքն՝ կարող է ստացվել այնպես, երբ ժողովրդի մեծամասնությունը քվեարկի մեկ թեկնածուին կողմ, բայց ընտրվի մեկ այլ թեկնածու։ Նման դեպք արդեն եղել է 2016 թվականին, երբ ժողովրդի մեծամասնությունը քվեարկել էր Հիլարի Քլինթոնի օգտին, բայց նախագահ ընտրվեց Թրամփը»,- նկատում է նա։

Այնպես որ, ըստ քաղաքագետի, մնում է միայն սպասել զարգացումներին. կանխատեսումներն այս դեպքում անիմաստ են։

Ղևոնդյանը մանրամասնում է այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք տեղի կունենան Թրամփի կամ Հարսիսի ընտրվելու դեպքում․ «Թրամփն արդեն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում Հարավային Կովկասը առաջնահերթություն չի լինելու, Ուկրաինան տարածքներ պետք է զիջի ՌԴ-ին, որ խաղաղություն լինի։ Թրամփը մշտապես բիզնես քաղաքատնտեսության գերակայության կողմնակից է, նա կարծում է, որ քաղաքականությունը պետք է սպասարկել տնտեսությամբ՝ իր ամբողջ ծավալով: Կարճ ասած՝ այնտեղ, որտեղ չկան փողեր, ջանքեր գործադրելու կարիք չկա։ Հարիսի դեպքում այն քաղաքականությունը, որը տեսել ենք ԱՄՆ-ից վերջին չորս տարիների ընթացքում, կշարունակվի։ Հարիսն ավելի երիտասարդ է, եռանդուն, և ավելի մեծ չափով Նահանգները տարբեր տարածաշրջաններում կփորձի իր շահերը իրականացնել, և դա միայն տնտեսության վերաբերյալ չի լինի. կարևոր կլինեն աշխարհաքաղաքական նկատառումները, տարբեր տարածաշրջաններում գլոբալ առաջնահերթությունները և այլն»։

Ըստ բանախոսի՝ ԱՄՆ նոր նախագահից կախված կլինի, թե Նահանգները որքանով ներգրաված կլինի տարածաշրջանային և այլ զարգացումներում։ Նրա դիտարկմամբ՝ խնդիրն այն չէ, թե Ամերիկան որ երկրին է պաշտպանում կամ չի պաշտպանում, խնդիրն այլ է․ «Օրինակ՝ կոնկրետ Թրամփի քաղաքականությունը վերաբերում է տնտեսական հնարավորություններին, այսինքն, եթե որևէ տարածաշրջանում չլինեն տնտեսական հնարավորություններ, շատ փող աշխատելու շանսեր, դա չի հետաքրքրի ԱՄՆ-ին, ինչպես մենք տեսանք 2020 թվականին, երբ ԱՄՆ-ն ուղղակի մոռացել էր Հարավային Կովկասի մասին, ու Թուրքիան և Ռուսաստանը, իրար հետ պայմանավորվելով, անում էին այն, ինչ ցանկանում էին։ Նման կերպ կլինի նաև հիմա, քանի որ Թրամփի դիրքորոշումը արդեն պարզ է»։

Բացի նշված խնդիրներից, Դոնալդ Թրամփը ընտրվելու դեպքում, քաղաքագետի կարծիքով, Հայաստանը ևս լուրջ խնդիրներ կունենա. դժվար կլինի իրացնել հետպատերազմյան ժամանակաշրջանում ձեռք բերված շահերը․ «Բարդ է լինելու մեզ համար։ Դժվար թե Հայաստանը կարողանա Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնի, սահմանազատման աշխատանքները ըստ պայմանավորվածությունների չեն իրականանա։ Իհարկե, որևէ մեկը չի խոսում նրա մասին, որ Հարսիսի ընտրության դեպքում Հայաստանը հաջողությունների կհասնի, բայց հաշվի պետք է առնել այն, որ ՀՀ-ն Հարիսի դեպքում կարող է մեծ շահեր իրացնել, Ամերիկան դուրս չի գա տարածաշրջանից, իսկ Թրամփը Նահանգներին անմիջապես կհեռացնի»։

Ամեն դեպքում, ինչ սցենար էլ զարգանա նոյեմբերի 5-ից հետո, Ղևոնդյանը ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն իրենց ներկայիս քաղաքականությունը։ Ֆիզիկապես հնարավորություն չկա ետ քայլ անել դեպի ՌԴ, Միութենական պետություն, ասում է նա և շեշտում՝ առջևում պարզ կլինի, թե Հայաստանը արդյոք կկարողանա հաղթահարել իրեն սպասվող ահռելի վտանգները:

Ղևոնդյանը նաև նկատում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ Թրամփի ընտրվելու դեպքում նույն տրամաբանությունը կունենան, ինչ կար 2016 թվականին. «Հայտարարում է, որ եթե ինքը ընտրվի, ԱՄՆ հարկատուների գումարները զենք չեն դառնա Ուկրաինայի համար, կրճատելու է կամ արգելափակելու ուկրաինական կողմին ռազմական կամ ֆինանսական օգնություն տրամադրելը։ Սա նշանակում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կջերմանան, ինչը որևէ կերպ, սակայն, Ռուսաստանը ցույց չի տալու, քանի որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունն է, որ Պուտինին պահում է իշխանության։ Թրամփը ավելի շատ ուշադրություն կդարձնի Մերձավոր Արևելքից, Սաուդյան Արաբիայից, Իսրայելից եկող հնարավորություններին, Չինաստանի հետ տնտեսական մրցակցությանը, իսկ Հարիսի դեպքում հարաբերությունները բոլորի հետ կլինեն այնպես, ինչպես հիմա են»։

Ինչ վերաբերում է Իսրայել-Գազա հարաբերություններին, ապա, ըստ Ղևոնդյանի, Թրամփի դեպքում Իսրայելը կշարունակի Իրանին ռազմական գործողությունների մեջ ներքաշել, կստանա նրա աջակցությունը, Բայդենի դեպքում այդ աջակցությունը բացակայում է։ Նրա խոսքով՝ Հարիսի ընտրվելու դեպքում Իսրայելը կարճ ժամանակահատվածում կդադարեցնի իր ռազմական գործողությունները Գազայի հատվածում, Իրան-Իսրայել բախման հավանականությունը ցածր կլինի։

Մերի Խաչատրյան 

Տպել
474 դիտում

Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը

Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները

Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան

ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր

Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան

Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

Ուզբեկստանի հրավերով ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունները

Համագործակցությունը եղել է օրինակելի. Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լվովի հայ համայնքի հետ

Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Դիվանագիտական փոխատեղում և պաշտոններից հետկանչեր. նախագահի հրամանագրերով մի քանի երկրում ՀՀ-ն նոր դեսպաններ ունի

Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում

Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)

Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար

Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել

Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ

ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով

Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները

Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին

Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ

Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են

«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն

Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան

Բանակում ինքնասպանությունները, դրանց հասցնելու դեպքերն ու սպանությունները մեր մարտահրավերներն են. նախարար