Երևան
2 °C
ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 մլրդ դրամ կհատկացվի առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը։
Նախարար Անահիտ Ավանեսյանը նիստի ընթացքում մանրամասնեց, որ այդ գումարներից շտապօգնության ծառայությանը տրամադրվելու է 400 մլն դրամ, հեմոդիալեզին՝ 500 մլն դրամ, ոչ վարակիչ հիվանդությունների բուժմանը՝ 800 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժմանը՝ 300 մլն դրամ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության համար՝ 1.5 մլրդ դրամ, փոխպատվաստման ծառայություններին՝ 200 մլն դրամ, ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը՝ 100 մլն դրամ։
«Այս ավելացումներով շարունակում ենք հանձնառությունը՝ տարեցտարի ավելացնել բժշկական օգնության հասանելիությունը բնակչությանը։ Մի քանի տվյալներ ներկայացնեմ, թե ինչպես են աճել սպասարկման դեպքերի ծավալները․ 2018 թվականին իրականացրած ծրագրերով սոցիալական անապահովության և հատուկ խմբերի ընդգծվածների մասով մենք 28 հազար 973 դեպքի փոխարեն 2023 թվականին սպասարկել ենք 46 հազար 401 դեպք և 2024 թվականին՝ 84 հազար 374 դեպք։ Սա 2018 թվականից մինչ այս տարի 55 հազար դեպքով ավելի է»,- ասաց նա։
Առողջապահության բոլոր ծրագրերի մասով կատարողականները 2018 թվականի առաջին եռամսյակի մասով կազմել է 14 միլիարդ դրամ, 2024-ին՝ 30 միլիարդ դրամի չափով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ 2018 թվականին այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ բուժման կարիք ունեցող որևէ քաղաքացի չի կարող մնալ հիվանդանոցային դռներին, դրանից հետո մամուլում հայտնվեցին հրապարակումներ, թե ինչ-որ հիվանդանոցում պետպատվերները վերջացել են, գումարներ չկան․ «Այդ թեման ինձ շատ հուզում է, խնդիր էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եվ մենք պարզեցինք, որ նախկինում, օրինակ, 2017 թվականին պետպատվերի համար դրվում էր իքս գումար, և ամբողջ պետական համակարգը աշխատում էր այնպես անել, որ այդ գումարից ավելի ծախսի կարիք ունեցող մարդ չհասնի հիվանդանոց։ 2018 թվականից հետո մենք պետպատվերի ֆինանսավորումը լավարկել ենք, և արդեն 2023 թվականին այն կրկնապատկվել է, ավելացել 176 տոկոսով։ Հարց է ծագում՝ բա ոնց է լինում, որ անընդհատ ավելացնում ենք, և պարզվում է՝ չի հերիքում։ Դա միայն մեկ բանի պատճառով՝ նախկին շրջանում այդ մարդիկ, որոնք օբյեկտիվորեն այդ ծառայության անհրաժեշտությունը չեն ունեցել, նրանց առաջ դռները պինդ փակած են եղել։ Հիմա, երբ դռները բացվել են, այդ մարդկանց մեծ հոսքը հասկանալով, որ կատակ չի, վերնագիր չէ, ծառայությունը հասանելի է, ուղղվում է դեպի բժշկական կենտրոններ»։
Վերջին տարիներին այդ հոսքերը կառավարելու մի գործիք կա, մանրամասնեց վարչապետը․ «Նախկինում տալիս ենք հիվանդանոցներին 500 մլն դրամ, ասում էինք՝ այդքանի կսպասարկես, դրանից ավելի չենք ֆինանսավորում, հիմա ասում ենք՝ ով կգա, կսպասարկես, հետո մենք նրա համար կվճարենք»։
Սակայն այս դեպքում էլ, ըստ Կառավարության ղեկավարի, մարդկանց հոսքը այնքան մեծ է, որ «պետբյուջեն չի հասցնում դրա ետևից»։ Այդ պատճառով է, որ ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ. «Մեր քննարկումների արդյունքում ամենամեծ մտավախությունն այն է, որ ծավալների մասին պատկերացում չունենք, որ կարող է մտնենք այնտեղ, ու պարզվի՝ բեռը այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումներից»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին
Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը
Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր
Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել
Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան
Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը
ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
Ուզբեկստանի հրավերով ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունները
Համագործակցությունը եղել է օրինակելի. Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լվովի հայ համայնքի հետ
Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Դիվանագիտական փոխատեղում և պաշտոններից հետկանչեր. նախագահի հրամանագրերով մի քանի երկրում ՀՀ-ն նոր դեսպաններ ունի
Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում
Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար
Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել
Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով
Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել
Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին
Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ
Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են
«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն
Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան
© 2024 Հայկական ժամանակ