Շշեր, տարբեր առարկաներ են նետել ոստիկաների ուղղությամբ․ նույնականացվել է զանգվածային անկարգության մասնակից շուրջ 40 անձ

13/06/2024 schedule17:22

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նույնականացվել են Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձինք. նախաքննությունը շարունակվում է։

«2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30–ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին։ Նրանք խմբով միմյանց դեպի առաջ և ոստիկաններին հրելու, ճնշում գործադրելու միջոցով փորձել են ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարեքերի ուղղությամբ:

Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել են հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, ոչ միայն չեն հանդարտվել, այլ հակառակը՝ վերջիններիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել են քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները՝ այդ կերպ կատարելով բռնության գործադրմամբ, անձանց կյանքն ու առողջությունը վտանգող այլ արարքների կատարմամբ և գույք վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Նշված գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել և բուժօգնության են դիմել 101 անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայողներ։

Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղական ձողեր, շշեր, ապակու կտորտանքներ, ցուցանակի կտորներ, այլ առարկաներ, արյան հետքեր։

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ իրադարձությունների վերաբերյալ հեռարձակված տեսագրությունների զննությունների արդյունքում արդեն իսկ անհատականացվել են նշված բռնություններն ու գույքի վնասումը կատարած չորս տասնյակից ավելի անձինք: Մասնակիցների նույնականացման և արարքների անհատականացմանն ուղղված միջոցառումները լայն ծավալով շարունակվում են։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու, արարքներին իրավական գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հունիսի 12-ին  հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

Տպել
1136 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել