Արայիկ Հարությունյանի և Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության իրականացման քայլերը

13/06/2024 schedule17:48

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում իրականացվող ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ:

15899_am_5.jpg (114 KB)

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր բացման խոսքում ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել.

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը, կարևորելով ռազմավարական հաղորդակցությունը և այն համարելով ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, այս ուղղությունը ներառել է հանրային կառավարման բարեփոխումների օրակարգում: Այս համատեքստում՝ անցնող մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք ենք կատարել Եվրոպական միության և ԱՄՆ ՄԶԳ-ի, քաղաքացիական հասարակության և իհարկե, կառավարության մեր գործընկերների մասնակցությամբ: Մեր հետազոտությունների և տարատեսակ քննարկումների արդյունքում հանգել ենք կառավարության հաղորդակցության մի այնպիսի ճարտարապետության, որի շրջանակում կարևորագույն դեր ենք հատկացնելու գերատեսչությունների հաղորդակցության ոլորտում աշխատող մեր գործընկերներին և իրենց աջակցելու ենք այդ կարևոր առաքելության իրականացման ճանապարհին:

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, բարեփոխումների շրջանակում կստեղծվի ռազմավարական հաղորդակցության համակարգման համապատասխան մարմին, որը սերտորեն աշխատելով կառավարության տարբեր գերատեսչությունների հետ, կբարձրացնի հաղորդակցության դերն ամբողջ կառավարությունում և արդյունքում՝ կապահովի բարեփոխումների առավել հարթ ընթացք: Գրասենյակում կկենտրոնացնենք հետազոտությունների իրականացման սկզբունքների մշակման, կարգերի ստեղծման, կարողությունների զարգացման և ռազմավարական պլանավորման կարևորագույն գործառույթները, որոնց իրագործումը լրջորեն կբարելավի ամբողջ պետական համակարգի հաղորդակցվելու կարողությունը:

ՀԸԳՀ հաղորդակցության աշխատանքային խումբը կարող է դառնալ այն մեկնարկային կետը, որից կսկսենք փորձարկել բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործիքակազմը: Եվ պատահական չէ, որ ընտրել ենք հենց այս ձևաչափը, քանի որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ասելիս, շատերիս մոտ ասոցիացիան բարեփոխումն է՝ ավելի լավ ապագա ունենալու, ավելի ապահով միջավայրում ապրելու, ավելի որակյալ ապրանքներ սպառելու, փոփոխություններն արդյունավետ կառավարելու մեր նպատակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել. «Այս նախաձեռնությամբ նշանավորվում է էական հանգրվան Եվրամիություն-Հայաստան համագործակցության մեջ, և ես կարծում եմ, որ մենք միասին սերտացնելու ենք գործընկերությունը»: Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը՝ ռազմավարական հաղորդակցության կենսական կարևորության ընկալման ուղղությամբ և նշել. «Առանց այդ առաջնորդության և առանց կոնկրետ որոշումների, որոնք բերել են հաղորդակցության հանգույցի կենտրոնի ստեղծմանը, մենք այսօրվա այս կետին չէինք հասնի»:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ներդրման գործընթացի, իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգի, մասնավորապես՝ արդյունավետ ռազմավարական հաղորդակցության իրականացման հիմնական մարտահրավերների, Հայաստանի կառավարության ներքին և արտաքին արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ մեխանիզմների շուրջ:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է հաղորդակցության և իրազեկման կարողությունների զարգացումը, պետական կառավարման մարմինների միջև հաղորդակցման միասնական քաղաքականությունը, ինչպես նաև նշել, որ հաղորդակցության ուղղությամբ բավականին աշխատանք է կատարվել, սակայն անելիքները դեռ շատ են:

Այդ առումով, Արայիկ Հարությունյանն ընդգծել է գերատեսչությունների հաղորդակցության պատասխանատուների ներգրավման կարևորությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների և ճարտարապետության մշակման հարցում աջակցության համար:

Տպել
465 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել