Ինչու էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բախումներով ուզում գնալ ԱԺ. մանրամասնում է Խզմալյանը

13/06/2024 schedule21:00

«Հայկական ժամանակ»-ը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ զրուցել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլախվորած շարժման գործողությունների մասին: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

- Պարոն Խզմալյան, փողոցում տեղի ունեցող քաղաքական գործընթացները երեկ՝ հունիսի 12-ին, տարբերվեցին մինչ այդ տեղի ունեցած հանրահավաքներից և ակցիաներից. Ազգային ժողովի շենքը գրոհելու նպատակով հոգևորականի կարգավիճակը ժամանակավոր սառեցրած Գալստանյանը և նրա աջակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, որը պատճառ դարձավ, որ ոստիկանությունը գործողություններ իրականացրի: Ըստ Ձեզ՝ ինչի՞ էր փորձում հասնել շարժման առաջնորդը:

- Սառեցված է, թե տաքացված, հոգևորական է, թե աշխարհիկ էական չէ, նա ընդամենը դերակատար է, իսկ ո՞վ է կանգնած նրա հետևում. մենք կտեսնենք շատ հետաքրքիր բան. ԱԺ շենքը փորձում են գրավել մարդիկ, որոնք ԱԺ շենքում աշխատում են, օրինակ՝ երեկ դա շատ վառ երևաց: Այսինքն՝ ինչի՞ մասին է կռիվը, այդ մարդիկ ունեն լիազորություն աշխատելու ԱԺ-ում, ի՞նչ են անում դրա պատերի տակ, պարզապես կարող են մտնել և աշխատել, բայց նրանց անհրաժեշտ է մտնել խաժամուժով: Այս մարդիկ ուզում են անիշխանություն, ոչ թե իշխանափոխություն: 

- Ասում եք, որ փողոցում գտնվողները պարզապես դերակատարներ են, իսկ ովքե՞ր են կանգնած նրանց հետևում և ի՞նչ նպատակներ են հետապնդում: 

- Եթե ուշադիր լսենք, կհասկանանք, որ նրանց ասածները ռուս-թուրքական, կամ ռուս-ադրբեջանական այն թեզերն են որ տարիներ շարունակ բարձրաձայնում են Պուտինը և նրա տեղակալ գործակալները: Եվ պատահական չէ, որ ի պատասխան դրա՝ հենց այս օրերին Փաշինյանը որոշեց հայտարարել, որ երբևէ չի գնա Բելառուս, պատրաստ է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Վարչապետը սա ասում է ի պատասխան, որովհետև նրանք ասում են՝ վերադարձիր ՀԱՊԿ, ՌԴ, եղիր այն, ինչ եղել ենք մենք, տվեք մեզ մեր հանքերը, բանկերը, վերադարձրու մեզ մեր ավանդները, այսքան բան:

- ՀԱՊԿ-ից դուրս գալու և Բելառուս չմեկնելու հայտարարություններն ի՞նչ արտաքին և ներքին սպառնալիքներ և խոչընդոտներ կարող առաջացնել մեզ համար:

- Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում՝ «եթե ասում եմ ես, Արուսն էլ հետս է». երբ որ մենք ասում ենք՝ ՀԱՊԿ, իրականում պետք է նկատի ունենք ռուսական ռազմաքաղաքական կառույց, որի 99 տոկոս կազմում է ՌԴ-ն, ՀԱՊԿ-ից դուրս գալ նշանակում է ՌԴ-ից դուրս գալ: Երկրորդը՝ երբ որ վարչապետն ասում է, որ չի գնալու Բելառուս՝ Լուկաշենկոյի մոտ, Լուկաշենկոն էլ ընդամենը Պուտինի մականունն է, և երբ որ նա ասում էր՝ «а куда вы денитес», իրականում Պուտինի խոսքերն էին: Նա ուղղակի այն «հիմարն» է, որ ասում է այն, ինչը խելացի տերը լեզվի տակ է պահում: Այսինքն՝ սա մարտահրավեր է Պուտինին: Սա համընկավ ևս մի բանի հետ. Երևան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը և հայկական պատվիրակության հետ շարունակել են այն աշխատանքը, որը սկսվեց Բրյուսելում, երբ Հայաստանին տրամադրվեց 15 կետից բաղկացած օգնության շատ լուրջ ծրագիր:

Մի քանի օր հետ այստեղ կգա ԵՄ հանձնաժողովը, որն իր մասով նույնպես կհաստատի, ուրեմն Փաշինյանը սպասում էր դրան, և ՀԱՊԿ-ից դուրս գալու համար ՀՀ-ին և գործադիր իշխանությանը պետք էր երաշխիք, որ Վրաստանի սահմանը փակելու դեպքում որտեղից պետք է ստանանք պարենը, վառելիքը. Թուրքիայով, ինչպես 1992-93 թվականներին, Ջեյմս Օ'Բրայենը, ըստ երևույթի, հայտնել է որոշ տեղեկություններ այդ ուղղությամբ, ինչը կարելի է դատել Փաշինյանի կտրուկ հռետորաբանությունից, որ ՀՀ-ն շատ ավելի վստահ է հիմա գործում: Եվ երբ տեսնենք, որ սահմանը բացվում է, և Միացյալ Նահանգները հսկում է  թուրքական կողմից, այդ դեպքում դուրս կգանք և՛ ՀԱՊԿ-ից, և՛ մնացած տեղերից:

- Վերադառնալով շարժմանը. ինչ եք կարծում՝ դեռ որքա՞ն ժամանակ կշարունակեն նրանք:

- Հանգուցալուծում չի լինի՝ մինչև չլինի ժողովրդի միջամտությունը. դա կա՛մ արտահերթ ընտրություններն են, կա՛մ հանրաքվեն: Մենք վաղը 4 ժողովրդավարական ընդդիմադիր կուսակցություններով պատրաստվում ենք առաջարկել Կառավարությանը նոյեմբեր-հոկտեմբեր ամսին հանրաքվե անցկացնել, թե ցանկանո՞ւմ է արդյոք քաղաքացին, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ: Եթե ստանանք տպավորիչ պատասխան, հանգուցալուծումը կլինի դա: 

- Փողոցում գտնվող զանգվածը կարծես այնքան էլ կողմ չէ Ռուսաստանից հեռանալուն: Թեպետ երեկ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկի, ցուցարարների թիվը եղել է 3-4 հազար: Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Եվրաինտեգրման նման հանրաքվեն կարող է առավել գրգռել նրանց:

- Դա կազմում է 0,1 տոկոսը, անգամ 30 հազարի դեպքում կազմում է 1 տոկոս: Որտե՞ղ է այն 99 տոկոսը, այդ 99 տոկոսը չի ցանկանում այն ամենը, ինչ առաջարկում, պահանջում և փորձում են անել խռովության մասնակիցները: Թողեք խոսի մեծամասնությունը՝ հանրաքվեով, ընտրության հնարավորությամբ:

Հերմինե Կարապետյան

Տպել
2384 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել