Մարդիկ կարող են գետն ընկնել, խառնվել կոյուղաջրերին, աղբին, առնետների բաժին դառնալ. ինչ իրավիճակ է Գյումրի գետակում

15/06/2024 schedule19:10

Ինչ ասես՝ դուրս է գալիս. էլ խալադելնիկ, էլ գազի պլիտա, էնպիսի բաներ են նետում, որ աբսուրդ է։

Գյումրու հիմնախնդիրներից, եթե անօթևանության վերջը գրեթե երևում է, ապա գետակը մարդկանցից «ազատագրելու» հարցը չի կարգավորվում. անկախ իրականացվող մաքրման աշխատանքներից, այն տարին բոլոր աղբառատ է։

աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա.jfif (350 KB)

Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ գրեթե ամենօրյա աշխատանք է արվում, մարդիկ, սակայն, չեն հետևում գետակը աղբ չլցնելու հորդորներին։

Գետակի մի հատվածը Գյումրու գլխավոր կամրջի տակով է հոսում, որի մի կողմում բնակելի տներն են, մյուսում՝ հողային պատնեշն ու ծառերը։ Հատկապես խնդրահարույց են Սուրբ Նշան եկեղեցու հետնամասի, ավտոկայանի տնակային ավանին հարակից և Սլաբոտկա թաղամասի հատվածները։ 

աաաաաա.jfif (226 KB)

«Քաղաքացիներին բազմիցս հորդորել ենք, գնացել, հետները խոսել, բացատրել ենք։ Մաքրման աշխատանք կատարելուց իրենք էլ հավաքում են, անձամբ ինքս էլ եմ եղել էդ հատվածներում։ Սլաբոտկայում մի տատիկ կա, ալարում է՝ 10 մետր քայլի, աղբը նետի։ Ամեն անգամ զգուշացնում են, որ գետակը չնետի, անհնար է։ Տուգանելու մեխանիզմն էլ չի լինի, տատիկի թոշակը 30 հազար դրամ է, որ տուգանենք, 50-100 հազար ենք տուգանելու, մի քիչ մարդկայնորեն էլ ճիշտ չէ, դրա համար պարբերաբար մարդ ենք ուղարկում Սլաբոտկայի էդ հատվածը, մաքրում են»,- ասում է Ոսկանյանը։

Գյումրի գետակում մաքրման աշխատանքներն իրականացվում են այնքանով, որքանով թույլ են տալիս առկա հնարավորությունները։ Գետակի երկայնքով, անգամ որոշ հատվածներում՝ հենց գետակի վրա, 88-ի աղետից հետո հատկապես հիմնական կառուցապատումներ են իրականացվել, ամբողջական բնակելի թաղամասեր ու շինություններ կան, որոնցով պայմանավորված՝ տեխնիկայի օգնությամբ մաքրումը գրեթե անհնար է դառնում։ Այդ հատվածները մեծ մասամբ մաքրվում են ձեռքով։

աաաաաաաաաաաա.jfif (375 KB)

«Օրինակ՝ ձորի թաղում տները կառուցված են գետակին հարակից, այսինքն՝ էնտեղ մենք ընդհանրապես հնարավորություն չունենք տեխնիկա մտցնելու, որ մոտենա գետակին, մաքրման աշխատանք կատարի, շատ կան նման հատվածներ»,- պարզաբանում է պատասխանատուն։

Ոսկանյանն ասում է՝ ստեղծված իրավիճակում տեսականորեն Գյումրի գետակը լիարժեք մաքրելու միայն մի հնարավորություն կա. սարդ կոչվող սարքի օգնությամբ է դա արվելու, սակայն այս հարցում էլ խնդիրներն անպակաս են. գետակը որոշ հատվածներում այնքան է նեղացած, որ այդ նպատակի համար նախատեսված տեխնիկան անհնար կլինի կիրառել։

Գյումրի գետակ է թափվում քաղաքի ամբողջ կոյուղատար համակարգի պարունակությունը, բայց եթե դրան չգումարվի կենցաղային ու շինարարական աղբը, փչացած տեխնիկան, հին հագուստ-կապուստը, անգամ՝ բարձ, վերմակ ու ներքնակները, գետակը բնական ճանապարհով էլ ինքնամաքրվելու հնարավորություն կունենար։

աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա.jfif (330 KB)

«Էդ աղբը իրենք են նետում: Բնությունն ինքն իրենով մաքրման աշխատանք անում է. ջուրը բարձրանում, մաքրում տանում է ափերին եղածը, բայց բնակիչներն էնքան աղբ են լցնում, որ անհնար է՝ ջուրը քշի, մաքրի»,- նկատում է Ոսկանյանը։

Խնդրահարույց տարածքների բնակիչները մեզ հետ զրույցում վստահեցնում են, թե իրենք կապ չունեն. աղբը աղբաման են հասցնում։ Սակայն գետակի մեջ սուզվելու կարիք չկա՝ տեսնելու համար, որ հենց նրանց բնակարանների հարակից հատվածներում կենցաղային աղբ է կուտակված, ինչը, վստահաբար, Գյումրու այլ թաղամասերում ապրողները չեն հասցրել քաղաքի կենտրոնական հատվածներ, որ հատուկ գետի մեջ նետեն։

Աղբից բացի՝ այլ խնդիր էլ կա։ Գետակի որոշ հատվածներ, որոնք այս կամ այն կերպ ծածկված են, վթարավտանգ են։ Դրանք ամեն պահի կարող ինքնափլուզվել, արտակարգ, նաև դժբախտ պատահարի պատճառ դառնալ։ Հատկապես Սուրբ Նշան եկեղեցու հարակից տարածքն է խիստ վտանգավոր։ Խնդիրը տարիների պատմություն ունի՝ հիմնական լուծման զրո տարբերակով։

Տարածքի բնակիչները զգուշանում են, հնարավորության սահմաններում էլ քաղաքի հյուրերին ու զբոսաշրջիկներին բացատրում, որ կարող են կանգնած տեղից գետն ընկնել, խառնվել կոյուղաջրերին, հոսել աղբի հետ, կամ առնետների բաժին դառնալ։

աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա.jfif (389 KB)աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա.jfif (478 KB)

Այսինքն 2018-ին արված «Ք...ոտ չայը պահպանվում է Գյումրու քաղաքապետարանի կողմից» կոչ-գրառումը դեռ արդիական է։

Խնդրի կարգավորման նոր տարբերակ է քննարկվում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի՝ Գյումրի գետակի վերականգնման խնդիրների ռազմավարական մոտեցումների մշակման աշխատանքային խմբի հետ:

Գյումրի գետակի վերականգնման ռազմավարություն է մշակվում։

«Բազմաթիվ նիստեր ու ժողովներ են եղել։ Փորձում են ծրագրի միջոցով Գյումրի գետակում հիմնական, վերջնական մաքրման աշխատանք անել։ Հետազոտման աշխատանքներն այժմ իրականացնում են տարբեր բաժիններ: Նաև նպատակ կա կոյուղատար խողովակները դուրս բերել գետակից և միացնել մի ինչ-որ կենտրոնական խողովակի։ Սա ծրագրի հիմնական նպատակներից մեկն է»,- ասում է Արտավազդ Ոսկանյանը։

Գետակի խնդիրների գույքագրման աշխատանքներն իրականացնելու նպատակով համայնքապետարանը, մասնագետներից բացի, նաև հրավիրել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, երիտասարդներին, ինչպես նաև շահագրգիռ բոլոր անձանց՝ աշխատանքներում որպես կամավորներ ներգրավվելու համար:

Տպել
1223 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել