Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթի նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է

14/06/2024 schedule10:42

Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, 7 մեղադրյալի մասով, նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023 թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և նախկինում Դ.Հ-ի հետ ունեցած չնչին առիթով տարաձայնության շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր ծանոթների և քննությամբ դեռևս չպարզված ևս երկու անձանց հետ խմբով այցելել են Հաղթանակ թաղամաս և շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, հայհոյանքներ հնչեցնելով՝ մոտեցել Ա.Խ.-ի տանը:

Խմբի անդամներից մեկը, գործող իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, դեպքի վայր ժամանած խմբի անդամների հանդուգն վարքագիծն ընդգծելու, տվյալ վայր ժամանելու և վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցած:

Դ.Հ.-ն, տեղեկացված լինելով ավտոմեքենայում ապօրինի պահվող, ապօրինի ձեռք բերված, հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի, ինչպես նաև՝ խմբի անդամների մոտ զենքի առկայության մասին, գիտակցելով խմբի անդամների կողմից դրանք օգտագործելու իրական հնարավորությունը, խմբի անդամների ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով, մոտեցել են Ա.Խ.-ի եղբոր՝ Արմ.Խ.-ին, և ագրեսիվ զրույցի բռնվել վերջինիս հետ։

Այդ ընթացքում, անտեսելով բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ խմբի անդամները, նախաքննության ընթացքում դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում, Արմ.Խ.-ի դիմադրությունը նվազագույնի հասցնելով, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև շրջապատի մոտ վախի մթնոլորտ տարածելու, խմբի անդամների հակաբարոյական և հակահասարակական վարքագիծն ընդգծելու համար Դ.Հ.-ն ապօրինի պահվող «ԱԿՍ-74» տեսակի, 5.45 մմ տրամաչափի գործարանային արտադրության ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա շարունակել խմբի` վերը թվարկված անդամներով հարվածներ հասցնել Արմ.Խ.-ի մարմնի տարբեր մասերին։ Արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով:

Չբավարարվելով կատարած խուլիգանական արարքներով՝ խմբի մյուս անդամների հետ դեպքի վայրը լքելու ընթացքում Դ.Հ.-ն շարունակել է ցուցադրաբար անտեսել համակեցության կանոնները և վերը նշված ինքնաձիգով անկանոն կրակոցներ արձակել՝ խախտելով մարդկանց անդորրը:

Բացի այդ, նույն վիճաբանության ընթացքում, խմբի երեք անդամները և նախաքննությամբ դեռևս չպարզված ևս մեկ անձ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով և դեպքի պահին ներկա գտնված հարևանի դիմադրությունը նվազագույնի հասցնելով՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նաև վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խմբի անդամներից մեկն ապօրինի պահել է 12 հատ 5.45 մմ տրամաչափի «ԱԿ-74» ինքնաձիգների, դրանց մոդիֆիկացիաների և «ՌՊԿ-74» ձեռքի գնդացիրների համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ՝ լիցքավորված մեկ փամփշտատուփում, որոնք հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ.Հ.-ին, խմբի անդամներից 7 անձի մեղադրանք է ներկայացվել:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք, հինգ անձի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
389 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել