ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. երբվանից կարելի է դիմել

14/06/2024 schedule11:27

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15-ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել:  

Կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատել է պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Մայիսի 16-ին գործադիրը հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Կարգի հաստատման պարագայում հունիսի 15-ից արդեն հնարավորություն է տրվում ընդունել դիմումները բացառապես առցանց եղանակով:

Բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ բանկ և սկսել գործընթացը: Մինչ այդ, իհարկե, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի պետության աջակցության չափին և պայմաններին: 

«Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1-ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, նրանք աջակցություն ստանալու համար կկարողանան դիմել օգոստոսի 1-ից»,- ասել է Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ որոշմամբ որոշակի սոցիալական խմբերի էին թիրախավորել: Հիմա խոսքն առաջին հերթին վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այդ սոցիալական խմբերի մեջ են:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացումը:

«Սրանով մենք, ըստ էության, արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ այս ընթացքում դիմել ու ստացել են ՀՀ քաղաքացիություն»,- ասել է վարչապետը՝ սա համարելով ճիշտ մոտեցում և նշելով, որ նախագիծն ահռելի մեծ ծավալի է, ցավոք, հնարավոր չէ հարցը 1-2 ամսում լուծել, երկարաժամկետ նախագիծ է. «Սա ուղղակի տուն կառուցելու նախագիծ չէ, զուգահեռ պետք է փորձենք աջակցել, որ մարդիկ իրենց կյանքը պլանավորեն: Տունը եղավ, իսկ մարդը որտե՞ղ է աշխատելու, գործունեության ի՞նչ տեսակով է զբաղվելու»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
524 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել