Հուլիսի 12-ին կանանց մահակներով չծեծեցին, ոնց անում էր Գալստանյանի տերը մեզ հետ, օրինաչափ գործողություն էր. Խաչատրյան

15/06/2024 schedule22:00

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման նպատակը Ռոբերտ Քոչարյանին կրկին իշխանության բերելն էր, որի հրահանգիչը Ռուսաստանն է:

Տեսակետը Խաչատրյանը հայտնում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

Հարցադրմանը, թե ինչի՞ հասավ շարժումը այս ընթացքում, զրուցակիցն ասում է. «Հասան նրան, որ իրենք և իրենց տերերի տերերը հասկացան՝ ՀՀ-ում այլևս անելիք չունեն, և Հայաստանը չի գնալու այն ճանապարհով, որով գնացել է տարիներ շարունակ՝ ստրուկի, ստիպված լինելու ճանապարհով: Տարիներ շարունակ գնացել ենք այդ ճանապարհով, որովհետև 5-10 հազար դրամով կեղծված ընտրություններ ենք ունեցել, և այդ իշխանությունները չէին կարող ՀՀ շահերից որևէ բան անել, իսկ հիմա ունենք այլ իրականություն»:

Խոսելով շարժման առաջնորդի՝ հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանի մասին՝ Խաչատրյանն ասում է, որ նա կերպարային առումով քաղաքական չէ, չգիտի՝ ինչ անել, ինչի մասին է վկայում փողոցում նրա շարժուձևը:

«Օրեր շարունակ ուզում էր հեռանալ, և պետք էր պատրվակ՝ մի քանի հարյուր կամ հազար համակիրներին մի բան ասելու համար: Ասելիք չկար, և այդ ասելիքի փոխարեն փորձում էին սադրել, որ բախում լինի, արդարանային՝ դե ստիպված են գնալ»,- կարծում է նա:

Վերջինս ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի ֆոնին ոստիկանության գործողությունները որակում է օրինաչափ. «Ես տեսել եմ հենց Գալստանյանի տիրոջ հրահանգած՝ ընդդիմության ջարդերը, մենք այդ ամենը անցել ենք: ԱԺ-ի դիմաց հուլիսի 12-ին ոստիկանները կանանց չէին տանում ոստիկանական բաժիններ ու մահակներով ծեծում, մարդկանց շքամուտքերի մոտ չէին ծեծում, ընդամենը օրինաչափ գործողություն էր, որն իրենք բախում են անվանում, քանի որ նման մի բան պետք  էր՝ տուն գնալու համար: Ընդդիմադիր պատգամավորներից մեկն էլ վարչապետին ասում էր, թե՝ բա չենք մոռանալու, հետք է թողնելու. տիկնոջ հիշողությունը պետք է թարմացնել, որ ՀՀ քաղաքացիների հիշողություններում հետք է թողել «Հոկտեմբերի 27»-ը, «Ապրիլի 12»-ը, «Մարտի 1»-ը: Այսօրվա կատարվելիքը զրո ամբողջ շատ զրոներով մեկ տոկոսն է այն ամենի, ինչ կատարվել է»:

Անի Խաչատրյանի խոսքով՝ շարժմանը միացած և սատարող ընդդիմադիր պատգամավորների համար մանդատները կյանքի նպատակ է և ամենամեծ ձեռքբերումը: Միանշանակ էր, որ նրանք չէին հրաժարվելու դրանցից՝ շատ լավ իմանալով, որ ԱԺ-ն շարունակելու է իր բնականոն աշխատանքը:

«Գալստանյանին իրենք բերել էին և օգտագոծեցին այնպես, ինչպես ցանկանում էին, թող չօգտագործվեր, թող մնար Աստծուն ծառայեր, որն իր առաքելությունն էր, չգար փողոցում արժեզրկեր թե՛ եկեղեցին, թե՛ հավատը: Ինքն է համաձայնվել օգտագործվելու: Ցանկացած մարդ, որը օգտագործման ենթակա է, հրահանգ կատարող է, օգտագործվում և շպրտվում է. ինքն ընտրեց այդ ճանապարհը՝ օգտագործվեց և ճանապարհվեց»,- ասում է Խաչատրյանը:

«Հանրապետություն» կուսակցության անդամի համոզմամբ՝ աշնանը վերոնշյալ ուժերը կվերադառնան նոր դերակատարներով. «Աշնանը կգտնեն նոր անձնական օգտագործման մեկին, կբերեն, նորից մի քանի օր այսպիսի շոուներ կանեն, որպեսզի փորձեն մնալ խաղի մեջ: Բայց ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիների 99 տոկոսը գիտակցում է և հասկանում ու դրա համար դուրս չի գալիս փողոց: Դա նույնն է, որ կարգին թողարկման կամ անորակ հեռուստասերիալների արանքում ամառային արձակուրդների են գնում»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1609 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել