Հայաստանում կիրականացվի 130 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի մոտ 1000 աշխատատեղ․ Գևորգ Պապոյանը խոսել է առաջիկա ծրագրերից

14/06/2024 schedule19:07

Անցած երեք ամիսներին մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տրամադրվել 30 ներդրումային ծրագրերի, որոնց շրջանակներում, ըստ ներկայացված հայտերի, նախատեսվում է իրականացնել 130 մլրդ դրամի ընդհանուր ներդրում և ստեղծել մոտ հազար աշխատատեղ:

Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մշակել ենք սարքաշինության զարգացման հնգամյա ծրագիր և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը: 2028 թվականին մտադիր ենք սարքաշինության ոլորտում արտադրության ծավալները հասցնել 70 մլրդ դրամի, որից 50 միլիարդի արտադրանքը կարտահանվի:

Ոսկերչության և ադամանդագործության զարգացման հնգամյա ծրագիր ենք մշակել, որի արդյունքում ոսկերչական ապրանքների արտադրության ծավալները նախատեսվում է հասցնել 150 մլրդ, իսկ ադամանդագործությանը՝ 120 մլրդ դրամի: Նշված ծավալների ավելի քան 80 տոկոսը արտահանվելու է: Ընդ որում, յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար նախատեսում ենք ծախսել ընդամենը 600-800 մլն դրամ»,- ասել է նախարարը:

Կառավարությունը հավանության է արժանացրել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն ստեղծելու ծրագիրը: Պայմանագիրն արդեն կնքվել է: Նախատեսվում է 212 մլն դոլարի ներդրում, կստեղծվի մինչև 10 հազար աշխատատեղ: Այդ ծրագրում էկոնոմիկայի նախարարությունն ունենալու է 19 տոկոս բաժնետոմս, «Հայփոստ»-ը՝ 31, իսկ «Ռենշին» ընկերությունը՝ 50 տոկոս:

«Կարևոր է նաև Հայաստանում պղնձի կատոդի գործարան ստեղծելու վերաբերյալ «Ալբրոս» առևտրա-արդյունաբերական ՓԲԸ-ի և էկոնոմիկայի նախարարության միջև կնքված հուշագիրը: Նախատեսվում է ունենալ տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ գործարան:

Ունենք նաեւ այլ ծրագրեր: Օրինակ, «Mercedez-Benz»-ի ավտոսրահ և սպասարկման կենտրոն կառուցելու ծրագիրը, որի ներդրումների ծավալը 3,5 մլրդ դրամ է, ստեղծվելու է 100 աշխատատեղ՝ միջինում 600 հազար դրամ աշխատավարձով»,- հայտնել է նախարարը:

Տպել
1782 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել