«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». «Ապագա» հիմնադրամը նոր ծրագիր է սկսում (տեսանյութ)

14/06/2024 schedule21:27

«Ստեղծելով նոր հնարավորություններ հասարակության համար, ստեղծում ենք կայուն ապագա»․ հենց այս ռազմավարությամբ «Ապագա» բարեգործական հիմնադրամը 2018 թվականից շարունակում է մնալ ոլորտում։

7 տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է տարբեր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը եղել է մարդկանց զբաղվածությամբ ապահովելը։ Հիմա ավելի հիմնարար բազա ունենալու համար հիմնադրամն ներդրումների միջոցով իրականացնում է կրթական ծրագրեր և աջակցություն տրամադրում ուսանողներին։ Այժմ «Ապագայի ուսանողներ» խորագրով միջոցառմամբ նպատակ կա բարձրաձայնել «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի մասին։

չ.jpg (93 KB)

Ծրագիրն արդեն երկրորդ տարին է, որ կայանում է։ «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը մանրամասնում է՝ ուսանողներին տրամադրվելու է 80 տոկոս վարձավճարի փոխհատուցում, մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավարություն, ինչպես նաև կազմակերպվելու է ֆորմալ դասընթացներ։ Կուրսը հաջողությամբ անցած ուսանողներին տրամադրվելու է կայուն աշխատանք։

«Անցյալ տարի ծրագիրը իրականացրել ենք պիլոտային եղանակով, մասնակցել էր 10 ուսանող, որոնք ավարտում էին 3-րդ կուսրն ու սկսում 4-րդը։ Նրանք արդեն հիմնական աշխատանք ունեն։ Այժմ ունենք 20 մասնագիտական ուղղություն, և մինչև 50 ուսանողի պատրաստ ենք օգնել։ Կարող են դիմել պետական հավատարմագրված բոլոր համալսարաններից առկա և հեռակա սովորող ուսանողները։ Եթե Երևանում են ապրում, կարող են դիմել նաև մարզերի ուսանողները։ Աշխատում ենք գործատուների հետ և հասկանում, թե որ մասնգետի կարիքն ունեն»,- ասում է նա։

չչչ.jpg (120 KB)

Լոգոպեդ, ճարտարագետ, կառավարիչ․ այս տարի ծրագիրը անցկացվելու է տարբեր ուղղություններով։ Հայտադիմումները ընդունվելու են հունիսի 25-ը ներառյալ․ «Սկզբնականում ֆիլտրում ենք մոգի արդյունքները, հետո ուսանողներն անցնելու են թեստավորում, անգլերեն, տրամաբանություն, աշխատանքային մոտիվացի, որից հետո ընտրվում են։ Ամբողջ տարվա վճարի փոխհատուցում ենք տալիս, բայց ծրագիրը տևում է հինգ ամիս՝ սեպտեմբերից մինչև հունվարի վերջ։ Նպատակը մրցունակ մասնագետ ունենալն է, որոնք կարող են իրենց մասնագիտությամբ աշխատանք ձեռք բերել։ Այսինքն՝ մենք համարում ենք, որ բազային ներդրման կարիք կա ծրագրերը կրթական ոլորտում իրականացնելու համար»։

Ըստ Սոլոմոնյանի՝ ծրագրում 3-4-րդ կուրսի ուսանողների ընտրությունը պատահակ չէ, քանի որ ընդունվելով աշխատանքի նրանք արդեն ունեն բազային գիտելիք, ուստի կկարողանան մրցունակ լինել այն կազմակերպությունների ներսում, որտեղ աշխատելու են։
Այս տարի ծրագրի հովանավորները ևս շատ ավելին են։ Սոցիալական պատասխանատվության շրջանակներում կրթական ծրագրին որոշել է միանալ նաև «Ֆիլիպ Մորիս» ինթերնեյշնլ ընկերությունը։

չչ.jpg (92 KB)

Ընկերության արտաքին կապերի ղեկավարն ընդգծում է՝ կարևորելով կրթություն–աշխատաշուկա կապը միջազգային ընկերությունը ձգտում է ներգրավել կադրեր, որոնք հետագայում կունենան երկար ու հաջողակ կարերիայի ճանապարհ։

«Ծրագրին մասնակցող 10 ուսանողի ֆինանսավորելու ենք մենք և ուսանողներին ևս հնարավորություն կտանք ոչ ֆորմալ կրթության։ Կարևոր է, որ ուսանողները չհանձնվեն ու փորձեն օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն։ Մասնավոր ոլորտը միշտ պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին, քանի որ աշխատանք–կրթությունը կամուրջը ստեղծվում է հենց այդ ոլորտում։ Այն որ միացել է նաև պետական ոլորտը, դա շատ ողջունելի է»,- նշում է Պողոսյանը։

Վերջինս նկատում է՝ այսօրվա ժամանակներում, երբ աշխարհն արագ տեմպերով տրանսֆորմացվում է, մասնագիտություններ կան, որ արագ են զարգանում, իսկ երբ կրթությունն–աշխատաշուկանու պետությունը միավորվում են, պրակտիկաայում արդյունքները շատ հաջողակ են լինում. «Դա է կարևոր, որպեսզի հնարավորություն տանք ուսանողներին իրենց մասնագիտությունը ճիշտ ընտրեն, չընտրեն այնպիսինը, որը մեկ տարի հետո արդիական չի լինելու»։

չչչչչչչչչչչչ.jpg (132 KB)

Թե ինչպես արագ զարգացող աշխարհում, որտեղ աշխատաշուկան ինտեսիվ տեմպերով փոխվել է, կրթությունը հասցնի տրանսֆորմացիային հետևել․այդ հարցերն էլ բարձրաձայնվեցին ու քննարկվեցին միջոցառման ընթացքում կայացած պանելային քննարկմամբ, որին մասնակցում էին թե՛ բիզնեսի ոլորտի, թե՛ պետական ոլորտի ներկայացուցիչները, ԿԳՄՍ փոխնախարարը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանի խոսքով՝ «Շատ կարևոր նախաձեռնություն է, որովհետև նպաստում է կրթություն-աշխատանք կապի ապահովմանը։

չչչչչչչ.jpg (89 KB)

Նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունն էլ է ուղղվում այդ կապի բացի ապահովմանը, կան բազմաթիվ մասնագետներ, որոնք ուզում են իրենց մասնագիտական գիտելիքները իրացնել ոլորտում, սակայն չեն գտնում իրենց պահանջներին համապատասխանող աշխատատեղեր, և հակառակը․ կան բազմաթիվ գործատուներ, որոնք ունեն թափուր աշխատատեղեր և չեն կարողանում գտնել իրենց պահանջներին համապատասխանող հմտություններ ունեցող մասնագետներ»:

չչչչչչչչչչչչչչչչչչչ.jpg (195 KB)

Ոլորտի մասնագետները շեշտում են՝ կրթությունից աշխատանք մեկ քայլ հնարավոր է՝ մասնագիտական կրթությամբ։

Տպել
2717 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել