Գիտեիք, որ գրոհելու եք ԱԺ-ի վրա, ի՞նչ բարոյականությամբ էիք մարդկանց կանչել մանկասայլակներով, երեխաներով. Սաֆարյան

16/06/2024 schedule11:11

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել հունիսի 12-ին ԱԺ շենքի վրա Վազգեն Գալստանյանի և կողմնակիցների ծրագրած ու իրականացրած զանգվածային գրոհից:

Նրա հրապարակած կադրերում երևում են վախեցած երեխաներն ու նրանց հանգստացնող ծնողները: Սաֆարյանը գրել է.

«Բագրատ / Վազգեն Գալստանյանը քանիցս իր հանրային խոսքում իշխանություններին անվանել է «ստախոս»:

Հունիսի 12-ի զանգվածային անկարգություններից հետո նա և իր թիմակիցները հայտարարեցին, թե Ազգային ժողովի վրա գրոհի ծրագրեր չեն եղել, և ճիշտ հակառակը՝ ոստիկաններն են հարձակվել ցուցարարների վրա։

Մինչդեռ տեսանյութերն ու հրապարակված ձայնագրություններն այլևս աներկբա են դարձնում, որ հունիսի 12-ին պլանավորված է եղել «վերջին բոյը» տալ Ազգային ժողովում (Գերասիմ Վարդանյան), «գրոհել կառավարության շենքը, որից հետո Նիկոլ Փաշինյանը կարժանանա Չաուշեսկուի ճակատագրին» (Բագրատ Գալստանյանի «որդի» Դավիթ Օգանեսովիչ Հարությունյան), որի համար անգամ նյութական շահագրգռությամբ մարդիկ են հավաքագրվել ու վճարվել Հայաստանի տարածքում և այդ թվում արցախցիներից, առաջին հերթին ՀՅԴ կառույցներով։ Իսկ բազում տեսանյութերում էլ երևում է, թե Դեմիրճյանի փողոցի վրա ինչպես են «սադրանքի» կոնկրետ օջախներով ցուցարարները գրոհում ոստիկանական շղթայի վրա, պետական պահպանվող տարածքի ուղղությամբ, ըստ որում՝ դրանցում վավերագրված է նաև Բագրատ Գալստանյանի չափազանզ ագրեսիվ վարքը։

Անմեղ տեսքով հրմշտոց, բախում ու զանգվածային անկարգություն հրահրելու ընդդիմադիր ստրատեգիան թողնեմ մի կողմ ու իրենց խղճին։ Բայց մի բան հնարավոր չէ անտեսել։

Համացանցում հայտնված այս տեսանյութը, որը հայտնաբերեցի լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից, պատկերում է այդ ժամերին բազմաթիվ մանկահասակ երեխաների հետ Բաղրամյան պողոտայում գտնվող ծնողների, որոնք հանգստացնում են հատուկ միջոցների կիրառումից վախեցած երեխաներին։ Ըստ որում՝ մեկնաբանությունների դաշտում ոմանք հաստատել ու վկայել էին, որ տեսնում են արցախցիների՝ երեխաների հետ։

Այս հակապետական բնույթի խաղերում որոշ արցախցիների ներգրավումից միայն տխրում եմ։ Ենթադրենք՝ նրանք կարող էին տեղյակ չլինել ընդդիմադիր ղեկավարների՝ Ազգային ժողովի վրա գրոհելու տմարդի ծրագրերից, թեպետ պարտավոր էին հասկանալ, որ ընտրություններով ձևավորված իշխանությունը կարող է հեռացվել միայն ընտրություններով, իսկ մնացած եղանակներով իշխանափոխությունը հակասահմանադրական գործընթաց է՝ դրա պարունակած ռիսկերով։

Բայց կազմակերպիչներն էլ հո՞ գիտեին, որ իրենք գրոհելու են Ազգային ժողովի վրա ու ի պատասխան հակասահմանադրական գործողությունների՝ իրավապահ մարմինները ուժ էին կիրառելու։ Չէ՞ որ իրենք են ձայնագրություններում խոսում Ազգային ժողովի կամ Կառավարության վրա գրոհելու մասին։ Այդ դեպքում դուք ի՞նչ բարոյականությամբ էիք այդ մարդկանց Բաղրամյան, Դեմիրճյան փողոց հրավիրում երեխաներով, մանկասայլակներով։

Որքան հակամարդ պետք է լինել, որ մարդկանց խաբելով, նրանց զգացմունքների վրա խաղալով, նյութական շահագրգռություններով ու խարդավանքներով հրավիրես հանրահավաքի, իմանալով, որ քո գործողություններով նրանց ու երեխաների կյանքի համար վտանգավոր իրավիճակ ես ստեղծելու․․․

Դուք սրբություն չունեք։ Այս ամենին «սրբազան շարժում» ասելը մեղք ու անբարոյականություն է։

Հանուն աթոռի, հանուն Կրեմլի շահերն սպասարկելու դուք աչքերներդ էլ չեք թարթում հայի, հայ երեխաներ վրայով անցնելու համար․․․ Դուք ստում եք, թե ձեր կարգախոսը «Հայ, Հայրենիք, Հայաստան ու Աստված»-ն է։ Այն ինչ արել եք, բացարձակ հակառակն է։

Միայն վերջին ստախոսը կարող էր այս ամենն անել․․․

Հետգրություն․ Հետաքրքիր է, որ ամեն ինչ «նկատող, արձագանքող ու դատապարտող» Արման Թաթոյանը չի նկատել ու շարունակում է գրառումներ անել ոստիկանության «անհամաչափ գործողությունների» մասին, թեպետ հենց միայն այս դրվագը ցույց է տալիս, որ ոստիկանությունը պետք է հատուկ գործողություններ իրականացներ մարդկանց ու երեխաների կյանքի համար վտանգ ստեղծող ագրեսիվ խմբակին չեզոքացնելու համար»:

Տպել
893 դիտում

2 կալանավոր է տեղափոխվել են բժշկական կենտրոն. ինչ է տեղի ունեցել հացադուլավորների համար նախատեսված խցում

Զինվորական ծառայության են մեկնել Վանաձոր և Փամբակ համայնքների նորակոչիկները (լուսանկարներ)

Տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, 3 քաղաքացուց 2 մլն 500 հազար դրամ է հափշտակել

Կարևորվել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը. վարչապետն ընդունել է դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. ում է մեղադրում Մոսկվան կատարվածում

Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch

Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ Դատական իշխանությունը պարզաբանում է՝ որն է պատճառը

Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ

Արամ Գաբրելյանովը ներառվել է Եվոպական միության՝ պատժամիջոցների ենթարկվածների «սև ցուցակում»

Հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է․ Արարատի մարզում մեկնարկել է 2024թ. ամառային զորակոչը (լուսանկարներ)

Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն անձնվեր աշխատանքի շնորհիվ․ Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների քրեական գործերը կուղարկվեն դատարան

Նոր մանրամասներ Երևանում «Նիսան Տենա»-ի հետապնդումից. պարզվել է հետապնդվողի ինքնությունը

Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան նրան դեմարշ է հայտնել

Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի․ առաջիկա օրերի կանխատեսումը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է

ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել

Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թ-ին, ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է. վարչապետ

«Կգամ». Լալա Մնացականյանին ճանապարհեցին ծափերի ներքո. հնչեց նրա ասմունքը՝ հուզելով ներկաներին

Կոնդի եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 46 ավտովթար. 6 մարդ զոհվել է

Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ Բադասյանը պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերի

Սանմաքրման աշխատողները նոր հագուստ կունենան

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել․ սպանվել են ոստիկաններ և քաղաքացի

Հրազդան գետի վրա աղբաորսիչ սարքեր կլինեն, կձեռնարկվի ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացում

«Ում դեմքով հաջորդ փուլում հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը»․ Ալեն Սիմոնյանը հարցում է անցկացնում

Եվրո-2024. ինչ խաղեր են սպասվում հունիսի 24-ին

Արմավիրի մարզի մի շարք հատվածներում 36 ժամ ջուր չի լինի

Դաղստանում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 20-ը

Վայոց ձորի Հորբատեղ համայնքում հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ահաբեկչության հետևանքով զոհվածների

Եվրո-2024. Շվեյցարիան և Գերմանիան ոչ-ոքի են խաղացել, բայց նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիրը

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է սոցցանցում տարածված հերթական խաբեության մասին