Աբսուրդայի՞ն, թե՞ իրատեսական. Պուտինն առաջ է քաշել Ուկրաինայում պատերազմի ավարտի իր պայմանները

16/06/2024 schedule12:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու երկու հիմնական պայման՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։

Հայտարարությունն արվել է Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին, որտեղ Ռուսաստանը հրավիրված չէ։

Կիևում Պուտինի առաջարկն անիրատեսական և աբսուրդային են անվանել:

«Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է և սկսի զորքերի իրական դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև կհայտարարի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին, մենք անմիջապես հրադադար կհրամայենք և կսկսենք բանակցություններ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը:

Միաժամանակ, նա հատկապես ընդգծել է, որ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ լքեն այդ շրջանների տարածքները, թեպետ, ինչպես հայտնի է, ռուսական զորքերը միայն մասամբ են վերահսկում դրանք։

Ըստ Պուտինի պայմանի՝ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից, ունենա «չեզոք, ոչ դաշնակցային, միջուկային զենքից զերծ կարգավիճակ», ապահովի ռուսախոսների իրավունքները, ենթարկվի «ապազինացման», «ապառազմականացման» և ընդունի «տարածքային նոր իրողությունները»։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնությունները պետք է արձանագրվեն միջազգային պայմանագրերում, բացի այդ, պետք է չեղարկվեն Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։

Այս դեպքում, վստահեցրել է Պուտինը, ուկրաինական հակամարտությունը ոչ միայն կսառեցվի, այլ վերջնականապես կավարտվի։ Նա ուկրաինական զորքերին խոստացել է ապահովել  անվտանգ դուրսբերում ցանկացած վիճելի տարածքից:

Ինչու այս մասին հայտարարվեց «Խաղաղության գանգաթնաժողով»-ից առաջ

Պուտինը հայտարարել է հակամարտությունը դադարեցնելու իր պայմանների մասին Ուկրաինայի կողմից կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի նախօրեին, որը մեկնարկել է Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում։

Շվեյցարիայի կառավարությունն ավելի վաղ հայտնել է, որ խաղաղության գագաթնաժողովին կմասնակցի 100 պատվիրակություն, այդ թվում՝ 92 երկիր և ութ կազմակերպություն։ Սակայն դրան Ռուսաստանի ներկայացուցիչները չեն հրավիրվել։ Բացի այդ, հանդիպմանը հրաժարվել են մասնակցել Չինաստանը, Բրազիլիան և Սաուդյան Արաբիան։

Խաղաղության գագաթնաժողովի քննարկումները կտևեն երկու օր, և ակնկալվում է, որ դրանք կավարտվեն ամփոփիչ կոմյունիկեի ընդունմամբ, որը կվերաբերի «ուկրաինական խաղաղության բանաձևի» երեք կետերին՝ պարենային անվտանգության, ռադիացիոն և միջուկային անվտանգության, ինչպես նաև հումանիտար հարցեր՝ բոլոր բանտարկյալների և տեղահանվածների, այդ թվում՝ ուկրաինացի երեխաների ազատ արձակում։

Ակնկալվում է, որ այդ որոշումները Մոսկվա կբերվեն միջնորդ երկրների օգնությամբ, որոնք կանցկացնեն «միջնորդություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև» այն սխեմայի համաձայն, որը նախկինում գործում էր «հացահատիկային միջանցքի» ստեղծման շուրջ բանակցությունների ժամանակ։

Դեռ պարզ չէ՝ Պուտինի հայտարարությունը կփոխի՞ գագաթնաժողովի օրակարգը։

Հիտլեր, ագրեսոր, օկուպանտ. Ուկրաինայի և Արևմուտքի արձագանքը

Հրադադարի մասին Պուտինի առաջարկը վերջնագիր է, որին չի կարելի վստահել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա կարծիքով, Պուտինը չի դադարեցնի ռազմական հարձակումը, եթե նույնիսկ կատարվեն հրադադարի իր պահանջները:

«Այս հաղորդագրությունները նույնն են, ինչ Հիտլերն ուներ... Հարյուր տարի էլ չի անցել այն պահից, երբ նա ասաց. «Տվեք ինձ Չեխոսլովակիայի մի մասը, և դրանով ամեն ինչ կավարտվի»: Ոչ, սա սուտ է, պատմականորեն հաստատված։ Դրանից հետո նա ուներ Լեհաստանիի պահանջ՝ «Տվեք ինձ Լեհաստանի մի մասը»: Դրանից հետո եղավ ողջ Եվրոպայի օկուպացիան»,-ասել է Զելենսկին։

Այն, որ Վլադիմիր Պուտինի բոլոր վերջնագրերը նախկինում մեկ անգամ չէ, որ հնչել են Մոսկվայի կողմից, և վերջին հայտարարություններում նորություն չկա, հայտարարել է նաև Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Միաժամանակ, ըստ պաշտոնական Կիևի, ՌԴ-ում ուշադրություն են դարձրել իրենց հայտարարության ժամին։

«Շվեյցարիայում կայանալիք խաղաղության գագաթնաժողովի նախօրեին նման ազդանշաններ շպրտելով՝ Պուտինը միայն մեկ նպատակ ունի՝ թույլ չտալ աշխարհի առաջնորդներին և երկրներին մասնակցել այս գագաթնաժողովին։ Այն փաստը, որ Պուտինի հայտարարությունները հայտնվեցին գագաթնաժողովից ընդամենը մեկ օր առաջ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը վախենում է իրական խաղաղությունից»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի նախագահի առաջ քաշած պայմաններն անվանել է «ագրեսորների ստանդարտ խմբի պահանջ», որի բովանդակությունը «խիստ վիրավորական է միջազգային իրավունքի համար» և խոսում է « Ռուսաստանի ներկայիս ղեկավարության՝ իրողությունները համարժեք գնահատելու անկարողության մասին»։

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները նույնպես քննադատել են Վլադիմիր Պուտինի հնչեցրած առաջարկը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Ուկրաինան չէ, որ պետք է զորքերը դուրս բերի ուկրաինական տարածքից, այլ Ռուսաստանն է, որ պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված ուկրաինական հողից»: Նա Պուտինի հնչեցրած կետերն անվանել է «ոչ թե խաղաղության առաջարկ», այլ «ավելի շատ ագրեսիայի, ավելի շատ օկուպացիայի» առաջարկ։

«Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանի նպատակն է վերահսկել Ուկրաինան, և դա եղել է Ռուսաստանի նպատակը այս պատերազմի հենց սկզբից, և դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, դա է նաև պատճառը, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են աջակցել Ուկրաինային»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Սթոլթենբերգը նաև ասել է, որ Կրեմլի ղեկավարի առաջարկը չի արվել «բարի կամքի ոգով»։ Ըստ նրա՝ Մոսկվան ցանկանում է ավելի մեծ ռազմական հաջողություններ, որպեսզի Ուկրաինան զիջի իր տարածքի զգալի մասը՝ նույնիսկ ավելին, քան ներկայումս վերահսկում է Ռուսաստանի Դաշնությունը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ի վիճակի չէ» Ուկրաինայից պահանջել դադարեցնել պատերազմը։

«Նա ի վիճակի չէ թելադրել Ուկրաինային, թե նա ինչ պետք է անի խաղաղության հասնելու համար», - ասել է Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահը կարող է ավարտել պատերազմը «նույնիսկ այսօր, եթե իսկապես որոշի դա անել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3012 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ