ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցերով եղել են ազատությունից զրկված անձանց պահման վայրերում. ինչ է արձանագրվել

16/06/2024 schedule13:05

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։

Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր:

Ուսումնասիրվել են նշված դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցները։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:

Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները.

Խցային անբավարար պայմաններ են արձանագրվել Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերի խցերում: Կենտրոնի և Ավանի խցերի սանհանգույցները հիմնական կոյուղագծին միացված չլինելու պատճառով չեն շահագործվել, և ազատությունից զրկված անձինք Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ միասին օգտվել են խցային հատվածի միջանցքում տեղակայված սանհանգույցից: Ավանի և Կենտրոնի նստավայրերի խցերում չի եղել նաև հոսող ջրին հասանելիություն:

Աջափնյակ-1 նստավայրի բոլոր խցերում, իսկ Կենտրոն և Ավան նստավայրերի որոշ խցերում բացակայել են պատուհանները և բնական ու արհեստական լուսավորությունը: Արձանագրվել են նաև խցերի անբավարար քանակի պատճառով ազատությունից զրկված անձանց պատշաճ պահման պայմանների հետ կապված խնդիրներ: Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն՝ ազատությունից զրկված անձնաց մեծ թվով և դատարանի խցերի սակավ քանակով պայմամանավորված՝ մեկ խցում ստիպված են լինում պահել մինչև անգամ 10 և ավելի անձանց (Կենտրոնի նստավայր, խցի մակերեսը մոտ 10քմ) կամ մինչև դատական նիստի սկսվելը վերջիններիս պահում են Ոստիկանության ուղեկցող գումարտակի տրանսպորտային միջոցներում (Շենգավիթի նստավայր):

Ուսումնասիրված խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին, որոշ խցերում կիսապատերն այնքան կարճ են եղել, որ ամբողջությամբ չեն ծածկել անձին: Այս վիճակը հատկապես անընդունելի է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հարցը շարունակում է ավելի զգայուն մնալ այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են։

Անընդունելի է նաև այն, որ խցերի սանհանգույցները հիմնականում ասիական տիպի են, և դատարանների խցերն ու դրանց սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:

Բացի այդ, դիտարկված բոլոր խցերն ունեցել են նաև վերանորոգման կարիք․ պատերի ծեփամածիկները եղել են թափված, տեսանելի են եղել ճաքեր:

Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերի խցերում բացակայել են հիգիենիկ պարագաները՝ օճառը, սանիտարական թուղթը, իսկ աղբամաններ առկա են եղել ոչ բոլոր խցերում:

Որևէ խցում առկա չեն եղել ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: Ուսումնասիրված նստավայրերի բոլոր խցերում բացակայել է սեղան, սպասք և այլն:

Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։

Ուսումնասիրված նստավայրերում արձանագրվել է դատարանի խցերում պահվող անձանց համար բերված հանձնուքների ընդունման ոչ միասնական պրակտիկա:

Մասնավորապես, Աջափնյակ-1, Շենգավիթ և Կենտրոն նստավայրերի խցերում պահվող անձանց համար հանձնուքներ առհասարակ չեն ընդունվում, իսկ Ավանի նստավայրում ընդունվում են միայն ձերբակալված անձանց համար բերված հանձնուքները՝ այն էլ Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծաայողների համաձայնության դեպքում:

Խնդիրներ են արձանագրվել նաև ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնություն ստանալու և փաստաբանների տեսակցությունների կազմակերպման հետ կապված:

Ըստ տրամադրված տեղեկությունների՝ անձի և նրա փաստաբանի հանդիպումը դատարանի շենքում առանձին դեպքերում կազմակերպվում է դատական նիստերի դահլիճում՝ մինչ դատական նիստն սկսելը:

Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային չափանիշներին․ չունեն բավարար լուսավորություն և օդափոխություն, հարմարեցված չեն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքներին։

Այս խնդիրներն ունեն համակարգային բնույթ և մշտապես արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:

Տպել
1956 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել