Եթե հայտարարում ես, որ երբեք Սաշայենց տուն չես գնա, հույս կա, որ նույնն էլ ինքը կասի․ Իոաննիսյան

17/06/2024 schedule12:36

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հայ-բելառուսական վերջին հայտարարություններին։

Իոաննիսյանը գրել է․

«Ասք Լուկաշենկոյի (և չլուկաշենկոյի) մասին

Ի՞նչ անել, եթե չես ուզում, որ քո կուրսեցի Վալոդը ձեր տուն գա, բայց քեզ պարբերաբար առաջարկում են կուրսեցիներով ձեր տանը հավաքվել, ու դու չես կարող ասել, որ չես ուզում Վալոդին հյուրընկալել։

Գտնում ես մի ուրիշ կուրսեցի (օրինակ՝ բեղավոր Սաշան) ու հայտարարում, որ իր աչքի վերևում ունք կա, և դու երբեք իրենց տուն ոտք չես դնի։

Դե եթե դու հայտարարում ես, որ երբեք Սաշայենց տուն չես գնա, հույս կա, որ Սաշան էլ նույնը կասի քո տուն գալու մասին։

Իսկ եթե Սաշը ձեր տուն չի գալիս, ապա կուրսեցիների հավաքը չի կարող ձեր տանը լինել, ու Վալոդն էլ ձեր տուն չի գա։

Հ.Գ. Կուսրեցիների համընկնումները ԵԱՏՄ, ԱՊՀ կամ ՀԱՊԿ գագաթնաժողովների հետ պատահականություն են»։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից»,- ասել էր Փաշինյանը, ապա հավելել,- «ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան է փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը արձագանքել էր ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ նշելով, որ հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։

Այս մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել էր բողոքի հայտագիր:

Տպել
1522 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցի հարևանությամբ զորամասի մոտ վիրավոր կա

Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար

Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

Ուսման վարձի փոխհատուցում կստանան աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները. ԿԳՄՍ-ն նախագիծ է ներկայացրել

Պտտահողմից լրջորեն տուժել է Վրաստանի Կախեթի մարզում գտնվող Ալավերդի վանական համալիրը

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ Գրիգորյան

Իրանի քաղաքացին փորձել է Հայաստան մտցնել 12,1 կգ քաշով «մարիխուանա» և շուրջ 4,42 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ

Բաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Արմեն Գրիգորյան

ՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացում

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները․ Գրիգորյան

Ակնկալում ենք սերտորեն աշխատել այս անհանգիստ ժամանակներում ԵԽ-ի հետագա ամրապնդման համար. Միրզոյանը շնորհավորել է Բարսեին

Գարեգին Բ-ն կրում է շարժման տապալման ողջ պատասխանատվությունը, սուտասան տերտերը ընդամենը կամակատար էր. Չախոյան

Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի

Թմրանյութ, զենք-զինամթերք և դանակներ․ ինչեր են հայտնաբերել Գեղարքունիքի պարեկները տարբեր անձանց մոտից

Ուրախ եմ, որ այդքան շուտ վերադարձար․ Խաչանովը՝ Ջոկովիչին

Հիմնանորոգվում է Ապարան-Լուսագյուղ ճանապարհի մի հատվածը

Մեկ նպատակ կա՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ հանդիպել են Սան Լուիս Պոտոսի նահանգապետն ու Տիգրան Ավինյանը

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգումները պետք է արժանանան պատշաճ գնահատականի․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Գիշերը 30 րոպե օդում անկանոն պտույտներ տված ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Մի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառը

Եվրո-2024․ հունիսի 26-ին կայանալիք չորս խաղերի ժամանակացույցը

Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Մհեր Գանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ

Ով է իրականում «BMW» մակնիշի ավտոմեքենայով ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած Ռաֆայել Առաքելյան անուն-ազգանունով անձը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են ամփոփվել

Կրասնոդարում 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել է ավտոկայանատեղիի 3-րդ հարկից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը

Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. Անահիտ Մանասյան

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Պատմական իրադարձություն է․ Միշելը՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին

Այս մարդիկ չեն հասկանում՝ որտեղ են գտնվում, պետության մեջ պետություն են խաղում, հո պատուհաս չեն մեր գլխին. Մկրտչյան

Կայացել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը (տեսանյութ)

Արմավիր-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «ՈւԱԶ»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Ձևավորվում է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմ․ ովքեր կարող են ընդգրկվել